Բարձրագույն խումբ. 18-րդ տուրին ընդառաջ

«ՄԻԿԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ  ԿԱՊԱՆ»       40 խաղ, +18=11-11, 53:38

19 մարտի, ժ.14:00, Երևան, «Միկա» մարզադաշտ

Ընդամենը 4 օրվա ընթացքում մրցակիցները 2-րդ անգամ մրցավեճի կբռնվեն «Միկա» մարզադաշտում՝ այս անգամ անցկացնելու առաջնության 18-րդ տուրի հանդիպումը: Հիշեցնենք, որ մարտի 16-ին մրցակիցների միջև կայացած ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում գանձասարցիները 1:0 հաշվով հաղթեցին և եզրափակչի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն ստացան:

XkwI8O7

Ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում «Միկայի» համար շատ անհաջող են ավարտվել գանձասարցիների հետ անցկացրած պաշտոնական 3 հանդիպումներն էլ, որոնցում «Միկայի» ֆուտբոլիստները խաղադաշտից հեռացել են պարտված:

Մրցակիցների միջև «Միկա» մարզադաշտում կայացած առաջին շրջանի խաղը գոլառատ ստացվեց: Կապանցիներին հաջողվեց հաղթել 3:2 հաշվով, ընդ որում հաղթական գնդակն Ացամազ Բուրաևը խփեց խաղի վերջին րոպեին: Իսկ մինչ այդ գանձասարցիներից աչքի էին ընկել Վբեյմարը և Դամիր Մեմովիչը: «Միկայից» գոլերի հեղինակներ էին դարձել Թայմուրազ Տոբոևն ու Օլեգ Ինկինը:

Կապանում կայացած 2-րդ շրջանի խաղում էլ հաջողությունն ուղեկցեց գանձասարցիներին, թեև Թայմուրազ Տոբոևի հարվածով հաշիվը բացել էր «Միկան»: Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Ացամազ Բուրաևի և Գոգիտա Գոգատիշվիլու խփած գնդակները:

Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներից 2-ում հաղթել են գանձասարցիները, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Միկան» կապանցիներին հաղթել է 2014թ. օգոստոսի 2-ին՝ նախորդ առաջնության մեկնարկային տուրում առավելության հասնելով 2:1 հաշվով:

«Միկան» Սերգեյ Յուրանի գլխավորությամբ հաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ ոչ-ոքի խաղալով «Արարատի» հետ և Գյումրիում նվազագույն հաշվով հաղթելով «Շիրակին»: Իսկ ահա «Գանձասար Կապանը» մեկնարկեց «Ալաշկերտից» Երևանում 0:3 հաշվով կրած պարտությամբ, այնուհետև 3 միավոր վաստակեց «Ուլիսի» հետ չկայացած խաղում:

«Միկայի» կազմում բոլորից արդյունավետ է գործել Նարեկ Բեգլարյանը` խփելով 7 գնդակ: Հետաքրքիր է, որ կարճ ժամանակ հանդես գալով կապանցիների կազմում, Նարեկը 3 անգամ գրավել է իր նախկին թիմի՝ «Միկայի» դարպասը` ցույց տալով լավագույն արդյունքը նաև «Գանձասար Կապանի»  ֆուտբոլիստներից:

«Գանձասար Կապանի» գանացի պաշտպան Օտտո Ջոշուան առայժմ վնասվածքից չի ապաքինվել ու այս խաղն էլ բաց կթողնի:

Այս խաղը ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Vivaro News-ում։ Հեռարձակման հովանավորն է Vivaro ընկերությունը։

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ