ԵՎՐՈ-2016: Ֆրանսիայի հավաքական

Մականուն՝ «Եռագույններ», «Կապույտներ»
ՖԻՖԱ-ի վարկանիշ – 21-րդ
Տիտղոսներ՝ Աշխարհի չեմպիոն (1998), Եվրոպայի չեմպիոն (1984,2000), Կոնֆեդերացիայի գավաթի հաղթող (2001, 2003)
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Լիլիան Թյուրամ (142)/ Կարիմ Բենզեմա (81)
Լավագույն ռմբարկու/գործող – Տիերի Անրի (51)/ Կարիմ Բենզեմա (27)

2E76B64800000578-0-The_France_squad_will_travel_to_London_for_Tuesday_s_friendly_wi-a-5_1447678673641

Որակավորման փուլի արդյունք

Որպես ընդունող երկիր որակավորում չի անցել

Ֆրանսիայի հավաքականը վերջին անգամ պաշտոնական հանդիպում է անցկացրել 2014թ. հուլիսի 4-ին, երբ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում պարտվեց ապագա չեմպիոն Գերմանիային նվազագույն հաշվով: Հաջորդող երկու տարիներին ֆրանսիացիները անցկացրել են միայն ընկերական խաղեր: Անցկացրած 19 ընկերական հանդիպումներից Ֆրանսիայի հավաքականը պարտվեց 4 խաղում, 2-ը ավարտեց ոչ-ոքի, իսկ 13 մրցավեճ ավարտեց իր օգտին: Այդ 13 հաղթանակներից 2-ը Դիդյե Դեշամի սաները արձանագրել են Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ ուղարկելով մեր թիմի դարպասը 7 անպատասխան գնդակ: Ֆրանսիայի ընտրանին այս տարի երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Նիդերլանդներին 3-2 և Ռուսաստանին՝ 4-2 հաշվով: Եվրո-2016-ին ընդառաջ Դեշամի թիմը դեռ նախապատրաստական հանդիպումներ է անցկացնելու Կամերունի և Շոտլանդիայի հավաքականների հետ:

ԵՎՐՈ-ների պատմություն

Մասնակցություն ԵՎՐՈ-ներին՝ 8 անգամ
Արդյունքներ՝ Չեմպիոն (1984, 2000)

310366319

Ֆրանսիան իր երկու մեծ տիտղոսները՝ 1984թ. Եվրոպայի ու 1998թ. Աշխարհի առաջնությունները հաղթել է հենց սեփական հարկի տակ: 2006թ. Մունդիալում երկրորդ տեղը գրավելուց հետո Ֆրանսիան հաջորդող երկու մրցաշարերում անհաջողության մատնեց, սակայն այս ընթացքը զուգորդվեց թիմի սերնդափոխության հետ: Վերջին երկու մեծ մրցաշարերում «Եռագույնները» հասել են քառորդ եզրափակիչ, ու հիմա բավականին թարմացված կազմը ունի բավարար փորձ՝ պայքարելու ամենաբարձր տեղերի համար:

Վիճակագրություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 102 59 26 17 206 85
ԵՎՐՈ 32 15 8 9 49 39
Ընդամենը 134 74 34 26 255 124

Կազմ

  • Դարպասապահներ՝ Ուգո Լյորիս, Սթիվ Մանդանդա, Բենուա Կոստիլ
  • Պաշտպաններ՝ Լյուկա Դին, Պատրիս Էվրա, Լորան Կոշելնի, Էլիակիմ Մանգալյա, Քրիստոֆ Ժալե, Բակարի Սանյա, Ռաֆայել Վարան, Ժերեմի Մատյո
  • Կիսապաշտպաններ՝ Յոհան Կաբայ, Լասանա Դիարա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Նգոլո Կանտե, Մուսա Սիսոկո
  • Հարձակվողներ՝ Անդրե-Պյեր Ժինյակ, Դմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Անտուան Գրիզման, Կինգսլի Կոման, Անտոնի Մարսյալ

Հավանական մեկնարկային կազմ

2016-05-16 17_21_32-Football Formation Creator - footballuser.com

Կորուստներ՝ Կարիմ Բենզեմա, Մաթյե Վալբուենա
Գլխավոր մարզիչ – Դիդյե Դեշամ

Առաջատար՝ Պոլ Պոգբա
Աշխարհի 2014թ. առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը այլևս չի կարող զարմացնել երիտասարդների շրջանում իր գրանցած արդյունքներով: Պոգբան արդեն թիմի առաջատարն է, ով պետք է խաղընկերներին իր հետևից տանի դեպի չեմպիոնական տիտղոս: «Յուվենտուսի» կազմում Պոգբան հերթական անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն, սակայն գլխավոր փորձությունը նրանց սպասվում է հարազատ Ֆրանսիայում

Խաղացանկ

Ա խումբ՝ Ֆրանսիա, Ռումինիա, Շվեյցարիա, Ալբանիա

ՖՐԱՆՍԻԱ – ՌՈՒՄԻՆԻԱ
Հունիսի 10, ուրբաթ, ժամը 23:00, Ստադ դե Ֆրանս, Սեն Դենի, Փարիզ

ՖՐԱՆՍԻԱ – ԱԼԲԱՆԻԱ
Հունիսի 15, չորեքշաբթի, ժամը 23:00, Վելոդրոմ, Մարսել

ՇՎԵՅՑԱՐԻԱ – ՖՐԱՆՍԻԱ
Հունիսի 19, կիրակի, ժամը 23:00, Պիեռ Մորուա, Լիլլ

26 france arm-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ