ԵՎՐՈ-2016. LIVE ԲԼՈԳ. Հունիսի 11

Այսօր ԵՎՐՈ-2016-ը լիովին կմտնի իր իրավունքների մեջ ու կգրավի ֆուտբոլային Եվրոպան: «Վիվառո Նյուզը» ողջունում է Ձեզ իր LIVE ԲԼՈԳ-ում, որը օգնելու է հետևել ԵՎՐՈ-2016-ի ընթացքին՝ ներկայացնելով ամենահետաքրքիրը առաջիկա մեկ ամսվա ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության մասին: Այստեղ կգտնեք կարճ ու թարմ նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր, գրառումներ հայտնի մարդկանց սոցիալական ցանցերում, ծաղրանկարներ, հումորներ ու շատ այլ նյութեր: Հետևեք ԵՎՐՈ-2016-ին մեզ հետ՝ առավոտից մինչև գիշեր, հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը:


1:04 Խաղն ավարտվեց խաղաղ ելքով, երկրպագուների պայքարը` ոչ: Ընդհարումները շարունակվում են մարզադաշտում:


1:00 Ռունիի երեխաները դիտում էին Անգլիա – Ռուսաստան խաղը: Քնելու ժամ է, երեխաներ, հայրիկը ուշ է գալու ու բարկացած :(


00:50 1-1!! Ռուսները փրկում են խաղը


00:30 ԳՈՈՈՈԼ: Էրիկ Դայերը տուգանայինից բացում է խաղի հաշիվը


23:45 #ENGRUS Առաջին կեսն ավարտված է… առանց գոլերի: Դիտեք խաղակեսի վտանգավոր պահերը


22:38 Մինչ կսկսվի օրվա վերջին խաղը` դիտեք Վիվառո Նյուզի այսօրվա եթերը


22:35 Ուելս – Սլովակիա խաղի լավագույն ֆուտբոլիստը Ջո Ալենն է.

CksD594WEAQXHEH


22:33 Պարզվում է` Ռոբսոն-Կանուի գոլը Ուելսի առաջին գնդակն էր 2014թ. ի վեր, որը չի խփում Բեյլը կամ Ռեմսին:

CksBL8GXIAE4yoI


 

22:22 Բեյլը խփեց մեծ մրցաշարերում ուելսցիների հերթական գոլը` նախորդից 21179 օր անց:

CksJ_9sWUAEO1LE


22:10 Եվրոպայի բոլոր առաջնություններում ամենաշատ միավորներ հավաքած թիմերը.

13435790_1161349223917601_1501257457_n


22:02 Արդեն հայտնի են Անգլիա – Ռուսաստան խաղի մեկնարկային կազմերը:


21:40 Ուելսցիների երկրորդ գնդակը!


21:20 ԳՈՈՈՈԼ: Դուդան իր առաջին հարվածով հավասարեցնում է հաշիվը.


21:01 Իրավիճակը Մարսելում ամենևին էլ ֆուտբոլային-տոնական չէ…


20:39 Ինչպիսի համեմատություն


20:13 ԳՈՈՈՈՈՈՈՈՈԼ: Բեյլը բացում է հաշիվը տուգանայինից.


19:55 Հասկանանք թե ինչ վիճակ է Բորդոյում.

Ckrj6BRWkAABPpi

և… Մարսելում.

960


 

19:31 Բերիշայի միակ սխալը ճակատագրական եղավ, սակայն նա ողջ խաղի ընթացքում կատարել է 6 սեյվ` ավելի շատ, քան որակավորման փուլի որևէ խաղում:

Ckrj-21UUAA0uOo


19:05 Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Գրանիտ Ջական:

CkrcIWoW0AAtGRf


18:50 Վերջ: Շվեյցարիան դժվար 3 միավոր վաստակեց ու վստահ առաջ է շարժվում:


18:30 Ահա և մարզադաշտում միակ մարդը, որ այդպես էլ չի կողմնորոշվում թե որ թիմին երկրպագել. Ջակա եղբայրների մայրը

madre-los-xhaka-siguio-partido-1465652887812


17:46 Ընդմիջում:
Եվս մեկ անգամ դիտենք խաղի առայժմ միակ գոլը.


17:41 Չմոռանանք արձանագրել խաղի ամենահետաքրքիր փաստը: Տաուլանտ և Գրանիտ Ջակա եղբայրները խաղացին միմյանց դեմ: Եվրոպայի առաջնություններում նման դեպք առաջին անգամ էր, իսկ Աշխարհի առաջնությունում միմյանց դեմ խաղացել էին Կևին-Պրինս և Ժերոմ Բոատենգ եղբայրները` համապատասխանաբար Գանայի և Գերմանիայի հավաքականների կազմում:


17:39 ԵՎՐՈ-2016-ի առաջին հեռացումը… Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան 10 հոգով է թողնում իր թիմին 2-րդ դեղին քարտից հետո:


17:32 Այս մեկն ավելի ուրախ ու ծիծաղելի է..

13401052_1161131633939360_1794730391_n


17:28 Մոմանիի հերթական պատկերազարդումը…

13423927_10153972527443598_1413512498373619325_n


17:20 Թարմ լուսանկարներ


17:10 3 վիճակագրական փաստ Ֆաբիան Շարի գոլի մասին.

  • Սա Շվեյցարիայի հավաքականի ամենաարագ գոլն էր Եվրոպայի առաջնություններում:
  • 2015թ. սեպտեմբերից հետո առաջին անգամ էր, որ Շերդան Շաքիրին մասնակցում էր Շվեյցարիայի հավաքականի գոլին:
  • Շվեյցարիայի հավաքականը որակավորման փուլում 10 գնդակ էր խփել ստանդարտ դիրքերից` 7 գոլ անկյունայինի խաղարկումից և 3 գոլ 11 մետրանոցներից:

17:05 ԳՈՈՈՈՈՈՈՈԼ: Շվեյցարիան բացում է հաշիվը: Գլխով գոլի հեղինակ է դառնում պաշտպան Ֆաբիան Շարը:


17:00 ԱԼԲԱՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ խաղը մեկնարկեց: Ի դեպ, Հանրային հեռուստատեսությամբ այն մեկնաբանում է Սուրեն Բաղդասարյանը:


16:51 Ինչպես էր Տիերի Անրին ուրախանում երեկվա խաղի ժամանակ.

13347009_10153655082252066_7989622292609982959_n


 

16:40 Դևիդ Բեքհեմի Instagram-ից.

“Հաջողություն Ռոյին ու տղաներին այս երեկո”

Good luck to Roy and the boys tonight…. @england

A photo posted by David Beckham (@davidbeckham) on


16:16 Խաղից առաջ Վիվառոն Ալբանիայի հաղթելու գործակիցը 5.5-ից նվազեցրեց մինչև 5.0-ի, իսկ ֆավորիտը բնականաբար Շվեյցարիան է 1.94 գործակցով: ԿԱՏԱՐԵԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ


16:10 Այսօր ԵՎՐՈ-ն անցնում է լրիվ գրաֆիկի` 3 խաղ օրական

CkqhbNbXIAANQ70


 

16:00 Մարիո Գյոտցեն իր ֆեյսբուքյան էջում ցույց է տվել, թե ինչպես էր Գերմանիայի հավաքականը դիտում Ֆրանսիա – Ռումինիա խաղը:


15:45. Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան հավատացած է, որ իր ազգային հավաքականն «ինչ-որ հրաշալի նվաճման է հասնելու» Եվրո 2016-ի ժամանակ


15:38. Այսօր «Լիոնի» երկրպագուները հարձակվել են Անգլիայի հավաքականի երկրպագուների վրա: Պատճառն այն է, որ Լիոնի երկրպագուները ներկա չեն գտնվելու Անգլիայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին:
47


15:33. Պարզվում է՝ Իսլանդիայի բնակչության 8 տոկոսը ներկա է լինելու Եվրո 2016-ի հանդիպումներին: Iceland Monitor-ը գրում է, որ Ֆրանսիայում խաղերին ներկա կլինեն 26985 իսլանդացի, որոնք այս օրերին կծախսեն շուրջ 36-43 միլիոն դոլար:
46


13:25. ԾԱՂՐԱՆԿԱՐ. ԱՊԼ-ի մարզիչների արձագանքը Պայեի խաղին… Վիքիպեդիայի տվյալներով «Աստծուն ամենամոտ» մարդն ի՞նչ կորոշվի…
45


13:20. Ֆեդերերը ցանկանում է դիտել իր հավաքականի՝ Շվեյցարիայի ընտրանու խաղը, որի համար Շտուտգարտի մրցաշարի կազմակերպիչներին խնդրել է Տիմի հետ խաղն այնպիսի ժամի մեկնարկել, որ հնարավոր լինի հետևել ազգային ընտրանու խաղին: Դե իհարկե, էլ ի՞նչ Շվեյցարիայի հավաքական առանց Ֆեդերերի, հետո՞ ինչ, որ նա թենիսիստ է, չէ՞ որ աշխարհի լավագույն մարզիկներից է…
44


13:15. Իսլանդացի գեղեցկուհին Միսս Եվրո 2016-ն է. հավանեցի՞ք
40

41

42

43


13:06. Անգլիայի հավաքականը երբեք չի հաղթել Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում՝ սահմանելով բացառիկ հակառեկորդ: Հետաքրքիր է՝ այսօր ի՞նչ կլինի: Ամեն դեպքում անգլիացիները խաղի ֆավորիտ են:


13:01. Ահա թե ինչպես սկսեց մարզվել Մուսա Սիսոկոն, երբ իմացավ, որ տեսախցիկների կենտրոնում է. կարող է՞ մեզ նկարում են…


12:53. Ռուսաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստ դոպինգ-թեստ են հանձնել
Եվրո 2016-ի 1-ին տուրի շրջանակում կայանալիք Անգլիա – Ռուսաստան խաղից առաջ ռուսների 4 ֆուտբոլիստ դոպինգ-թեստ են հանձնել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Թե կոնկրետ որ ֆուտբոլիստներն են թեստը հանձնել, չի հաղորդվում:
39


12:45. Վիճակագրական տվյալներ Ֆրանսիա-Ռումինիա խաղից
32


12:35. Շաբա՞թ, թե՞ ֆուտբոլային
Օրն իսկապես ավելի շատ ֆուտբոլային է, քան շաբաթ կամ էլ՝ ֆուտբոլային շաբաթ, ինչպես կուզեք: Եվրո 2016-ի 3 հանդիպում այսօր մեզ են սպասում: 17:00-ին՝ Ալբանիա-Շվեյցարիա, 20:00-ին՝ Ուելս-Սլովակիա, 23:00-ին՝ Անգլիա-Ռուսաստան: Հետևե՛ք մեզ և տեղեկացված եղեք խաղերի մասին ամենաուշագրավ իրադարձություններին:
38


12:20. «Դմիտրի Պայեն ամենամոտն է Աստծուն». ահա այսպիսի բնութագրում ստացավ Ֆրանսիա – Ռումինիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Դմիտրի Պայեն վիքիպեդիայում: Առցանց հանրագիտարանի անգլալեզու բաժնի հեղինակներից մեկը ֆուտբոլիստի անհատական էջում հենց այդպես բնութագրեց նրան
34

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ