Չեմպիոնների լիգա. «Բավարիա» – «Յուվենտուս». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Բավարիա»«Յուվենտուս»
  • «Ալյանց Արենա» մարզադաշտ, Մյունխեն
  • Մարտի 16, ժամը 23:45
  • Առաջին խաղ՝ «Յուվենտուս» 2-2 «Բավարիա»

 Խաղից առաջ

Թիմերի առաջին խաղում մեկ ժամ տանջվելուց հետո «Յուվենտուսը» ուշքի եկավ ու փրկեց դիմակայության ինտրիգը: Իհարկե, «Բավարիան» մրցակցի հարկի տակ երկու գնդակ է խփել, ինչը մեծ առավելություն է նման թիմի համար, բայց միևնույն է, խնդիրը դեռ վերջնական լուծման կարիք ունի, ու դա էլ հենց կապահովի լարվածությունը մյունխենյան խաղում:

Իտալական ֆուտբոլի սիրահարները կհիշեն 2007թ.-ը, երբ «Միլանը», սեփական հարկի տակ ոչ ոքի խաղալով նույն 2-2 հաշվով, Մյունխենում պարտության մատնեց «Բավարիային» 2-0 հաշվով, իսկ ապա դարձավ մրցաշարի հաղթող: «Բավարիայի» երկրպագուները կհակառակվեն ավելի թարմ հիշողություններով՝ 2013թ. գերմանացիները երկու խաղում էլ պարտության մատնեցին «Յուվենտուսին» ու կրկին մրցաշրջանի ավարտին բարձրացրեցին բաղձալի գավաթը:

Cdp9oUfWIAA2l7k

«Յուվենտուսի» համար, սակայն, հաջորդ փուլ դուրս գալն այս պահին գերմարդկային հերոսություն է պահանջում: Թիմի երեք առանցքային ֆուտբոլիստներ՝ այս մրցաշրջանի գլխավոր հերոս Պաոլո Դիբալան, կիսապաշտպանության նվիրյալ ասպետ Կլաուդիո Մարկիզիոն և պաշտպանության անխոնջ զինվոր Ջիորջո Կիելինին բացակայում են: Չկա նաև Մարիո Մանջուկիչը, ով հին վրեժ ունի լուծելու Պեպ Գվարդյոլայից: Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին պայքարից դուրս թողնելու ողջ պատասխանատվությունը մնում է Պոլ Պոգբայի ուսերին:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բավարիա»Նոյեր – Ալաբա, Բենատիա, Կիմիխ, Լահմ – Վիդալ, Կոստա, Ալկանտարա, Մյուլեր, Ռոբեն – Լևանդովսկի
«Յուվենտուս»Բուֆոն – Էվրա, Բոնուչի, Բարցալի, Լիխշտայներ – Պոգբա, Ստուրարո, Խեդիրա – Պերեյրա, Մորատա, Կուադրադո

Հանդիպմանը չեն մասնակցի

«Բավարիա»Ժերոմ Բոատենգ, Հոլգեր Բադշտուբեր (վնասվածք)
«Յուվենտուս»Մարտին Կասերես, Կլաուդիո Մարկիզիո, Պաոլո Դիբալա, Մարիո Մանջուկիչ, Ջիորջո Կիելինի (վնասվածք)

Հետաքրքիր փաստեր

  • «Բավարիան» հաղթել է սեփական հարկի տակ ՉԼ վերջին 9 խաղերում՝ խփելով 34 գոլ և բաց թողնելով 4-ը: Դա լավագույն տնային շարքն է մրցաշարում:
  • «Բավարիան» ամենաշատ հարվածներն է կատարել ՉԼ այս մրցաշրջանում՝ 150: Նրանք նաև ամենաշատ հարվածներն են կատարել դարպասին՝ 62, և խփել են ամենաշատ գնդակները՝ 21:
  • Առաջին խաղում «Բավարիայի» վերջին հարվածը դարպասին եղել է 55-րդ րոպեին: Դա Ռոբենի գոլն էր:
  • Ալվարո Մորատան խփել է 5 գնդակ և կատարել 1 գոլային փոխանցում «Յուվենտուսի» կազմում ՉԼ փլեյ-օֆֆ խաղերում:

Միմյանց դեմ

23/02/16 «Յուվենտուս» 2-2 «Բավարիա»
10/04/13 «Յուվենտուս» 0-2 «Բավարիա»
02/04/13 «Բավարիա» 2-0 «Յուվենտուս»
08/12/09 «Յուվենտուս» 1-4 «Բավարիա»
30/09/09 «Բավարիա» 0-0 «Յուվենտուս»
02/11/05 «Յուվենտուս» 2-1 «Բավարիա»
18/10/05 «Բավարիա» 2-1 «Յուվենտուս»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ