ՖՐԱՆՍԻԱ – ԱԼԲԱՆԻԱ. ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

  • ԵՎՐՈ-2016: A խումբ
  • Ֆրանսիա – Ալբանիա
  • «Ստադ Վելոդրոմ» մարզադաշտ, Մարսել
  • Հունիսի 15, ժամը 23:00

Խաղից առաջ

Դիդիե Դեշամը այսօր վերադառնում է հարազատ Մարսել, որտեղ ժամանակին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ՝ գումարելով նաև 1993թ. Չեմպիոնների լիգայի գավաթը: Այսօր նրա թիմը փորձելու է խաղալ ավելի դիտարժան ֆուտբոլ՝ մոռացնել տալու տպավորությունները առաջին խաղից: Ֆրանսիացիների հաղթանակի շարժառիթն իսկապես մեծ է, քանի որ այսօր հաղթելու դեպքում Դեշամի թիմը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիր: Սակայն այնպես չէ, որ ալբանացիները հեշտությամբ 3 միավոր են զիջելու Ֆրանսիայի հավաքականին: Եթե նայենք թիմերի միջև վերջին երկու խաղը, ապա Ալբանիայի հավաքականը Ֆրանսիայում 1:1 է խաղացել, իսկ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականին, ապա կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները հաղթել են վերջին 11 խաղերից 10-ում:

 

Մեկնարկային կազմեր

Ֆրանսիա. Լյորիս – Էվրա, Ռամի, Կանտե, Պայե, Ժիրու, Մարսյալ, Մատյուիդի, Սանյա, Կոման, Կոշյելնի 
Ալբանիա.
 Բերիշա – Լիլյա, Լենյանի, Հուսայ, Ագոլի, Մեմուշայ, Սադիկու, Կուկելի, Մավրայ, Այետի, Աբրաշի
Բացակայում է՝ Լորիկ Ցանա /որակազրկում/
Հետաքրքիր փաստեր

  • Ֆրանսիան Մարսելում հաղթել է 13 խաղից 6-ում՝ գրանցելով 3 ոչ-ոքի և պարտվելով 4 խաղում:
  • Ֆրանսիան Եվրոպայի առաջնություններում վերջին 17 խաղերում ընդամենը 2 անգամ է դարպասն անառիկ պահել:
  • Օլիվիե Ժիրուն 8 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում վերջին 6 խաղերում:
  • Դմիտրի Պայեն Ռումինիայի դեմ խաղում 8 պահ է ստեղծել՝ առայժմ ամենաշատը ԵՎՐՈ-2016-ում:
  • Ալբանիան պարտվել է իր վերջին 2 խաղերում:
  • Էտրիտ Բերիշան 6 սեյվ է կատարել Շվեյցարիայի դեմ խաղում՝ ավելի շատ, քան որակավորման փուլի որևէ խաղում:

Միմյանց դեմ

13/06/15 Ալբանիա 1-0 Ֆրանսիա
14/11/14 Ֆրանսիա 1-1 Ալբանիա
07/10/11 Ֆրանսիա 3-0 Ալբանիա
02/09/11 Ալբանիա 1- 2 Ֆրանսիա
30/03/91 Ֆրանսիա 5- 0 Ալբանիա
17/11/90 Ալբանիա 0-1 Ֆրանսիա
Խաղադրույքներ

Ֆրանսիայի հավաքակի հաղթանակ-1,27
Ոչ-ոքի -5,85
Ալբանիայի հավաքականի –14,00

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ