Բարձրագույն խումբ. 5-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» «ԱՐԱՐԱՏ»

Ալաշկերտ - Արարատ | Բարձրագույն խումբ

12 խաղ, +3=45, 9:17
10 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

Մրցակիցները տարբեր կերպ անցկացրին առաջնությունում հայտարարված դադարը: 4-րդ տուրից հետո Աբրահամ Խաշմանյանն իր սաներին մի փոքր հանգստանալու հնարավորություն էր ընձեռել: Այնուհետև «Ալաշկերտը» 2-րդ անգամ մրցեց իրաքյան «Զախո» թիմի հետ՝ Բենիկ Հովհաննիսյանի միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնելով: Այս ընթացքում «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունեցավ հանձինս 24-ամյա պաշտպան Մարատ Բուտուևի:

Իսկ ահա Արկադի Անդրեասյանն իր ֆուտբոլիստներին հանգիստ չէր տրամադրել՝ փորձելով նախապատրաստական շրջանի բացթողումները շտկել ամենօրյա մարզումների միջոցով: Օրերս Ձորաղբյուրում արարատցիները երկկողմանի խաղ անցկացրին, որին մասնակցեց վնասվածքից վերջապես վերականգնված Մարատ Դաուդովը:

Երկկողմ համաձայնությամբ «Արարատը» խզեց պայմանագիրը պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ, որի գործողություններից խիստ դժգոհ էր Արկադի Անդրեասյանը: Օրերս «Արարատ» է տեղափոխվել «Կոտայքի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը՝ համալրելով թիմի մարզչական շտաբը:

«Ալաշկերտը» հաջող է մեկնարկել՝ 4 խաղում վաստակած 8 միավորով ընթանալով 2-րդ հորիզոնականում: Թիմն ընդամենը 2 միավոր է զիջում առաջատար «Շիրակին»:

Իսկ ահա «Արարատը» միայն 4-րդ տուրում առաջին միավորը վաստակեց՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Փյունիկի» հետ: Արարատցիները միակն են, որ դեռ չեն բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում և հաղթանակ չեն տոնել:

Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին «Ալաշկերտի» հարկի տակ: Հաղթանակի դեպքում «Ալաշկերտն» առաջնության ավարտից 2 տուր առաջ պաշտոնապես կգրանցեր չեմպիոնությունը, սակայն անսպասելի պարտություն կրեց: Այդ հաղթանակն արարատցիների համար առաջինն էր «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջնության վերջին 6 հանդիպումներում: Նախորդ 5 հանդիպումներում «Ալաշկերտը» 2 հաղթանակ էր տոնել, 3 անգամ էլ գրանցվել էր ոչ-ոքի:

Թիմերի մրցավեճում արդյունավետ խաղով աչքի է  ընկել «Արարատի» նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչը` դառնալով 6 գոլի հեղինակ: «Ալաշկերտից» 3 գոլ է խփել Միհրան Մանասյանը:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ