Ֆուտբոլի պատմության թոփ 10 ամենատպավորիչ անվճար տրանսֆերները

Ֆուտբոլի ուժեղագույն կատարողներն այսօր աստղաբաշխական գումարներ արժեն: Բայց երբեմն լինում են բացառություններ. որոշ «ադամանդներ» թիմերին բաժին են հասնում բոլորովին անվճար: Դանի Ալվեշը վերջինն էր նրանցից, ով իր ֆանտաստիկ խաղով ու տարիների փորձով «Յուվենտուսին» հասցրեց մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ներկայացնում ենք ևս 10 հիանալի տրանսֆեր, որոնց վրա թիմերը գումար չեն ծախսել:

1. Ռոբերտո Բաջիո ՝ «Միլանից» «Բոլոնիա», 1997թ.

Իտալական ակումբները կարծում էին, թե 30-ամյա Ռոբերտո Բաջիոյի աստղն արդեն մարել է, իսկ հետնապահ «Բոլոնիայի» համար նա շատ լավ «զինվոր» էր Ա սերիայում տեղը պահպանելու պայքարում: Սակայն, լեգենդար հարձակվողն այդ մրցաշրջանում 22 գոլ խփեց և 6 գոլային փոխանցում կատարեց՝ իր թիմին հանելով մինչև մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: Այս ելույթները ապահովեցին նրա տեղը 1998թ. աշխարհի առաջնությունում, ինչպես նաև առաջարկը «Ինտերից»:

2. Սթիվ Մաքմանաման՝ «Լիվերպուլից» «Ռեալ», 1999թ.

«Լիվերպուլը» լքելուց հետո «Ռեալ» տեղափոխությունը հիմա շատ հեշտ որոշում կլինի ֆուտբոլիստների համար, բայց ոչ այն ժամանակ: Ռաուլը զգուշացրել էր Մաքմանամանին, որ ակումբի մթնոլորտը այնքան էլ բարեհաճ չէ, հատկապես նորեկների համար: Սակայն անգլիացին փայլուն հաջողությունների հասավ «Ռեալում»՝ հաղթելով 2 Լա Լիգայի տիտղոս և Չեմպիոնների լիգան:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ