ՉԼ. «Ալաշկերտի» մրցակիցների վիճակագրությունը հայկական թիմերի հետ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած վիճակահանությամբ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտին» բաժին հասավ հնարավոր 4 մրցակիցներից ամենահարմարը՝ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոման»:

Հայաստանի ներկայացուցիչները 2-րդ անգամ են մրցելու «Սանտա Կոլոմայի» հետ և կրկին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. խաղարկությունում Հայաստանի չեմպիոն «Բանանցին» չհաջողվեց հաղթահարել «Սանտա Կոլոմայի» արգելքը: Ընդ որում հաջորդ փուլի ուղեգիրը «Բանանցը» ձեռքից բաց թողեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում կայացած պատասխան հանդիպման ավելացված ժամանակում մրցակցի դարպասապահի խփած գոլի պատճառով:

Ահա այդ հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

01.07.2014   «Սանտա Կոլոմա» Անդորրա – «Բանանց»՝  1:0 (1:0)

Պուխոլ (5):

08.07.2014    «Բանանց»«Սանտա Կոլոմա»` 3:2 (1:1)

Ռումյան Հովսեփյան (29, 56` 11մ), Գարեգին Մաշումյան (47) – Լիմա (20), Կասալս (90+4):

Եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել առաջին փուլի արգելքը, ապա որակավորման 2-րդ փուլում ՀՀ չեմպիոնը կհանդիպի Վրաստանի ուժեղագույն ակումբի՝ Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Դինամոյականների հետ ևս նախկինում մեկ անգամ մրցել է հայկական թիմը՝ «Կիլիկիան»: Դա 2006/07թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում էր: «Կիլիկիան» չկարողացավ լրջորեն դիմադրել ահեղ մրցակցին՝ երկու հանդիպումներում էլ պարտվելով խոշոր հաշիվներով:

Ահա այդ հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

18.06.2007   «Կիլիկիա» – «Դինամո» Թբիլիսի, Վրաստան՝ 1:5 (1:2)

Նշան Էրզրումյան (42) – Տորնին (36), Դվալի (38, 58), Խուցիշվիլի (72), Բոբոկիձե (89):

24.06.2007   Դինամո» Թբիլիսի  – «Կիլիկիա»`  3:0 (2:0)

Գրիգալաշվիլի (27), Գիգաուրի (40), Իաշվիլի (87):

Եվրոգավաթների մրցաշարերում հայկական ակումբները մինչ օրս մրցել են վրացական 6 թիմերի հետ: Անցկացրած 12 հանդիպումներից միայն 2-ում են հաղթել հայկական ակումբները, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 8 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 11 գնդակ, բաց են թողել 28 գոլ:

Վրացական թիմերի հետ հանդիպումներում հայկական ակումբներին միայն 2 անգամ է հաջողվել հաղթահարել մրցակցի արգելքը: Առաջինն «Արարատն» էր, որը թեև 1997/98թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարի 2 հանդիպումներում էլ զիջել էր Բաթումի «Դինամոյին» (2:4, 0:2), սակայն առաջին խաղում 3:0 հաշվով տոնած տեխնիկական հաղթանակի շնորհիվ (մրցակցի կազմում այդ խաղում որակազրկված ֆուտբոլիստ էր հայտավորվել) մտել էր հաջորդ փուլ:

Մեկ անգամ էլ վրացական արգելքը հաղթահարել է «Բանանցը» 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում՝ 2 խաղերի արդյունքով առավելության հասնելով Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ՝ 2:3, 2:0:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ