Բարձրագույն խումբ. 27-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» «ԱՐԱՐԱՏ»  

69 խաղ, +27=22-20, 97:79
22 մայիսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

shirak - ararat-min

Մարզական առումով հանդիպումը կարևոր նշանակություն ունի միայն շիրակցիների համար, որոնք դեռ հնարավորություն ունեն պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Դրա համար «Շիրակը» պետք է հաղթի և հուսա, որ «Միկան» էլ իր հերթին հաջողության կհասնի «Ալաշկերտի» նկատմամբ: Միայն այդ դեպքում չեմպիոնության հարցը կորոշվի լրացուցիչ խաղում:

«Արարատին» այս հանդիպումը ոչինչ չի տալիս, քանի որ 5-րդ հորիզոնականից չի կարող բարձրանալ: Սակայն Վարուժան Սուքիասյանի սաները կձգտեն հաջող հանդես գալ առաջնության ավարտական խաղում, մանավանդ որ այս գարնանը նրանք չկարողացան ինչպես հարկն է ուրախացնել իրենց երկրպագուներին:

Վերջին տարիներին «Շիրակն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն էր դարձել:  ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Եվ ահա վերջապես արարատցիներին հաջողվեց խախտել տխուր ավանդույթը: Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում կայացած 2-րդ շրջանի խաղում «Արարատին» հաղթանակ պարգևեց տուգանային հրաշալի հարվածով Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլը: Իհարկե, հանդիպումը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե մինչ այդ Անդրանիկ Բարիկյանը, ով ինչպես պարզվեց հետագայում, վերջին խաղն էր անցկացնում իր ֆուտբոլային կարիերայում, դիպուկ իրացներ 11մ հարվածը: Սակայն նա վրիպեց:

Իսկ մինչ այդ հանդիպումը «Շիրակն» առաջին շրջանի երևանյան խաղում Դավիթ Հակոբյանի և Էդգար Մալաքյանի խփած գոլերի շնորհիվ հերթական հաղթանակն էր տոնել արարատցիների նկատմամբ:

Գյումրիում կայացած 3-րդ շրջանի խաղում գրանցվեց ոչ-ոքի՝  1:1: Շիրակցիներից աչքի ընկավ Դրիսսա Դիարասուբան, արարատցիներից պատասխան գնդակը խփեց Բրայան Դե լա Ֆուենտեն:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակման պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ