ՉԼ. «Ռեալ» – «Ատլետիկո». Միլանյան օրագիր մաս 2

Այսօր՝ մայիսի 28-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և Մադրիդի «Ատլետիկոն»: Մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկի, հանդիպումը հյուրընկալող քաղաքի մթնոլորտի, աշխարհի բոլոր անկյուններից հավաքաված երկրպագուների մասին պատմում է Վիվառո Նյուզի թղթակից Գևորգ Լոռեցյանը:

Միլանը պատրաստ է: Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը պատրաստ է հյուրընկալել մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը: Քաղաքում տիրող մթնոլորտը պարզապես անհավատալի է, աշխարհի բոլոր անկյուններից  ժամանել են երկրպագուններ ընդամենը մի ֆուտբոլային հանդիպում դիտելու համար:

«Սֆորցայի ամրոցը» այսօր մարդաշատ էր, քանի որ այտեղ ֆուտբոլային հանդիպում էր ընթանում: Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ֆուտբոլիստները կտրել են հազարավոր կիլոմետրեր, որպեսզի մասնակեցին այս խաղին: Այս հանդիպմանը կարելի էր հանդիպել Բրազիլիան, Ֆրանսիան, Ճապոնիան ներկայացնող ֆուտբոլիստներ: Այդ կարճատև հանդիպումը դիտելուց և մի լա ուրախանալուց հետո երկրպագուների տրամդրությունը էլ ավելի բարձրացավ ֆուտբոլիստների ցուցադրած հնարքներից հետո:

IMG_2270

Մինի ֆուտբոլ

Մի քանի րոպե այնտեղ անցկացնելուց հետո ես փորձեցի գտնել «Ռեալի» և «Ատլետիկոյի» երկրպագուների գոտիները, որոնք բավականին հեռու են գտնում «Սան Սիրո» մարզադաշտից: Սակայն ցավոք երկրպագուները դեռ չէին ժամանել իրենց համար նախատեսված գոտիներ, իսկ կազմակերպիչները վերջին պատրաստություններ էին տեսնում եզրափակչից առաջ:

Այնուամենայնիվ իմ կտրած ճանապարհը «Վիա դել Բրուչելիո» («Ռեալի» երկրպագուների գոտի) զուր չէր: Այնտեղ ես հանդիպեցի «Ռեալի» երկրպագուների՝ Տոմասին և Դիեգոյին: Այնուհետև  բացահայտեցի, որ Տոմասը Մորատայի դասընկերն է, իսկ Դիեգոյի ընկերուհին սովորել է նույն դասարանում իսպանացի ֆուտբոլիստի հետ:

ռեալ

«Ռեալի» երկրպագուների գոտում

-Մորատան անշուշտ կվերադառնա Մադրիդ, մինչդեռ Խեսեն կհեռանա «Ռեալից»,-նշեց Տոմասը վստահությամբ:

-Բայց լուրեր կան, որ Պերեսը նրա նորից կվաճառի մեկ այլ ակումբի,-Դիեգո ընհատեց ընկերոջը զայրացած ձայնով:

-Այո՛, ճիշտ ես, նա քանդում է թիմը ու Խեսեին էլ կվաճառի,-հավելեց Տոմասը:

Մինչ մենք քննարկում էին առաջիկա խաղը և թե ինչպես ենք այն դիտելու, մեկ այլ երկրպագու  Պորտսմութից միացավ մեզ: Մարիոն այն երկրպագուներից է, որ եկել է Միլան առանց տոմսի եզրափակիչ խաղին՝ հույս ունենալով տեղում ձեռք բերել այն: Սակայն նրան շատ թանկարժեք տոմսեր էին առաջարկել ե այդ պատճառով նա որոշել է հանդիպումը դիտել փաբում կամ էլ ֆուտբոլասերների համար նախատեսված մեծ էկրաններով:

IMG_2283-copy

Մարիոն, Տոմասը և Դիեգոն

Մարիոն լինելով «Վեսթ Հեմի» երկրպագու՝ հույս ուներ, որ Դիմտրիյ Պայետը կմիանա «Ռեալին» և շուտով կդառա Չեմպիոնների լիգայի գավաթի դափներկիր:

Հենց մենք հասկացանք, որ երեքս էլ գնում ենք «Պիացա դել Դուոմոյի» ուղղությամբ, որոշեցինք միասին անցնել այն ճանապարհը, որտեղ բոլորի քննարկումների գլխավոր թեման ՉԼ-ի եզրափակիչն էր:

Երբ միասին հասանք «Սֆորցայի ամրոցը», որը «Պիացա դել Դուոմոյի» մոտ էր , իրար հրաժեշտ տվեցինք և ճանապարհս ուղղեցի դեպի  «Ինտերի» և «Միլանի» լեգենդների խաղին, որին մասնակցելու էին այնպիսի ֆուտբոլային լեգենդներ, ինչպիսիք էին՝ Ռոբերտո Կառլոսը, Լուիշ Ֆիգոն,  Կլոդ Մակելելեն, Կլարենս Զեեդորֆը, Դավոր Շուկերը, Էստեբան Կամբյասոն:

IMG_2318

Չեմպիոնների թիմը

Երբ գնդակը հայտնվում էր Ռոբերտո Կառլոսի մոտ, երկրպագուները սկսում էին բղավել՝ հույս ունենալով տեսնել նրա լավագույն հարվածներից մեկը հենց այս խաղի ժամանակ: Մինչդեռ Կաֆուն և Կարամբեն փոխարենը խաղի վրա կենտորնալու ինքնագրեր էին բաժանում և գնդակներ գցում երկրպագունների ուղղությամբ: Սակայն դա չխանգարեց բրազիլացուն ֆանստաստիկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և արժանանալ հազարավոր երկրպագուների ջերմ ծափահարություններին:

Վերջում «Ինտերի» և «Միլանի» լեգենդները հաղթեցին, որը ուրախացրեց այն երկրպագուներին, որոնք եկել էին հանդիպելու իրենց ֆուտբոլային կուռքերին, որոնք խառը գոտում պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Սա անմոռանալի և իսկապես դժվար խաղ էր , որում մենք պայքարեցինք մինչև վերջին րոպեն: Շատ հաճելի էր նման խաղի մի մասնիկը լինելը: Իսկ ինչ վերաբերում է եզրափակչին, ծանր հանդիպում է լինելու, այս խաղում չկան ֆավորիտներ»,-նշեց Կլարենս Զեեդորֆը:

IMG_2307-copy

«Ռեալը» հաղթելու է այս խաղը, ես հավատում եմ դրան: Կարծում եմ, որ նրանք հիմա հիանալի կազմ ունեն»,-ընգծեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչել Սալգանդոն:

IMG_2303copy

Հենց խաղը վերջացավ, ես քայլերս ուղղեցի դեպի «Ատլետիկոյի» երկրպագուների գոտի: Այնտեղ ես հանդիպեցի «Ատլետների» բազմաթիվ երկրպագուների, ովքեր իրենց երգերով հիանալի մթնոլորտ էին ստեղծել հրապարակում:

«Hoy me voy al Manzanares, al estadio Vicente Calderon, donde acuden a millares los que gustan de futbol de emocion»,-«Ատլետիկոյի» երկրպագուները երգում էին թիմի օրհներգը:

IMG_20160527_201151-copy

Մի փոքր անց հանդիպեցի Խոսեին, որը մեքսիկացի է, ապրում է Մադրիդում և երկրպագում է «Ատլետիկոյին»:

-Դո՞ւք ներկա եք գտնվելու խաղին,-հարցեց Խոսեն խաղին ներկա գտնվելու իմ անցաքարտը տեսնելուց հետո:

Իմ դրական պատասխանը լսելուց հետո նա և՛ ուրախացավ և՛ մի փոքր տխրեց, քանի որ նա նույնպես Միլան էր եկել առանց տոմսի և դեռ խաղադաշտ մուտք գործելու ճանապարհ չէր գտել:

Ինձ շատ զարմացրեց Խոսեի 15 տարվա հնության մարզաշապիկը, որը կարծես նոր լիներ: Նա այնքան խնամքով է վարվում այդ շապիկի հետ, որ դժվար էր այն տարբերել նորից: Այնուհետև, Խոսեն սկսեց պատմել իր մեծ սիրո մասին «Ատլետիկոյի» նկատմամբ: Նա հավատացած է, որ Սիմեոնեի սաները կհաղթեն միլանյան դերբիում, իսկ Գրզիմանը և Տորեսը գոլեր կհեղինակեն մրցակցի դարպասը:

Նա այնքան լավ զրուցակից էր, որ մենք միասին քայլելով վերադարձանք «Պիացա դել Դոումո»՝ քննարկելով եզրափակիչը:

IMG_20160527_213122

Այդ հրապարակ վերադառնալը օրվա ամենալավ որոշումն էր, քանի որ այնտեղ տիրող մթնոլորտը պարզապես անհավատալի էր: Բենի Բենասին և Գաիսկա Մենդետան ռոք էին կատարում և հավաքված մեծ ամբոխին ստիպում զգալ նախախաղային տրամադրությունը:

Հրապարակում զբոսնելիս հանդիպեցի թե՛ «Ռեալի», թե՛ «Ատլետիկոյի» երկրպագող ֆուտբոլասերներին, բայց կային նաև այնպիսիները , որոնք թիմերից ոչ մեկին չէին աջակցում և պարզապես Միլանում էին հանսգտանալու և Չեմպիոնների լիգայի գավաթը տեսնելու համար:

Ամփոփելով օրը՝ ցանկանում է նշել, որ երկու թիմերի երկրպագուներին հաջողվել էր իտալական քաղաքի օդը լցնել ֆուտբոլի համով: Մի քանի ժամեր են մնացել հանդիպման մեկնարկին և քաղաքը քնած չէ: Ահա այսքան էին ասյօրվա ամենագլխավոր լուրերը: Հիմա մենք պարզապես պետք է ամեն ինչ մի կողմ դնենք և պատրտաստվեք մեծ եզրափակչին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ