Ֆուտբոլային «օրենքներ», որոնց հետևում է Պեպ Գվարդիոլան

Ֆուտբոլային թիմի հաջողության գաղտնիքը՝ կանոններ, որոնց շնորհիվ բոլորը գիտեն ինչ անել։

Մեզ հիշում են միայն հաղթանակներով։ Եթե չես հաղթում, դառնում ես հումորների առարկա։

Չկա ավելի վտանգավոր բան, քան ռիսկի չդիմելը:

Ես կարող եմ ներել անհաջողությունը, բայց ոչ ջանքերի խնայումը։

Հաղթելը միշտ կենսական պահանջ է։ Կյանքի յուրաքանչյուր իրավիճակում պետք է այդպես մտածել։ Եթե դուրս ես գալիս դաշտ մտածելով, որ հակառակորդը իրենից ոչինչ չի ներկայացնում, դու անպայման կպարտվես։

Առաջին հերթին ես պահանջում եմ ոգևորություն և հետաքրքրվածություն, քանի որ սրանք են հաջողության հիմնական բաղադրիչները։ Բայց, միևնույն ժամանակ, շատ կարևոր է համախմբվածությունը, քանի որ առանց գործընկերների մենք ոչ ոք ենք։

Ես հոգեբան չեմ։ Ես ուղղակի մարդ եմ, ով ֆուտբոլ է խաղում։ Մոտիվացիայի համար դա բավական է։

Աճել թույլ են տալիս միայն հիասթափությունները և սխալները։

Ես ուղղակի մարզիչ եմ, ոչ թե Հարի Փոթեր։ Դաշտում ղեկավարում է գնդակը, ոչ թե մարզիչները։

Իմ փիլիսոփայությունը շատ պարզ է՝ չկա գնդակ՝ չկա փոխանցում, չկա փոխանցում՝ չկա վերահսկողություն, չկա վերահսկողություն՝ չկա ֆուտբոլ։ Չի կարելի վազել գնդակից առաջ։

Իմ խաղացողներն անգին են։ Չգիտեմ, թե քանի կոչումներ կունենանք, բայց դա ոչ մի գրամ չի փոխում իմ կարծիքը նրանց մասին։

Չեմ հասկանում այն ֆուտբոլը, որտեղ ամեն ինչ կախված է մի հոգուց։ Իհարկե, Մեսին շատ բան է անում իր թիմի համար, բայց մյուսները, նույնպես աշխատում են։

Հասարակությանը չես խաբի։ Եթե մենք վատ խաղայինք, ոչ ոք մեզ չէր ծափահարի։

Ասում են՝ ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ֆուտբոլային թիմին։ Դա այդպես է։

Եթե ինձ ֆիլմը դուր չի գալիս, ես չեմ սուլում ամբողջ դահլիճով։ Ինչ վերաբերում է Իսպանիայի հիմնի ժամանակ հնչած սուլոցներին՝ պետք է հարգել յուրաքանչյուր մարդու կարծիքը։

Երբ երկար ժամանակ աշխատում ես մի ակումբի հետ, գալիս է պահը, երբ ֆուտբոլիստները հոգնում են մարզչից, և հակառակը։ Ուղղակի մի օր արթնանում ես, և հասկանում, որ գնալու ժամանակն է։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ