Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»

  • Չեմպիոնների լիգա. ¼ եզրափակիչ
  • «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»
  • «Կամպ Նոու» մարզադաշտ, Բարսելոնա
  • Ապրիլի 5 , ժամը 22:45

 

  • Խաղից առաջ

Այսօր երեկոյան տեղի կունենա Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի հանդիպումները: «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ատլետիկո Մադրիդին»: Կատալոնացիները ընթացիկ մրցաշրջանում շարունակում են ցուցադրել այն փայլուն խաղը, որը ցուցադրում էին նախորդ մրցաշրջանում: Լուիս Էնրիկեի սաները 39 հանդիպում չէին պարտվում, սակայն նախորդ հանգստյան օրերին սեփական հարկի տակ «Բարսելոնան» զիջեց Մադրիդի «Ռեալին»: Չնայած այս պարտությանը կատալոնացիները վստահորեն շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և գրեթե ապահովել են իրենց չեմպիոնությունը:

«Ատլետիկոն» այս խաղից առաջ Իսպանիայի առաջնությունում կարողացավ հաղթել «Ռեալ Բետիսին» և շարունակում է հետապնդել «Բարսելոնային», որին զիջում է 6 միավորով:

Նշենք, որ 2 տարի առաջ հենց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլում այս երկու ակումբները խաղում էին միմյանց դեմ և այդ անգամ ուժեղ գտնվեց Մադրիդը ներկայացնող ակումբը:

 

  • Հավանական մեկնարկային կազմեր

«Բարսելոնա». Տեր Շտեգեն – Ալվես, Մասկերանո,Պիկե,Ալբա – Ինյեստա,Բուսկետս,Ռակիտիչ – Նեյմար, Սուարես,Մեսի

«Ատլետիկո Մադրիդ». Օբլակ – Խուանֆրան, Հերնանդես,Գոդին, Լուիս – Նիգեզ,Ֆերնանդես,Գաբի,Կոկե – Տորես, Գրիզման

 

  • Հանդիպումը բաց կթողնեն

«Բարսելոնա». Սանդրո Ռամիրես, Ադրիանո, Ժերեմի Մաթյո

«Ատլետիկո Մադրիդ». Տիագո

 

  • Հետաքրքիր փաստեր

«Բարսելոնան» հաղթել է «Ատլետիկոյին» վերջին 6 խաղերում

«Բարսելոնան» հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 7 հանդիպումներից 6-ում

«Ատլետիկոն» անառիկ է պահել սեփական դարպասը Չեմպիոնների լիգայի վերջին 6 հանդիպումներից 5-ում

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի վերջին 7 խաղերից 6-ում միջինը խփել է 2 գոլ

«Ատլետիկոն» չի պարտվել ՉԼ-ի վերջին 6 խաղերում

 

  • Միմյանց դեմ

 30.01.2016|  «Բարսելոնա» 2-1 «Ատլետիկո»

12.09.2015| «Ատլետիկո» 1-2 «Բարսելոնա»

17.05.2015| «Ատլետիկո» 0-1 «Բարսելոնա»

28.01.2015| «Ատլետիկո» 23* «Բարսելոնա»

21.01.2015| «Բարսելոնա» 1-0 «Ատլետիկո»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ