ԵՎՐՈ-2016. Անգլիայի հավաքական

B խումբ՝ ԱՆԳԼԻԱՈՒԵԼՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՍԼՈՎԱԿԻԱ

Մականուն՝ «Երեք առյուծներ»
ՖԻՖԱ–ի վարկանիշ – 10-րդ
Տիտղոսներ՝ Աշխարհի չեմպիոն (1966), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1968, 1996)
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Պետեր Շիլտոն (125)/Ուեյն Ռունի (109)
Լավագույն ռմբարկու/գործող – Ուեյն Ռունի (51)/ Ուեյն Ռունի (51)

The England team pose for a team photo prior to a friendly soccer match between Germany and England in Berlin, Germany, Saturday, March 26, 2016. Photo: AP

Որակավորման փուլի արդյունք

1-ին տեղ (E խումբ, 10 խաղ , 30 միավոր)

Որակավորման Е խմբում Անգլիան հենց առաջին խաղից հայտարարեց իր բարձր հավակնությունների մասին՝ պարտության մատնելով խմբի մյուս ֆավորիտ Շվեյցարիային: Ռոյ Հոջսոնի սաները զարգացրեցին հաջողությունը և գրանցեցին բացառիկ արդյունք՝ հաղթանակ բոլոր 10 խաղերում, 31 խփած և ընդամենը 3 ընդունած գնդակ: Որակավորման փուլի մասնակից ոչ մի հավաքական այս արդյունքը կրկնել չկարողացավ:

Մասնակցություն ԵՎՐՈ–ներին

8 անգամ /1968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012/

Անգլիան Եվրոպայի առաջնություններում իր նորամուտը նշել է 1968թ., երբ Աշխարհի նորընծա չեմպիոնը Հին մայրցամաքում բավարարվեց միայն երրորդ տեղով: Անգլիացիները հույս ունեին ավելին անելու սեփական հարկի տակ 20 տարի առաջ տեղի ունեցած առաջնությունում, սակայն կրկին ստիպված եղան բավարարվել բրոնզե մեդալներով: 2 անգամ՝ 2004 և 2012 թվականներին «Երեք առյուծները» հասել են մինչև քառորդ եզրափակիչ, և երկու դեպքերում էլ նրանց կանգնեցրել են ապագա փոխչեմպիոնները՝ Պորտուգալիան և Իտալիան համապատասխանաբար:

Արդյունքներ՝ 3-րդ տեղ /1968, 1996/

ԵՎՐՈ պատմություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 100 66 24 10 221 58
ԵՎՐՈ 27 9 9 9 36 31
Ընդամենը 127 75 33 19 257 89

  

PAUL GASCOIGNE has the contents of the water bottle pored into his mouth by Alan Shearer as Steve McManaman and Jamie Redknapp join in his goal celebrations. EURO CHAMPIONSHIPS 1996, ENGLAND v SCOTLAND, 15/6/96. WEMBLEY CREDIT: COLORSPORT / ANDREW COWIE

Կազմ

Անգլիայի հավաքականի համար Եվրոպայի այս առաջնությունը առանձնահատուկ սպասելիքներ է արթնացրել: Բանն այն է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում վերջապես սկսել են հայտնվել անգլիացի ֆուտբոլիստներ, ովքեր հավասարապես փայլում են լեգեոներների կողքին ու տոն տալիս առաջնությանը: Հարի Քեյնը, Ջեյմի Վարդին, Դելե Ալին, Ռահիմ Սթերլինգը և մյուսները Պրեմիեր լիգայի մրցաշրջանի հերոսներն են, ու նրանց հետ մեծ հույսեր են կապում Ֆրանսիայում: Կազմի առումով թիմի կիսապաշտպանությունը և հարձակումը բավականին հագեցած է ու բարձրորակ, մնում է, որ պաշտպանությունը ևս կարողանա ապահովել նույն մակարդակը:

Նախնական ընդլայնված կազմ`

  • Դարպասապահներ
    Ֆրեզեր Ֆոստեր, Ջո Հարտ, Թոմ Հիտոն
  • Պաշտպաններ
    Ռայան Բերտրան, Գարի Քեյհիլ, Նաթանիել Քլայն, Դենի Ռոուզ, Քրիս Սմոլինգ, Ջոն Սթոնս, Քայլ Ուոքեր
  • Կիսապաշտպաններ
    Դելե Ալի, Ռոս Բարկլի, Ֆաբիան Դելֆ, Էրիկ Դայեր, Դենի Դրինքուոտեր, Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ, Ռահին Սթերլինգ, Անդրոս Թաունսենդ, Ջեք Ուիլշեր
  • Հարձակվողներ
    Հարի Քեյն, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Դանիել Սթարիջ, Ջեյմի Վարդի

Հավանական կազմ` Հարտ – Քլայն, Քեյհիլ, Սմոլինգ, Ռոուզ – Դայեր, Հենդերսոն, Ռունի, Միլներ, Լալանա – Քեյն

Կորուստներ` Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, Ջեք Բատլենդ, Դենի Ուելբեք

Գլխավոր մարզիչ – Ռոյ Հոջսոն

Ռոյ Հոջսոնը Անգլիայի հավաքականը գլխավորեց Ֆաբիո Կապելոյի հետ կապված սկանդալի արդյունքում՝ 2012թ. մայիսին, երբ առջևում Եվրոպայի առաջնությունն էր: Այժմ նա իր հետևում ունի 2 մեծ մրցաշարերի փորձ, որտեղ նրանից նվազագույնը դժգոհ չեն մնացել, իսկ իրականում Անգլիայի այդ հավաքականների մակարդակը հաշվի առնելով՝ նա ցուցադրել է բավականին օպտիմալ արդյունք:

Առաջատար՝ Ուեյն Ռունի

Ուեյն Ռունին Անգլիայի ներկայիս հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է ու լավագույն ռմբարկուն: Չնայած դրան՝ վերջին շրջանում ոչ բավարար մարզավիճակը բերել է նրան, որ նույնիսկ թիմի ավագի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ: Այնուամենայնիվ, երիտասարդ կազմի հետ փորձառու Ռունիի ներկայությունը, թեկուզ պահեստայինների նստարանից կամ հանդերձարանում, մեծ հոգեբանական դեր է խաղալու Անգլիայի հավաքականում՝ ԵՎՐՈ-2016-ի ժամանակ:

wayne-rooney-harry-kane-goals-england-2-0-switzerland-euro-2016-qualifiers-1441771298-800

Ինչի՞ կարող է հավակնել

Կիսաեզրափակիչ

100 տոկոսանոց արդյունքը որակավորման փուլում և լավ մարզավիճակում գտնվող երիտասարդ կազմը այն գլխավոր գործոններն են, որոնք խոսում են Անգլիայի հավաքականի հնարավոր հաջողության օգտին: Հաջող համագործակցությունը թիմում ու առանձին ֆուտբոլիստների վառ խաղը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Անգլիան վստահ առաջ կշարժվի մինչև այն պահը, երբ նրանց դեմ դուրս կգան եվրոպական թոփ-թիմերը՝ Գերմանիան, Իսպանիան կամ Ֆրանսիան: Ուստի, Անգլիայի համար ամեն ինչ կախված է լինելու նաև մարզական բախտից ու փլեյ-օֆֆ-ի զույգերից:

Խաղացանկ

ԱՆԳԼԻԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հունիսի 11, շաբաթ, ժամը 23:00, Վելոդրոմ, Մարսել

ԱՆԳԼԻԱ – ՈՒԵԼՍ
Հունիսի 16, հինգշաբթի, ժամը 17:00, Ֆելիքս Բոլար, Լանս

ՍԼՈՎԱԿԻԱ- ԱՆԳԼԻԱ
Հունիսի 20, երկուշաբթի, ժամը 23:00, Ժոֆրուա Գիշար, Սենտ Էտյեն

england-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ