Բարձրագույն խումբ. 25-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ՓՅՈՒՆԻԿ»

70 խաղ, +20=9-41, 74:122
8 մայիսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

Shirak-pyunik-min

Այս հանդիպումն ինչպես տուրի, այնպես էլ առաջնության վերջնագծի ամենասկզբունքային մրցավեճն է, որի ելքը անչափ կարևոր նշանակություն ունի արծաթե մեդալների համար մղվող պայքարում:

Գյումրեցիները վերջին շրջանում աչքի են ընկնում իրենց ագրեսիվ և արդյունավետ խաղով: Վերջին 6 հանդիպումներում «Շիրակն» անպարտելի է՝ վաստակելով 12 միավոր:

Իսկ ահա «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածում անհաջող է հանդես գալիս: Վերջին 6 հանդիպումներում չեմպիոնը հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 4 միավոր: Այդ խաղերից 4-ում փյունիկցիները չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասները:

Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» շատ հաջող է խաղացել «Շիրակի» հետ՝ աշնանային հատվածի 2 հանդիպումներն էլ շահելով «չոր» հաշվով:

Երևանում կայացած առաջին շրջանի խաղում «Շիրակը» 0:3 հաշվով պարտություն կրեց: Գոլերի հեղինակներ դարձան Կամո Հովհաննիսյանը, Արթուր Յուզբաշյանն ու Վարդան Պողոսյանը:

Գյումրիում ևս շիրակցիներին ոչ միայն չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, այլև կրկին խաղադաշտից պարտված հեռացան: Հյուրերից գոլերի հեղինակներ դարձան Վարդան Պողոսյանն ու Վարդգես Սաթումյանը:

Գարնանը Երևանում կայացած 3-րդ շրջանի խաղում «Շիրակը» շատ մոտ էր հաղթանակին: Ռումյան Հովսեփյանի խփած գոլի շնորհիվ գյումրեցիները հաղթում էին, սակայն խաղավարտից 2 րոպե առաջ Դավիթ Մանոյանը «Փյունիկին» փրկեց պարտությունից:

Ընդհանրապես «Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 8 հանդիպումներն անհաջող են դասավորվել գյումրեցիների համար, որոնք կրել են 6 պարտություն, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել են 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3:1:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

Շիրակցիներից առայժմ որակազրկված է Վահան Բիչախչյանը, ով այս հանդիպումն էլ բաց կթողնի:

Բարձրագույն խմբի հանդիպումների հեռարձակման պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ