Չեմպիոնների լիգա. ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»

  • Չեմպիոնների լիգա. ¼ եզրափակիչ
  • ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»
  • «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, Փարիզ
  • Ապրիլի 6, 22:45

Խաղից առաջ

Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի ևս 2 հանդիպում: Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում «Պարի Սենտ-Ժերմենը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:

ՊՍԺ-ն վերջերս հռչակվեց 2015/16 ֆրանսիական լիգայի չեմպիոն և այժմ նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի մրցաշարի վրա: 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը նորից խաղում էր անգլիական ակումբի դեմ ՝ «Չելսիի», որին կարողացավ հաղթել 2 հանդիպումներում: ՊՍԺ-ն ներկայումս գտնվում է լավ մարզավիճակում և համարվում է այս դիմակայության ֆավորիտը:

«Մանչեսթեր Սիթին» արդեն կորցրել է իր բոլոր հնարավորությունները ԱՊԼ-ի չեմպիոնությունը հաղթելու համար: «Քաղաքայինները» ներկայումս զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը, սակայն դեռ հարց է արդյոք նրանց կհաջողվի պահպանել «Արսենալի» սիրված հորիզոնականը, թե ոչ: Ընթացիկ մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթին» բավականին հաջող էր սկսել, սակայն վերջիններս չկարողացան պահել այն տեմպը, որը նրանք ունեին խաղաշրջանի սկզբնամասում: 1/8 եզրափակիչում «Սիթիին» բավականին հեշտ մրցակից էր բաժին հասել, որի շնորհիվ նրանք ի վերջո կարողացան առաջին անգամ դուրս գալ ՉԼ-ի ¼ եզրափակիչ:

Սպասվում է դինամիկ և դիտարժան հանդիպում:

Հավանական մեկնարկային կազմեր

  • ՊՍԺ. Տրապ – Մարկինյոս, Սիլվա, Լուիս,Մաքսվել – Ռաբիո,Մոտա,Մատյուիդի – Մոուրա, Իբրահիմովիչ, Դի Մարիա
  • «Մանչեսթեր Սիթի».  Հարտ – Կլիշի, Մանգալա,Օտամենդի, Զաբալետա – Ֆերնանդինյո, Ֆերնանդո – Նավաս,Սիլվա, Դե Բրույնե – Ագուերո

Հանդիպմանը չեն մասնակցի

  • ՊՍԺ. Սերժ Օրյե, Մարկո Վերատի, Խավիեր Պաստորե (բոլորը կասկածի տակ)
  • «Մանչեսթեր Սիթի». Վենսան Կոմպանի, Յայա Տուրե, Ռահիմ Սթերլինգ

 

Հետաքրքիր փաստեր

  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումների ընթացքում կարողացել է ոչ-ոքի ավարտել առաջին խաղակեսը, բայց հաղթանակ կորզել 2-րդ խաղակեսում
  • ՊՍԺ-ն հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 4 հանդիպումները
  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի վերջին 4 հանդիպումներում միջինը խփել է 2 գոլ
  • «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում
  • ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի վերջին 3 խաղարկություններում միշտ դուրս է մնացել ¼ եզրափակիչից: Վերջին անգամ ֆրանսիացիները կիսաեզրափակիչում խաղացել են 1994/95 մրցաշրջանում:

Միմյանց դեմ

Այս երկու ակումբները հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2008թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային փուլում:

«Մանչեսթեր Սիթի» 0-0 ՊՍԺ (Էտիհադ մարզադաշտ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ