Բարձրագույն խումբ. 17-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» «ՄԻԿԱ»                

57 խաղ, +14=19-24, 49:82
12 մարտի, ժ.14:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Shirak - Mika

Առաջնության մասնակիցներից «Շիրակը» բոլորից ուշ է ներգրավվում մրցաշարում, քանի որ նախորդ տուրում մրցակիցը լուծարված «Ուլիսն» էր: Առանց խաղի ստանալով իրենց հասանելիք 3 միավորը, գյումրեցիները 27 միավորով տեղափոխվեցին 3-րդ հորիզոնական: Թիմի կազմում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել և միայն առաջիկա հանդիպումները ցույց կտան, թե դրանք ինչպիսի ազդեցություն կունենան շիրակցիների մրցելույթների վրա:

«Միկան» առաջնության գարնանային հատվածին ներկայացել է մարզչական նոր շտաբով և էականորեն փոփոխված կազմով: «Արարատի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ Սերգեյ Յուրանին հաջողվել է բավական մարտունակ թիմ կազմավորել:

Ընթացիկ առաջնության 2 հանդիպումներն էլ ավարտվել են գյումրեցիների հաղթանակով: Առաջին շրջանում «Շիրակը» Գյումրիում հաղթել էր 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Վիուլեն Այվազյանն ու Գոռ Մալաքյանը:

Երկրորդ շրջանի երևանյան հանդիպման ելքը վճռեց շիրակցիների նորեկ Կոնան Օդիլոն Կուակուի խփած միակ գնդակը:

Թեև ՀՀ առաջնություններում «Միկան» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ, սակայն վերջին տարիներին գյումրեցիները շատ հաջող են խաղում միկացիների դեմ: Առաջնության վերջին 12 հանդիպումներում «Շիրակը» 6 անգամ հաղթել է «Միկային», 5 անգամ էլ ոչ-ոքի արդյունք է գրանցվել: Միակ հաղթանակը «Միկան» տոնել է 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևանում առավելության հասնելով 3:1 հաշվով:

Իսկ ահա Գյումրիում վերջին անգամ «Միկային» հաջողությունն ուղեկցել է 2010թ. օգոստոսի 21-ին: Թիմին հաղթանակ է պարգևել բրազիլացի Էդնեյի 11մ հարվածով խփած միակ գոլը: Դրանից հետո Գյումրիում մրցակիցների միջև կայացած առաջնության 10 հանդիպումներից 7-ում հաղթել են շիրակցիները, 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում Գյումրիում կայացած վերջին 4 հանդիպումներն էլ «Շիրակը» շահել է չոր հաշվով:

«Միկայի» կազմում առավել արդյունավետ է գործել Արտյոմ Ադամյանը` դառնալով 7 գոլի հեղինակ: Շիրակցիներից լավագույն արդյունքն ունի Սերժ Դեբլեն` խփելով 5 գնդակ:

1 2 3
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ