Գևորգ Հովհաննիսյանը համալրեց 30-ից բարձր տարիքում հավաքականում նորամուտը նշած ֆուտբոլիստների ցանկը

Դանիայի հավաքականի հետ Կոպենհագենում կայացած ընտրական մրցախաղում շատերի համար անսպասելի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ հանդիպման հայտացուցակում ընդգրկված մեր ամենատարեց ֆուտբոլիստը՝ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, ով այդ պահին 33 տարեկան 80 օրական էր: Նա դարձավ 30-ից բարձր տարիքում հավաքականում նորամուտը նշած 14-րդ ֆուտբոլիստը:

Յուրօրինակ ռեկորդակիրը Երևանի «Արարատի» նախկին ավագ Աշոտ Խաչատրյանն է, ով առաջին հանդիպումը հավաքականում անցկացրել է 34 տարեկան 347 օրականում՝ մասնակցելով 1994թ. հուլիսի 16-ին Երևանում Մալթայի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը:

34 տարեկանում են առաջին անգամ հավաքականի մարզաշապիկը հագել նաև դարպասապահ Արմեն Ավագյանը և  հարձակվող Գառնիկ Ավալյանը: Ընդ որում վերջինս նորամուտը նշել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած ընտրական մրցախաղում:

Իսկ ահա Ավագյանի նորամուտը շատ անհաջող ստացվեց: Նա Չիլիի հավաքականի ֆուտբոլիստների հարվածներից հետո ստիպված էր 7 անգամ գնդակը հանել ցանցից:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ազգային հավաքականում նորամուտը նշել են 30-ից բարձր տարիքում:

Ֆուտբոլիստներ Տարիք Նորամուտի խաղը
1.Աշոտ Խաչատրյան 34 տ. 347 օր. 16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1:0 (Ը)
2.Գառնիկ Ավալյան 34 տ. 236 օր. 30.04.1997. Հայաստան – Հս. Իռլանդիա` 0:0 (ԱԱ)
3.Արմեն Ավագյան 34 տ. 211 օր. 04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7:0 (Ը)
4. Միշել Տեր-Զաքարյան 33 տ.195 օր. 31.08.1996. Հայաստան – Պորտուգալիա` 0:0 (ԱԱ)
5.Պողոս Գալստյան 33 տ.187 օր. 16.07.1994. Հայաստան – Մալթա՝ 1:0 (Ը)
6.Գևորգ Հովհաննիսյան 33 տ. 80 օր. 04.09.2016. Դանիա – Հայաստան՝ 1:0 (ԱԱ)
7.Ալեքս դա Սիլվա 32 տ. 141 օր. 27.05.2014. ԱՄԷ – Հայաստան՝ 3:4 (Ը)
8.Համլետ Հ. Մխիթարյան 31 տ. 358 օր. 07.09.1994. Բելգիա – Հայաստան՝ 2:0 (ԵԱ)
9.Սամվել Նիկոլյան 31 տ. 65 օր. 15.11.1995.Դանիա – Հայաստան՝ 3:1 (ԵԱ)
10.Արմեն Սանամյան 30 տ. 338 օր. 04.01.1997. Չիլի – Հայաստան՝ 7:0 (Ը)
11.Արմեն Ադամյան 30 տ. 308 օր. 18.08.1998. Հայաստան – Լիբանան` 1:0 (Ը)
12.Կարեն Մարկոսյան 30 տ. 29 օր. 21.11.1998. Հայաստան – Էստոնիա` 2:1 (Ը)
13.Էրիկ Ասադուրյան 30 տ. 11 օր. 05.10.1996. Հս. Իռլանդիա – Հայաստան՝ 1:1 (ԱԱ)
14.Գագիկ Սիմոնյան 30 տ. 11 օր. 01.09.2001. Ուելս – Հայաստան՝ 0:0 (ԱԱ)

Հայաստանի ազգային հավաքականում ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի է ընկել դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով իր հրաժեշտի խաղում 41 տարեկան 233 օրական էր: Անցկացրած խաղերի քանակով հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանն էլ մեր ընտրանու կազմում իր ելույթներն ավարտել է 40 տարեկան  12 օրականում:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիք Վերջին խաղը

 

1.Ռոման Բերեզովսկի 41 տ. 233 օր. 25.03.2016. Հայաստան – Բելառուս՝ 0:0 (Ը)
2.Սարգիս Հովսեփյան 40 տ. 12 օր. 14.11.2012. Հայաստան – Լիտվա՝ 4:2 (Ը)
3.Աշոտ Խաչատրյան 36տ. 65 օր. 07.10.1995. Հայաստան – Բելգիա` 0:2 (ԵԱ)
4.Գառնիկ Ավալյան 36տ. 38 օր. 14.10.1998. Ուկրաինա – Հայաստան` 2:0 (ԵԱ)
5.Գևորգ Կասպարով 35 տ. 78 օր. 11.10.2015. Հայաստան – Ալբանիա՝ 0:3 (ԵԱ)
6.Արմեն Ավագյան 34տ. 297 օր. 30.03.1997. Վրաստան – Հայաստան` 7:0 (Ը)
7.Համլետ Վ. Մխիթարյան 34տ. 287օր. 06.09.2008. Հայաստան – Թուրքիա` 0:2 (ԱԱ)
8.Երվանդ Սուքիասյան 34տ. 228 օր. 05.09.2001. Ուկրաինա – Հայաստան` 3:0 (ԱԱ)
9.Միշել Տեր-Զաքարյան 34տ. 78 օր. 07.05.1997. Ուկրաինա –  Հայաստան`1:1 (ԱԱ)
10.Արթուր Ոսկանյան 33 տ. 363 օր. 11.08.2010. Հայաստան – Իրան՝ 1:3 (Ը)
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ