Բարձրագույն խումբ. 20-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՇԻՐԱԿ»  

68 խաղ, +20=21-27, 78:96
2 ապրիլի, ժ.14:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

ararat - shirak-min

Մրցաշարային աղյուսակում հարևան թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում և կարևոր նշանակություն ունի մրցակիցների համար: «Շիրակը» մեկ միավորով գերազանցում է «Արարատին» և հաջողության դեպքում կամրապնդի իր դիրքը 3-րդ հորիզոնականում: Իսկ արարատցիներին հաղթանակը հնարավորություն կընձեռի շրջանցելու շիրակցիներին և տեղ զբաղեցնելու առաջատար եռյակում:

Երկու թիմերն էլ այնքան էլ հաջող չեն սկսել առաջնության գարնանային հատվածը: Արարատցիները 3 հանդիպումներում ընդամենը 2 միավոր են վաստակել, «Շիրակն» անցկացրած 2 խաղում իր օգտին մեկ միավոր է գրանցել: Ճիշտ է, մինչ այդ «Ուլիսի» հետ չկայացած խաղում գյումրեցիները ստացել էին իրենց հասանելիք 3 միավորը:

Վերջին տարիներին «Շիրակն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցներից մեկն էր դարձել:  ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև անցկացված նախորդ 17 հանդիպումներից 15-ում հաղթել էին գյումրեցիները, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: Ընդ որում վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել էին շիրակցիների հաղթանակով:

Եվ ահա վերջապես արարատցիներին հաջողվեց խախտել տխուր ավանդույթը: Անցյալ տարվա նոյեմբերի 8-ին Գյումրիում կայացած 2-րդ շրջանի խաղում «Արարատին» հաղթանակ պարգևեց տուգանային հրաշալի հարվածով Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գոլը: Իհարկե, հանդիպումը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե մինչ այդ Անդրանիկ Բարիկյանը, ով ինչպես պարզվեց հետագայում, վերջին խաղն էր անցկացնում իր ֆուտբոլային կարիերայում, դիպուկ իրացներ 11մ հարվածը: Սակայն նա վրիպեց:

Իսկ մինչ այդ հանդիպումը «Շիրակն» առաջին շրջանի երևանյան խաղում Դավիթ Հակոբյանի և Էդգար Մալաքյանի խփած գոլերի շնորհիվ հերթական հաղթանակն էր տոնել արարատցիների նկատմամբ:

Մրցակիցների միջև կայացած հանդիպումներում յուրօրինակ ռեկորդի հեղինակ է դարձել շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, ով 19 անգամ գրավել է արարատցիների դարպասը: «Արարատի» լավագույն ռմբարկուն Նշան Էրզրումյանն է, ով 10 գոլի հեղինակ է դարձել:

Շիրակցիների կազմում այս հանդիպումը բաց կթողնի որակազրկված Էդուարդ Փանոսյանը:

Հիշեցնենք, հանդիպումը կցուցադրվի ուղիղ համացանցային հեռարձակմամբ, որի պաշտոնական բացառիկ հովանավորը Վիվառո ընկերությունն է:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ