ԵՎՐՈ-2016. Ուելսի հավաքական

B խումբ՝ ԱՆԳԼԻԱ, ՈՒԵԼՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՍԼՈՎԱԿԻԱ

Մականուն՝ «Վիշապներ»
ՖԻՖԱ–ի վարկանիշ – 24-րդ
Տիտղոսներ՝ –
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Նեվիլ Սաութհոլ (92)/ Քրիս Գանտեր (64)
Լավագույն ռմբարկու/գործող – Իան Ռաշ (28)/ Գարեթ Բեյլ (19)

Wales vs

Որակավորման փուլի արդյունք

2-րդ տեղ (B խումբ, 10 խաղ , 21 միավոր)

Հաղթանակներ խմբի համեմատաբար թույլ թիմերի նկատմամբ և 4 միավոր առատատար Բելգիայի հետ խաղերում: Այս ամենը Ուելսին բավարար եղավ 2-րդ տեղը գրավելու և 1958թ. Աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ մեծ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար:

Մասնակցություն ԵՎՐՈ–ներին

Մասնակցելու է առաջին անգամ

Արդյունքներ՝

ԵՎՐՈ պատմություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 104 41 21 42 125 133
ԵՎՐՈ 0 0 0 0 0 0
Ընդամենը 104 41 21 42 125 133

Կազմ

Ուելսի հավաքականի անվիճելի առաջատարը Գարեթ Բեյլն է, սակայն սխալ կլինի կարծել, թե նա այնտեղ միայնակ է: Կիսապաշտպանության գիծը թիմի ուժեղ կողմերից է, քանի որ այնտեղ են նաև Ջո Ալենը «Լիվերպուլից» և Արոն Ռեմսին «Արսենալից»: Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը հանդես են գալիս Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնշիփում և երկրորդական դերեր չեն խաղում իրենց ակումբներում:

Նախնական ընդլայնված կազմ`

  • Դարպասապահներ
    Ուեյն Հենեսի, Դենի Ուարդ, Օվեյն ֆոն Ուիլյամս
  • Պաշտպաններ
    Բեն Դևիս, Նեյլ Թեյլոր, Քրիս Գանտեր, Էշլի Ռիչարդս, Պոլ Դամետ, Ադամ Հենլի, Ադամ Մաթյուզ, Ջեյմս Քոլինս
  • Կիսապաշտպաններ
    Արոն Ռեմսի, Ջո Լեդլի, Դեյվիդ Վոգան, Ջո Ալեն, Դեյվիդ Քոտրիլ, Ջոնաթան Ուիլյամս, Ջորջ Ուիլյամս, Էնդի Քինգ, Էմիր Հույս, Դեյվ Էդվարդս
  • Հարձակվողներ
    Հոլ Ռոբսոն-Կանու, Սեմ Վոքս, Թոմ Բրեդշոու, Թոմ Լոուրենս, Սայմոն Չարչ, Ուես Բարնս

Հավանական կազմ` Հենեսի – Ռիչարդս, Գանտեր, Ուիլյամս, Դևիս, Թեյլոր – Ալեն, Լեդլի, Ռեմսի, Բեյլ – Ռոբսոն-Կանու

Գլխավոր մարզիչ – Քրիս Քոլման

Առաջատար՝ Գարեթ Բեյլ

Աշխարհի ամենաթանկ տրանսֆերով «Ռեալ» տեղափոխված Բեյլը Ուելսի հավաքականի նոր պատմության գլխավոր կերտողն է: Նա իր 7 գոլերով օգնեց հավաքականին ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր նվաճել, հիմա էլ պետք է փորձի իր թիմի հետ հնարավորինս երկար ճանապարհ անցնել ֆրանսիական մարզադաշտերում: Բեյլը մի փոքր ուշ կմիանա հավաքականին, քանի որ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, սակայն հաղթանակը այնտեղ նոր լիցքեր կհաղորդի ֆուտբոլիստին ու էլ ավելի կբորբոքի նրա մոտ տիտղոսների ծարավը:

Garet Bale

Ինչի՞ կարող է հավակնել

1/8 եզրափակիչ

Ուելսի հավաքականի համար խմբային փուլի վիճակահանությունը շատ սկզբունքային ստացվեց: Մեծ Բրիտանիայի մաս կազմող երկու ֆուտբոլային հավաքականները հնարավորություն ստացան ֆրանսիական խաղադաշտերում կրկին վիճարկելու, թե նրանցից որն է ավելի լավ խաղում ֆուտբոլ: Թեև Անգլիայի հնարավորությունները միշտ ավելի բարձր են եղել, սակայն այս անգամ ուելսցիները բավարար ռեսուրսներ ունեն չհամաձայնվելու այդ մտքի հետ: Իհարկե, նրանց գլխավոր հաղթաթուղթը Գարեթ Բեյլն է, ում խաղից է մեծապես կախված լինելու թիմի խաղը: Ուելսին շատ կպակասի նման մեծ մակարդակի մրցաշարերում հանդես գալու փորձը, և այդ առումով նրանց դժվար կլինի ոչ միայն Անգլիայի, այլև Ռուսաստանի ու Սլովակիայի հավաքականի հետ, սակայն եթե Քրիս Քոլմանին հաջողվի պահպանել որակավորման փուլում ցույց տրված խաղային որակը, ապա խմբում երկրորդ տեղը գրավելը և նվազագույնը 1/8 եզրափակչին մասնակցելը միանգամայն իրատեսական տարբերակ է:

Խաղացանկ

ՈՒԵԼՍ – ՍԼՈՎԱԿԻԱ
Հունիսի 11, շաբաթ, ժամը 20:00, «Մաթմուտ Ատլանտիկ», Բորդո

ԱՆԳԼԻԱ – ՈՒԵԼՍ
Հունիսի 16, հինգշաբթի, ժամը 17:00, «Ֆելիքս Բոլար», Լանս

ՌՈՒՍԱՍՏԱՆ – ՈՒԵԼՍ
Հունիսի 20, երկուշաբթի, ժամը 23:00, «Ստադ դե Թուլուզ», Թուլուզ

Wales bet now-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ