Բարձրագույն խումբ. 8-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆ» – «ՓՅՈՒՆԻԿ» 43 խաղ, +8=12-23, 34:80

1 հոկտեմբերի, ժ.16:00, Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Հաջող մեկնարկից հետո 4 անընդմեջ պարտություն կրած «Գանձասար Կապանը» նախորդ տուրում վերջապես ընդհատեց անհաջողությունների շարքը՝ հաղթելով իր հետ աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող «Արարատին»: Այդ հաղթանակը գանձասարցիների համար ավելի շատ հոգեբանական նշանակություն ուներ, որը կվերականգնի հավատը սեփական ուժերի նկատմամբ՝ վստահություն հաղորդելով ֆուտբոլիստներին:

Ի տարբերություն «Գանձասար Կապանի», «Փյունիկն» իր պատմության մեջ ամենաանհաջող մեկնարկն էր ունեցել՝ առաջնությունը սկսելով 2 անընդմեջ պարտությամբ: Սակայն հետագայում երիտասարդ փյունիկցիները շտկեցին դրությունը՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր, մնալով անպարտելի: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում «Փյունիկի» մասնակցությամբ 3 հանդիպումներում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, ընդ որում վերջին 2 խաղում՝ անընդմեջ:

Առաջնության 3-րդ տուրում մրցակիցների միջև կայացած առաջին շրջանի խաղից առաջ «Փյունիկը» դեռ միավոր չէր վաստակել, իսկ գանձասարցիներն իրենց օգտին 4 միավոր էին գրանցել և այդ պահին միակն էին, որ առաջնությունում գոլ բաց չէին թողել: Ուստի շատերի համար անակնկալ էր երևանյան խաղում գրանցված խոշոր հաշիվը: Ալիկ Առաքելյանի դուբլի և Էրիկ Պետրոսյանի գոլի շնորհիվ «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցները 6 անգամ էին մրցավեճի բռնվել: Գանձասարցիներին հաջողվել էր պայքարից դուրս թողնել վերջին 3 տարիների անփոփոխ գավաթակիր «Փյունիկին»՝ առավելության հասնելով գավաթի քառորդ եզրափակչում (3:1, 0:0):

Իսկ առաջնությունում մրցակիցները մեկական հաղթանակ էին տոնել, երկու խաղ ավարտել էին ոչ-ոքի: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում գանձասարցիների տոնած հաղթանակն առաջինն էր «Փյունիկի» նկատմամբ տևական ընդմիջումից հետո: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 12 հանդիպումներից 6-ն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով, 6-ում գրանցվել էր ոչ-ոքի:

«Փյունիկից» բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասարից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն է, ով 4 գոլի հեղինակ է: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: «Գանձասարի» կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: