Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»

  • Չեմպիոնների լիգա. ½ եզրափակիչ
  • «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»
  • «Էտիհադ Ստեդիում» մարզադաշտ, Մանչեսթեր
  • Ապրիլի 26, ժամը 22:45:

  Խաղից առաջ

5 տարի անց Մանչեսթերը նորից կընդունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի հանդիպում, սակայն այս անգամ հանդիպումը տեղի կունենա ոչ թե «Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդում», այլ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» «Էտիհադ» մարզադաշտում:

«Մանչեսթեր Սիթին» իր պատմության ընթացքում առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Անգլիական գրանդը ի տարբերություն Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայում բավականին հաջող է հանդես գալիս: Նախ «Սիթին» 1/8 եզրափակիչում կարողացավ հեշտությամբ հաղթել «Դինամո» Կիևին, իսկ ահա ¼ եզրափակիչում 2 խաղերի արդյունքում հաղթահարեց ընթացիկ ՉԼ-ի գլխավոր հավակնորդներից մեկին ՝ ՊՍԺ-ին: Մանուել Պելեգրինիի թիմը դեռ չի ապահովել իր տեղը հաջորդ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այդ իսկ պատճառով անգլիացիները կփորձեն լուծել այդ հարցը ՝ հաղթելով հին աշխարհի ամենագլխավոր ակումբային մրցաշարը և լավ նվեր կմատուցեն «Սիթիի» ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Ռեալը» ¼ եզրափակիչում ստիպեց իր երկրպագուներին նախ լավ նյարդայնանալ, բայց կարողացավ բարձրացնել նրանց տրամադրությունը 1 շաբաթ հետո: Պետք է նշել, որ այդ գործում իր մեծ դերը ունեցավ Կրիշտիանո Ռոնալդուն, ով կարողացավ իր հաշվին հեթ-տրիկ գրանցել և օգնել մադրիդյան ակումբին նվաճել ՉԼ-ի կիսաեզրափակչի ուղեգիր:

Այս զույգի ֆավորիտը համարվում է «Ռեալը»,սակայն առաջին հանդիպումը կանցնի հավասար պայմաններում: Զիդանի սաները կփորձեն լուծել իրենց առջև դրված խնդիրը հենց առաջին իսկ խաղում:

 Հավանական մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Սիթի». Հարտ – Կլիշի,  Օտամենդի, Կոմպանի, Սանյա – Ֆերնանդինյո, Ֆերնանդո – Դե Բրոյնե, Սիլվա, Նավաս – Ագուերո

«Ռեալ Մադրիդ». Նավաս – Կարվախալ, Ռամոս, Պեպե, Մարսելո – Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ – Բեյլ, Վասկես, Ռոնալդո

Հանդիպումը բաց կթողնեն

«Մանչեսթեր Սիթի». Յայա Տուրե

«Ռեալ Մադրիդ».

 Հետաքրքիր փաստեր

  • Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի վերջին 10 հանդիպումներից 8-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը
  • «Ռեալ Մադրիդը» հաղթել է Չեմպիոնների լիգայի 7 հանդիպումներից 6-ում
  • «Ռեալը» ՉԼ-ի վերջին 6 հանդիպումներից 5-ում միջինը 2 գոլ է խփել
  • «Մանչեսթեր Սիթին» չի պարտվել Չեմպիոնների լիգայի վերջին 5 հանդիպումներում
  • Միմյանց դեմ
  • 24.07.2015. «Մանչեսթեր Սիթի» 1-4 «Ռեալ Մադրիդ»
  • 21.11.2012. «Մանչեսթեր Սիթի» 1-1 «Ռեալ Մադրիդ»
  • 18.09.2012. «Ռեալ Մադրիդ» 3-2 «Մանչեսթեր Սիթի»
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ