Բարձրագույն խումբ. 22-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» «ՓՅՈՒՆԻԿ»  

11 խաղ, +2=27, 14:28
16 ապրիլի, ժ.16:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

alashkert-pyunik-min

Չեմպիոնի կոչման հավակնորդների հերթական հանդիպումն ընթացիկ առաջնության ամենասկզբունքային մրցավեճն է, որում հաղթանակի գինը չափազանց բարձր է: Հաջողության դեպքում «Ալաշկերտը» գործնականում կվճռի ոսկե մեդալների համար մղվող պայքարի ելքը՝ «Փյունիկից» միավորների տարբերությունը հասցնելով 7-ի: Իսկ եթե հաղթի «Փյունիկը», ապա միավորների տարբերությունը կհասնի նվազագույնի ու չեմպիոնական մրցավազքը նոր ուժով կբորբոքվի:

Առաջնության միանձնյա առաջատարի համար ներկայումս ծանր շրջան է: Մոտ 20-օրյա հարկադիր պարապուրդից հետո հաջորդ 11 օրերում ալաշկերտցիները 4 խաղ են անցկացրել, որոնցում ընդամենը մեկ անգամ են հաղթել, կրել են 2 պարտություն, այդ թվում «Բանանցից»՝ դուրս մնալով գավաթի մրցաշարից: «Փյունիկի» հետ հանդիպմանն էլ նախապատրաստվելու համար «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ընդամենը 3 օր են ունեցել:

«Փյունիկն» էլ առաջնության գարնանային հատվածում առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս՝ անցկացրած 5 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր:

Առաջնության մեկնարկային տուրում մրցակիցների միջև կայացած խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնեց: Արդեն 12-րդ րոպեին փյունիկցի Վարազդատ Հարոյանը տուգանային հարվածով բացեց հաշիվը՝ դառնալով 24-րդ առաջնության անդրանիկ գոլի հեղինակը: Սակայն հետագայում «Ալաշկերտի» բրազիլացի նորեկ Հեբեր Արաուխոն դուբլի հեղինակ դարձավ՝ ապահովելով իր թիմի հաղթանակը:

2-րդ շրջանում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Արդյունավետ խաղով աչքի ընկավ փյունիկցի Ղուկաս Պողոսյանը՝ դառնալով առաջնությունում գրանցված առաջին հեթ տրիկի հեղինակը: Մեկ գոլ էլ իր օգտին գրանցեց Վարդան Պողոսյանը: «Ալաշկերտից» միակ գոլի հեղինակը Միհրան Մանասյանն էր: Դա առաջնությունում «Ալաշկերտի» կրած առաջին պարտությունն էր: 3-րդ շրջանի մրցավեճում դարպասներն անառիկ մնացին:

«Փյունիկի» դեմ շատ արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը՝ 8 անգամ գրավելով իր նախկին թիմակիցների դարպասը: «Փյունիկից» լավագույնը Սարգիս Բալոյանի և Կամո Հովհաննիսյանի արդյունքն է՝  4-ական գնդակ:

Հանդիպմանը չի մասնակցի 4-րդ զգուշացումը ստացած փյունիկցի Տարոն Ոսկանյանը:

Բարձրագույն խմբի հանդիպումների ուղիղ հեռարձակումն ապահովվում է Վիվառո ընկերության բացառիկ հովանավորչությամբ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ