ՖՐԱՆՍԻԱ – ՌՈՒՄԻՆԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: А խումբ
  • Ֆրանսիա – Ռումինիա
  • «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, Փարիզ
  • Հունիսի 10, ժամը 23:00

Խաղից առաջ

Ֆուտբոլային մեծ տոնը այսօր իր մեկնարկն է վերցնելու Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Սակայն Ֆրանսիայի հավաքականին անհրաժեշտ կլինի շատ արագ տոնական տրամադրությունը փոխարինել մարտականով, քանի որ լավ մեկնարկը կարող է ճակատագրական լինել թիմի համար այս կարևոր մրցաշարում:

Սեփական դաշտի առավելությունը այս խաղում վերածվելու է լրացուցիչ լարվածության, քանի որ տանտերերի երկրպագուները այս խաղում ակնկալում են միայն հաղթանակ: Ֆրանսիացիները 2014թ. ի վեր պաշտոնական հանդիպում չեն անցկացրել, սակայն այս ընթացքում բավականին աճել են ու սկսել դիտարկվել որպես մրցաշարի գլխավոր ֆավորիտներ: Բոլոր այդ սպասելիքների իրավացիությունը Դեշամի սաները պետք է ապացուցեն հենց այս խաղում:

3518E35F00000578-3633796-Ex_Manchester_United_player_had_the_France_Football_Federation_c-a-28_1465494690167

Ռումինացիները այս խաղում ընդհանրապես կորցնելու բան չունեն: Նրանց մասնակցությունը առաջնությունում արդեն իսկ բավականին մեծ նվաճում է թիմի համար: Իհարկե, նրանք պայքարելու են նաև մրցաշարում հնարավորինս երկար ճանապարհ անցնելու համար, սակայն պարզ է, որ 1/8 եզրափակիչ մուտքի համար նրանք առաջին հերթին պետք է մրցակցեն Ալբանիայի և Շվեյցարիայի, այլ ոչ թե հզոր տանտերերի համար: Ռումինացիները ամենաքիչ գնդակն էին ընդունել ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլում՝ 2, ու հիմա նրանք պետք է իրենց պաշտպանական ամրությունը կարողանան ցույց տալ նաև բուն մրցաշարում:

Ֆրանսիան և Ռումինիան Եվրոպայի առաջնություններում հանդիպել են ուղիղ 20 տարի առաջ նույն օրը՝ 1996թ. հունիսի 10-ին, երբ Դիդիե Դեշամը ֆրանսիացիների կազմում խաղադաշտում էր, իսկ Անգել Յորդանեսկուն՝ առաջին անգամ գլխավորում էր իր երկրի հավաքականը: Ինչո՞վ կավարտվի նրանց հերթական դիմակայությունը՝ կիմանանք այսօր:

Հավանական մեկնարկային կազմեր

Ֆրանսիա. Լյորիս – Էվրա, Կոսյելնի, Ռամի, Սանյա – Մատյուիդի, Կանտե, Պոգբա – Պայե, Գրիզման, Ժիրու
Ամբողջական հայտացուցակը
ՌումինիաՏատարուսանու – Ռաց, Գրիգորե, Կիրիկեշ, Սապունարու – Հոբան, Ստանցիու, Պինտիլի – Ստանցու, Անդոնե, Պոպա
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Ռումինիան Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում վերջին անգամ դարպասն անառիկ է պահել հենց Ֆրանսիայի դեմ՝ 2008թ.:
  • Ֆրանսիան Ռումինիայի դեմ վերջին 10 խաղերում անպարտելի է /Հ5-Ո5/, սակայն վերջին 4-ը ոչ ոքի են ավարտվել:
  • Ռումինիան վերջին անգամ հաղթել է Ֆրանսիային 1972թ.՝ ընկերական խաղում:
  • Ֆրանսիան «Ստադ դե Ֆրանսում» մեծ մրցաշարերի վերջին 7 խաղերում 6 հաղթանակ և 1 ոչ ոքի արդյունք է գրանցել:
  • Ֆրանսիան Եվրոպայի առաջնություններում իր վերջին 8 խաղերից 5-ում գոլ չի խփել:

Միմյանց դեմ

06/09/11 Ռումինիա 0-0 Ֆրանսիա
09/10/10 Ֆրանսիա 2-0 Ռումինիա
05/09/09 Ֆրանսիա 1-1 Ռումինիա
11/10/08 Ռումինիա 2-2 Ֆրանսիա
09/06/08 Ռումինիա 0-0 Ֆրանսիա

Խաղադրույքներ

Ֆրանսիայի հաղթանակ – 1,36
Ոչ-ոքի – 4,60
Ռումինիայի հաղթանակ – 11,50

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ