Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Բավարիա»

  • Չեմպիոնների լիգա. ½ եզրափակիչ
  • «Ատլետիկո» – «Բավարիա»
  • «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ
  • Ապրիլի 27, ժամը 22:45

 Խաղից առաջ

Ընդամենը մի քանի ժամից Մադրիդի «Վիստենտե Կալդերոն» մարզադաշտը կընդունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո Մադրիդ» – «Բավարիա» հանդիպումը: Եվրոպայի լավագույն հարձակվողան ակումբը կհանդիպի Եվրոպայի լավագույն պաշտպանություն ունեցող ակումբներից մեկին:

ՉԼ-ի ¼ եզրափակիչում մադրիդցիները կարողացան պայքարից դուրս թողնել գործող չեմպիոն «Բարսելոնային», իսկ ահա գերմանական ակումբին բաժին էր հասել բավականին հեշտ մրցակից ՝ «Բենֆիկան»:

Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» բավականին հաջող է հանդես գալիս և ներկա պահին Լա լիգայում կիսում է առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ, իսկ ինչ վերաբերվում է «Բավարիային», ապա Պեպ Գվարդիոլային թիմին հերթական չեմպիոնական տիտղոսից բաժանվում է ընդամենը 1 հաղթանակ: Ներկա պահին գերմանացիները եվրոպայի միակ ակումբն են, ով կարող է թրեբլ անել ՝ այսինքն հաղթել սեփական առաջնությունը, երկրի գավաթը և Չեմպիոնների լիգայի տիտղոսը:

Երկու ակումբներն էլ գտնվում են հիանալի մարզավիճակում: Հանդիպումը կանցնի հավասար պայմաններում և ի տարբերություն երեկվա «Սիթի» – «Ռեալ» խաղի, այսօր երկրպագուները ականատես կլինեն գոլերի:

Հավանական մեկնարկային կազմեր

  • «Ատլետիկո Մադրիդ». Օբլակ – Խուանֆրան, Խիմենես, Հերնանդես, Լուիս – Կարասո, Գաբի, Կոկե, Նիգյեզ – Տորես, Գրիզման
  • «Բավարիա».  Նոյեր – Լահմ, Մարտինես, Ալաբա, Բերնատ – Վիդալ – Կոստա, Մյուլե, Ալկանտարա, Ռիբերի – Լեվանդովսկի

Հանդիպումը բաց կթողնեն

  • «Ատլետիկո Մադրիդ». Դիեգո Գոդին, Տիագո
  • «Բավարիա».  Հոլգեր Բադշտուբեր, Արյեն Ռոբեն

 Հետաքրքիր փաստեր

  • «Ատլետիկո Մադրիդը» անառիկ է պահել սեփական դարպասը Չեմպիոնների լիգայի վերջին 8 խաղերից 6-ում
  • «Բավարիան» Չեմպիոնների լիգայի վերջին 7 հանդիպումներից 6 միջինը 2 գոլ է խփել:
  • «Բավարիան» չի պարտվել ՉԼ-ի վերջին 7 հանդիպումներում:

Միմյանց դեմ

«Ատլետիկո Մադրիդը» և «Բավարիան» վերջին անգամ հանդիպել են հեռավոր 1974թ. Չեմպիոնների գավաթի եզրափակիչում, որտեղ գերմանացիները կարողացան հաղթել իսպանացիներին 4-0 հաշվով վերախաղարկման հանդիպման ժամանակ(առաջին հանդիպումը 1-1):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ