Դրախտը նոր փլեյմեյկեր ունի (Յոհան Կրուիֆ)

2016թ. մարտի 24, ֆուտբոլային աշխարհը կորցրեց լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆին: 68-ամյա հոլանդացին վերջին 6 ամիսների ընթացքում պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ և անգամ վերջերս կատակել էր, որ ինքը առջևում է 2-0 հաշվով, սակայն սա այն «հանդիպումը» չէր,  որտեղ Կրուիֆը պետք է հաղթեր:

Կրուիֆը 3 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», «Այաքսի» և «Բարսելոնայի» հետ հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում: 1974թ. Հոլանդիայի ազգային հավաքականի հետ միասին հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, սակայն զիջել է Գերմանիայի ընտրանուն: Կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ և հասել մեծ նվաճումների նաև մարզչական կարիերայի ընթացքում: 90-ականներին Կրուիֆը առողջական խնդիրներ պատճառով ստիպված եղավ դադարեցնել իր մարզչական կարիերան, սակայն շարունակեց մնալ իր սիրելի ակումբների կողքին:

«Այաքսում» Կրուիֆը հայտնվեց, երբ 10 տարեկան էր և չհեռացավ այնքան, մինչև չդարձավ այդ ակումբի լեգենդը և 3 անգամ չնվաճեց Գավաթակիրների գավաթը: 1 23

1969թ. Կրուիֆը իր ընկերների հետ Բեռլինում:

4

1972թ. Կրուիֆը  նստած է «Այաքսի» պահեստայինների նստարանին, մինչ իր ակումբը ընկերական հանդիպում է անցկացնում «Բորուսիա» Մյոնխենգլադբախի հետ7

1973թ. Կրուիֆը հեռանում է «Այաքսից» և պայմանագիր ստորագրում «Բարսելոնայի» հետ

15

16

17

Առաջին իսկ մրցաշրջանում Կրուիֆը «Բարսելոնայի» հետ հաղթում է Իսպանիայի առաջնությունը18

Կրուիֆը Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում սկսել է հանդես գալ 19 տարեկանից:

8

1974թ. Կրուիֆը ազգային հավաքականում (կողակցի հետ)

5

ԱԱ 1974թ. Հոլանդիայի ազգային հավաքականը եզրափակչի ժամանակ, որտեղ կպարտվի ԳՖՀ-ին:10

1974թ. ԱԱ եզրափակչի ժամանակ: Կրուիֆը ընդդեմ Բեկենբաուերի

11

1974թ. ԱԱ. Հոլանդիան արդեն 2-րդ րոպեին գրավում է մրցակցի դարպասը

12

Սակայն դրանից հետո գոլեր է խփում միայն ԳՖՀ-ն

13

Հանդիպման 45-րդ րոպեին Կրուիֆը դեղին քարտ է ստանում

14

1978թ. Կրուիֆը «Բարսելոնայի» հետ նվաճում  է Իսպանիայի գավաթը և հեռանում կատալոնական ակումբից19

Դրանից հետո Կրուիֆը մեկնում է ԱՄՆ-ը և հանդիպում Բեկենբաուերի հետ

20

1987թ. Կրուիֆը արդեն որպես «Այաքսի» մարզիչ, կարտ է խաղում Վան Բաստենի հետ

21

Կրուիֆը շատ էր ծխում (անգամ խաղադաշտում)

22

Ինչպես ֆուտբոլային կարիերայում, այնպես էլ մարզչականում Կրուիֆը հեռանում է «Այաքսից» և գլխավորւմ  «Բարսելոնան», որտեղ աշխատում է մինչև 1996թ.23

Յոհան Կրուիֆը և «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան

27

Առողջական խնդիրների պատճառով Կրուիֆը ավարտում է մարզչական կարիերան, որից հետո մարզում է ընդամենը ընկերական հանդիպումների կամ մրցաշարերի ժամանակ: Օրինակ, Կատալոնիայի հավաքականը:

Կրուիֆը զբաղվում է բարեգործութայմբ, քննադատությամբ, շատ էր գրում և հանդիպում էր ընկերների հետ:28

2015թ. սեպտեմբեր. Յոհան Կրուիֆը Շոտլանդիայում գոլֆ է խաղում: Ընդամենը մեկ ամիս հետո նա կիմանա իր հիվանդության մասին, որին այդպես էլ չհաջողվեց հաղթել:29

Դրախտը նոր փլեյմեյկեր ունի (1947-2016)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ