ՉԼ. «Ռեալ» – «Ատլետիկո». Միլանյան օրագիր

Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ Վիվառո Նյուզի թղթակից Գևորգ Լոռեցյանը Միլանից պատմում է մայիսի 26-ի եվրոպական ֆուտբոլի շնչով լցված քաղաքի անցուդարձի մասին:

Չեմպիոնների լիգայի փառատոն

Քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը Պիացա դել Դուոմոն է, որտեղ կարող եք տեսնել իտալական ճարտարապետության լավագույն օրինակները: Սակայն, հազարավոր մարդիկ այստեղ հավաքվել էին հիանալու ոչ թե շինություններով, այլ Չեմպիոնների լիգայի գավաթով: Այստեղ գոյացել էր շատ երկար հերթ, քանի որ բոլորն էին ուզում լուսանկարվել բաղձալի գավաթի հետ, որը շուտով մեկնելու է Մադրիդ` Ռեալի կամ Ատլետիկոյի թանգարան:IMG_2190

Այնուամենայնիվ, գավաթը միակ զբաղմունքը չէր այս հրապարակում: ՈՒԵՖԱ-ն կազմակերպել էր Չեմպիոնների լիգայի փառատոն: Գծվել էր Չեմպիոնների ուղին, որտեղ կարող էիք տեսնել ՉԼ հաղթող յուրաքանչյուր թիմի լոգոն և չեմպիոնության տարեթիվը: Չեմպիոնների ուղին անցնում էր նաև մի քանի թունելներով, որոնք նվիրված էին Ատլետիկոյին, Ռեալի, ինչպես նաև տեղական ակումբներին` Ինտերին ու Միլանին: Փողոցի երկու կողմերում կարելի էր տեսնել բազմաթիվ պաստառներ ու դեկորացիաներ` հատուկ լուսանկարվելու համար:

Պիացա ԿԱստելո Սֆորցեսկոյով քայլելուց հետո հասա փառատոնի հաջորդ մասին: Մրցաշարի կազմակերպիչները այստեղ բազմաբնույթ մրցույթներ էին կազմակերպել` Գոլ խփիր ռոբոտին, ֆուտվոլեյ և այլն: Պատմական Սֆորցեսկո ամրոցի հարևանությամբ էլ Չեմպիոնների պատկերասրահն էր, որտեղ ներկայացված էին մոտ 150 լուսանկարներ: Դրանք հիշեցնում էին Չեմպիոնների լիգայի պատմության ամենակարևոր դրվագները, օրինակ` Զինեդին Զիդանի հարվածը 2002-ին կամ Սթիվեն Ջերարդի գլխով գոլը 2005-ին` Ստամբուլում:IMG_2173

Բացի այդ, կազմակերպվել էր նաև համերգ, որտեղ հանդես էին գալիս տեղի կատարողները, իսկ մարդիկ զվարճանում էին ու պատրաստվում խաղին:

Սան Սիրոն ևս պատրաստվում էր: Մարզադաշտը պատրաստվում էր ընդունելու Եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանի որոշիչ խաղը: Մարզադաշտի բոլոր անկյուններում կարելի էր տեսնել կամավորների ու աշխատակիցների, ովքեր անում էին ամեն ինչ, որպեսզի Սան Սիրոն կատարյալ տեսք ունենա: Հեռարձակողները ևս նախապատրաստում էին իրենց տեխնիկան, որպեսզի ողջ աշխարհին հնարավորություն տան հետևել խաղին: Այսօր շատ ավելի շատ երկրպագուներ կային Սան Սիրոյի մոտակայքում, ովքեր հիանում էին մարզադաշտով:

Հետհաշվարկը սկսված է, և շատ շուտով թիմերը պետք է պարզեն` ով է լավագույնը: Իսկ այս պահին հիշարժան պահերը սրանք էին: Հետևեք մեր օրագրին և կիմանանք ամենահետաքրքիրը եզրափակչի մասին: Hasta luego!!!

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ