Բարձրագույն խումբ. 15 փաստ 3-րդ շրջանի մասին

Վիվառո Նյուզն ամփոփել է Բարձրագույն խմբի 3-րդ շրջանը՝ ներկայացնելով 15 հետաքրքիր թվային փաստեր:

1.3-րդ շրջանում խաղացանկով նախատեսված 28 հանդիպումներից կայացան 22-ը: Դրանցից 10-ում հաղթեցին դաշտի տերերը, 9-ում գրանցվեց ոչ-ոքի և միայն 3 անգամ հաջողությունն ուղեկցեց հյուրերին:

2.Կայացած 22 հանդիպումներում խփվեց 47 գոլ: Միջին արդյունավետությունը կազմեց 2,13 գոլ:

3.Միայն «Արարատն» անցկացրեց 3-րդ շրջանի բոլոր 7 հանդիպումները: Մյուս թիմերին «Ուլիսի» հետ չկայացած խաղում 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց:

12291077_1679991658881743_5406517262002320106_o

4.3-րդ շրջանում բոլորից հաջող հանդես եկավ «Շիրակը»՝  7 խաղում վաստակելով 14 միավոր: Ամենաանհաջողն «Արարատի» ելույթն էր՝ 8 միավոր: «Արարատը» միակն էր, որին չհաջողվեց առաջնության գարնանային հատվածում հաղթանակ տոնել: 3-րդ շրջանում միակ հաղթանակն արարատցիները տոնել են անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝  3:1 հաշվով պարտության մատնելով «Ուլիսին»:

5.Թիմերից բոլորից արդյունավետ գործեցին «Շիրակն» ու «Բանանցը», որոնք անցկացրած 6 խաղում 9-ական գոլի հեղինակ դարձան: Իսկ ահա «Փյունիկն» ու «Գանձասար Կապանն» ընդամենը 4-ական անգամ գրավեցին մրցակիցների դարպասները:

6.Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի ընկավ «Միկան»՝ 6 խաղում բաց թողնելով ընդամենը 4 գոլ: Իսկ ահա «Բանանցը» սեփական դարպասը 9 գոլ բաց թողեց:

3371

7.Ֆուտբոլիստներից  3-րդ շրջանում բոլորից արդյունավետ գործեցին շիրակցի Դրիսսա Դիարասուբան, ալաշկերտցի Հեբեր Արաուխոն և «Բանանցի» ֆուտբոլիստներ Լաերսիոն ու Զավեն Բադոյանը, որոնք դարձան 3-ական գոլի հեղինակ:

8.Դարպասապահներից ամենահուսալին «Միկայի» դարպասի պահապան Արսեն Բեգլարյանն է, ով 6 խաղում 4 գոլ բաց թողեց (միջինը՝ 0,66 գոլ): Իսկ ահա «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը նույնքան խաղում 9 անգամ գնդակը հանեց ցանցից (միջինը՝ 1,5 գոլ):

9.Ալաշկերտցի Գևորգ Կասպարովն ու «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը 3-ական անգամ դարպասն անառիկ պահեցին:

12967545_555507761294700_5524101300619655125_o

10.3-րդ շրջանի 22 հանդիպումներում ընդամենը մեկ 11մ հարված նշանակվեց: Այն հաջող իրացրեց արարատցի Մոյսես Օրոզկոն՝ գրավելով «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

11.22 հանդիպումներում մրցավարները 2 ֆուտբոլիստի հեռացրին խաղադաշտից, 88 անգամ դեղին քարտ ցույց տվեցին: Մրցավարների կողմից առավել հաճախ պատժվել են «Միկայի» ֆուտբոլիստները՝ 17 անգամ արժանանալով դեղին քարտի: Իսկ ահա փյունիկցիներն ընդամենը 9 զգուշացում են ստացել:

12.Գրանցվեց մեկ ինքնագոլ, որի հեղինակն ուլիսցի Հայկ Հունանյանն է: Նա սեփական դարպասը գրավել էր «Արարատի» հետ անցյալ տարվա նոյեմբերի 28-ին կայացած 3-րդ շրջանի մեկնարկային խաղում:

bananc

13.3-րդ շրջանի հանդիպումներում բոլորից շատ՝ 28 ֆուտբոլիստ է ասպարեզ դուրս բերել «Միկան»: Նրանցից 19-ը լեգեոնականներ են: 14 ֆուտբոլիստներ 3-րդ շրջանում նորամուտը նշեցին «Միկայում»:

14.Ամենակայուն կազմով աչքի ընկավ «Ալաշկերտը»՝ 3-րդ շրջանում ասպարեզ դուրս բերելով 19 ֆուտբոլիստի:

15.Փյունիկցիներ Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը, ալաշկերտցիներ Գևորգ Կասպարովն ու Արարատ Առաքելյանը, «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, «Բանանցի» ֆուտբոլիստներ Ստեփան Ղազարյանը, Միգել Լոպեսն ու Վլատկո Դրոբարովը, գանձասարցի Արա Խաչատրյանը և արարատցի Գևորգ Պրազյանն առանց փոխարինման մասնակցել են 3-րդ շրջանի բոլոր հանդիպումներին: Ընդ որում Գևորգ Կասպարովը, Արարատ Առաքելյանն ու Արսեն Բեգլարյանն առանց փոխարինման են հանդես եկել առաջնության բոլոր 20 հանդիպումներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ