ԲԵԼԳԻԱ – ԻՏԱԼԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: E խումբ
  • Բելգիա – Իտալիա
  • «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտ, Լիոն
  • Հունիսի 13, ժամը 23:00

Խաղից առաջ

Այսօր պայքարի մեջ է մտնում ԵՎՐՈ-2016-ի 24 թիմերից ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաբարձր հորիզոնականը գրավող ընտրանին՝ Բելգիայի հավաքականը: Երիտասարդ տաղանդավոր սերունդը Բելգիային հանել է թոփ-հավաքականների շարք, սակայն այնտեղ հաստատվելու համար նրանց տիտղոսներ են պետք: Բելգիացիները միայն մեկ անգամ են խաղացել Եվրոպայի առաջնությունների եզրափակչում՝ 1980թ., սակայն բավարարվել են արծաթե մեդալներով: Այս անգամ նրանց ոմանք համարում են նույնիսկ ոսկու հավակնորդներ:

Ի տարբերություն բելգիացիների՝ Իտալիան բարձր չեմպիոնական հավակնություններ չունի գրեթե միշտ: Այս թիմը սովորաբար հավակնորդ դառնում է հենց մրցաշարի ընթացքում, երբ աճում է որպես թիմ ու սկսում հաղթանակներ տանել: Այնուամենայնիվ, դրա համար Կոնտեին պետք է ամուր հիմք, որը առաջին փորձությանը կենթարկվի հենց այսօր:

Իտալիան Եվրոպայի 3 առաջնություններում շարունակ չի կարողանում հաղթել մեկնարկային խաղում: Մյուս կողմից իտալացիները բելգիացիներին պաշտոնական խաղում վերջին անգամ պարտվել են հեռավոր 1972թ.: Առաջին տուրի լավագույն խաղերից մեկն այսօր ոչ միայն կպարգևի դիտարժան ֆուտբոլ, այլև նոր շտկումներ կանի ֆավորիտների ցանկում:

Մեկնարկային կազմեր

Բելգիա. Կուրտուա – Այդերվեյրելդ, Վերմալեն, Նաինգոլան, Վերտոնգեն, Վիտսել, Դե Բրույնե, Ֆելաինի, Լուկակու, Ազար, Սիման
ԻտալիաԲուֆոն – Կելինի, Դարմիան, Կանդրևա, Պելե, Բարցալի, Դե Ռոսի, Էդեր Պարոլո, Բոնուչի, Ջակերինի
Հետաքրքիր փաստեր

  • Բելգիայի և Իտալիայի միջև վերջին 5 խաղերում խփվել է 18 գնդակ՝ միջինը 3,6 գոլ 1 խաղում:
  • Մարկ Վիլմոտսը և Անտոնիո Կոնտեն խաղացել են միմյանց դեմ ԵՎՐՈ-2000-ի ժամանակ, երբ Իտալիան 2-0 հաշվով հաղթեց տանտերերին:
  • Իտալիան Եվրոպայի առաջնություններում ամենաշատ ոչ-ոքիները գրանցած թիմն է՝ 15:
  • Իտալիան որակավորման փուլում անպարտելի մնացած 4 թիմերից մեկն է:
  • Բելգիացիները հաղթել են Եվրոպայի առաջնություններում իրենց վերջին 2 մեկնարկային խաղերում:
  • Բելգիացիները պարտվել են Եվրոպայի առաջնություններում իրենց վերջին 7 խաղերից 5-ում:

Միմյանց դեմ

13/11/15 Բելգիա 3-1 Իտալիա
30/05/08 Իտալիա 3-1 Բելգիա
14/06/00 Իտալիա 2-0 Բելգիա
13/11/99 Իտալիա 1-3 Բելգիա
29/05/96 Իտալիա 2-2 Բելգիա
13/02/91 Իտալիա 0-0 Բելգիա
18/06/80 Իտալիա 0-0 Բելգիա

Խաղադրույքներ

Բելգիայի հաղթանակ – 2,50
Ոչ-ոքի – 3,00
Իտալիայի հաղթանակ – 3,20

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ