Բարձրագույն խումբ. 12-րդ տուրին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ»  – «ՇԻՐԱԿ»  

64 խաղ, +30=18-16, 113:63

29 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-1»  մարզադաշտ

banants - shirak

«Բանանցին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն ու բարելավել մրցաշարային վիճակը: Նույնիսկ մարզչական փոփոխությունը դրական ազդեցություն չունեցավ թիմի ցուցանիշների վրա: Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 3 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ միավոր վաստակեց՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն «Արարատի» հետ:

Այդ հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը: Արդեն 4 խաղ շարունակ «Բանանցը» գոլ չի խփել: Թիմի գոլային երաշտը կազմում է 399 րոպե: Հետաքրքիր է, որ առայժմ վերջին գոլը «Բանանցի» ֆուտբոլիստները խփել են հենց «Շիրակի» հետ սեպտեմբերի 27-ին Գյումրիում կայացած երկրորդ շրջանի խաղում: 51-րդ րոպեին Նաիրի Մինասյանի խփած միակ գոլը հաղթանակ է պարգևել «Բանանցին»:

«Շիրակը» նախորդ տուրում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Փյունիկին», սակայն թիմի միանձնյա առաջատարի դիրքն անսասան մնաց: Սակայն ևս մեկ «սայթաքման» դեպքում գյումրեցիները կարող են զրկվել առաջին հորիզոնականից:

Երևանում կայացած մրցակիցների առաջին շրջանի խաղում գյումրեցիներին մեծ դժվարությամբ, միայն ավելացված ժամանակում Դավիթ Հակոբյանի խփած միակ գոլի շնորհիվ հաջողվեց հաղթել «Բանանցին»: Դա մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 9 հանդիպումներում «Բանանցի» նկատմամբ գյումրեցիների տոնած 5-րդ հաղթանակն էր: Մնացած 4 խաղերում գրանցվել էր ոչ-ոքի:

«Բանանցի» հետ հանդիպումներում շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Անդրանիկ Բարիկյանը՝  խփելով 8 գնդակ: «Բանանցից» բոլորից արդյունավետ են գործել Արամ Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը` ևս դառնալով 8-ական գոլի հեղինակ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ