Բարձրագույն խումբ. 2-րդ տուրին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ»  – «ԱԼԱՇԿԵՐՏ» 

Փյունիկ - Ալաշկերտ

12 խաղ, +7=23, 28:17
13 օգոստոսի, ժ.19:00, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

Նոր մրցաշրջանին կազմի զգալի կորուստներով ներկայացած «Փյունիկն» անհաջող սկսեց առաջնությունը՝ Գյումրիում 1:3 հաշվով զիջելով «Շիրակին»: Օրերս էլ թիմից հեռացավ «Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը, ով տեղափոխվեց Կիպրոսի «Կարմիոտիսա», որտեղ հանդես է գալիս նրա նախկին թիմակից Տարոն Ոսկանյանը: «Փյունիկում» մնացած ամենափորձառու ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն էլ առայժմ չի ապաքինվել վնասվածքից և այս խաղում էլ չի օգնի թիմակիցներին:

Իսկ ահա զգալի համալրում ստացած «Ալաշկերտին» չհաջողվեց ՀՀ չեմպիոնի կարգավիճակով անցկացրած առաջնության առաջին խաղում հաղթանակ տոնել՝ «Գանձասար Կապանի» հետ մրցավեճում բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով:

Անցած մրցաշրջանում մրցակիցների մրցավեճում «Ալաշկերտը» որոշ առավելության էր հասել՝ շահելով 4 հանդիպումներից երկուսը, պարտվելով մեկում: Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 16-ին ու ավարտվել է ալաշկերտցիների հաղթանակով՝ 3:0: Դա ՀՀ առաջնություններում «Փյունիկի» նկատմամբ ալաշկերտցիների տոնած խոշոր հաշվով 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 2013/14թթ. մրցաշրջանում, որում «Ալաշկերտը» հաղթել էր 5:1 հաշվով: Ի դեպ, դա «Փյունիկի» նկատմամբ տոնած առաջին հաղթանակն էր:

 «Փյունիկի» դեմ շատ արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը՝ 9 անգամ գրավելով իր նախկին թիմակիցների դարպասը: «Փյունիկից» լավագույնը Սարգիս Բալոյանի և Կամո Հովհաննիսյանի արդյունքն է՝  4-ական գնդակ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ