ԵՎՐՈ-2016.Ռումինիայի հավաքական

A խումբ՝ ՖՐԱՆՍԻԱ, ԱԼԲԱՆԻԱ, ՌՈՒՄԻՆԻԱ, ՇՎԵՅՑԱՐԻԱ

Մականուն՝ «Եռագույններ»
ՖԻՖԱի վարկանիշ – 19-րդ
Տիտղոսներ՝ –
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Դորինել Մունտիանու (134)/ Ռազվան Ռաց (108)
Լավագույն ռմբարկու/Գործող – Գեորգի Հաջի, Ադրիան Մուտու (35) / Չիպրիան Մարիկա (25)

romania

Որակավորման փուլի արդյունք

2-րդ տեղ (F խումբ, 10 խաղ, 20 միավոր)

Ռումինիայի հավաքականը ի սկզբանե բախտ էր ունեցել հայտնվելու ԵՎՐՈ-2016-ի որակավորման ամենաթույլ խմբերից մեկում: Հունաստանի հավաքականի անսպասելի ձախողումից հետո ռումինացիներին մնում էր պայքարել Հյուսիսային Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականների հետ, որը Անգել Յորդանեսկուի սաների համար միանգամայն լուծելի խնդիր էր: Ավելին, Ռումինիան ընտրական փուլի ռեկորդ սահմանեց՝ 10 խաղում սեփական դարպասն ընդունելով ընդամենը 2 գնդակ, և չկրելով ոչ մի պարտություն: Ռումինիայի հավաքականը հեշտությամբ զբաղեցրեց երկրորդ տեղը և որակավորվեց մրցաշարին:

Մասնակցություն ԵՎՐՈներին

4 անգամ /1984, 1996, 2000, 2008/

Ռումինիան առաջին անգամ Եվրոպայի առաջնություններին մասնակցել է հենց Ֆրանսիայում՝ 1984թ.: Սակայն ռումինացիների ամենավառ ելույթը ԵՎՐՈ-ներում 2000թ. էր, երբ Գեորգի Հաջիի գլխավորությամբ թիմը կարողացավ հաղթահարել խմբային փուլը՝ հենց առաջին խաղում անակնկալ հաղթանակ տանելով այդ ժամանակ գործող չեմպիոններ համարվող գերմանացիներին: Քառորդ եզրափակչում Ռումինիան զիջեց ճանապարհը ապագա փոխչեմպիոն իտալացիներին:

Արդյունքներ՝ Քառորդ եզրափակիչ (2000թ.)

ԵՎՐՈ պատմություն 

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 115 59 35 21 208 101
Եվրո 13 1 4 8 8 17
Ընդամենը 128 60 39 29 216 118

download (2)

Կազմ

Ռումինիայի հավաքականի կազմը ամենահամեստներից մեկն է Եվրոպայի առաջնությունում, քանի որ այստեղ չես գտնի ոչ մի մեծ անուն: Ֆուտբոլիստները մեծ մասամբ հանդես են գալիս ռումինական թիմերում կամ եվրոպական միջինից ցածր մակարդակի ակումբներում: Թիմի առաջատար համարվող Վլադ Կիրիկեշը «Տոտենհեմում» մշտական խաղաժամանակ չստանալուց հետո տեղափոխվեց «Նապոլի», սակայն այնտեղ ևս հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ: «Շախտյորում» ելույթներից կարող եք հիշել նաև եզրային պաշտպան Ռազվան Ռացին: Մյուս ֆուտբոլիստներին շատ քչերը կճանաչեն:

Հավանական կազմՏատարուսանու – Մատել, Կիրիկեշ, Գրիգորե, Ռաց – Հոբան, Պինտիլի – Տորյե, Սանմարտին, Մաքսիմ – Կեսերու
Փոխարինողներ՝ Պապ, Չիպցիու, Ստանցու, Պոպա, Տանասե

Գլխավոր մարզիչ – Անջել Յորդանեսկու

65-ամյա Անջել Յորդանեսկուն դադարեցրել էր մարզչական գործունեությունը, սակայն վերադարձավ և 3-րդ անգամ գլխավորեց իր երկրի հավաքականը՝ հասցնելով վերջինիս մեծ մրցաշարի: Մարզիչը պաշտպանողական ֆուտբոլի սիրահար է և խաղում է բավականին փակ ֆուտբոլ:

Առաջատար՝ Վլադ Կիրիկեշ

Երբեմնի ամենահեռանկարային ռումինացի ֆուտբոլիստներից մեկի կարիերան վերջին երկու տարիներին անկում ապրեց, ու նա այդպես էլ չդառավ եվրոպական մակարդակի աստղ: Վերջին մրցաշրջանում «Նապոլի» տեղափոխված Կիրիկեշը միայն 8 հանդիպում է անցկացրել Ա սերիայում 2015/16 մրցաշրջանում: Այնուամենայնիվ, նա Ռումինիայի հավաքականի տպավորիչ պաշտպանական ռեկորդի հեղինակներից մեկն է ու թիմի պաշտպանության հիմնասյունը:

AMSTERDAM, NETHERLANDS - MARCH 26: Vlad Chiriches of Romania in action during the Group 4 FIFA 2014 World Cup Qualifier match between Netherlands and Romania at Amsterdam Arena on March 26, 2013 in Amsterdam, Netherlands. (Photo by Dean Mouhtaropoulos/Getty Images)

Ինչի կարող է հավակնել

3-րդ տեղ խմբում

Ռումինիայի այս հավաքականին շատ դժվար է լինելու կրկնել Գեորգի Հաջիի ժամանակաշրջանի արդյունքները: Թիմը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում, ստեղծագործ միտքը ցածր մակարդակի վրա է, իսկ միայն պաշտպանության վրա հույսը դնելով երկար ճանապարհ չես գնա, երբ խմբում մրցակիցները Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականներն են: Միակ բանը, որին Յորդանեսկուի թիմը կարող է իրապես հավակնել, դա 3-րդ տեղն է խմբում: Ալբանիային հաղթելու և Ֆրանսիա/Շվեյցարիա զույգի դեմ խաղերում գոնե մեկ միավոր վաստակելու դեպքում ռումինացիները կարող են հավակնել լավագույն 4 երրորդ տեղերը գրաված թիմերի շարքին հայտնվելուն, ինչը նրանց դուրս կբերի 1/8 եզրափակիչ:

Խաղացանկ

ՖՐԱՆՍԻԱ – ՌՈՒՄԻՆԻԱ
Հունիսի 10, ուրբաթ, ժամը 23:00, Ստադ դե Ֆրանս, Սեն Դենի, Փարիզ

ՌՈՒՄԻՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ
Հունիսի 15, չորեքշաբթի, ժամը 20:00, Պարկ դե Պրենս, Փարիզ

ՌՈՒՄԻՆԻԱ – ԱԼԲԱՆԻԱ
Հունիսի 19, կիրակի, ժամը 23:00, Օլիմպիկ պարկ, Լիոն

Romania Euro bet noew-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ