«ԲԱՆԱՆՑ» – «ՄԻԿԱ». Դիմակայության պատմությունը

«Վիվառո Նյուզը» ներկայացնում ենք ՀՀ գավաթի 25-րդ խաղարկության եզրափակչի մասնակիցներին.

«ԲԱՆԱՆՑ» ԵՐԵՎԱՆ

Գավաթի մրցաշարում անցկացրած մրցաշրջանները՝  1992թ.-ից (բացառությամբ 1995-2000թթ.):
Նվաճումները՝  ՀՀ կրկնակի գավաթակիր (1992, 2007թթ.), 2003-2004, 2008-2010թթ. եզրափակիչների մասնակից:
Գավաթի մրցաշարում խաղերի թիվը՝  89 խաղ, +49=16-24, 202-86:
Ամենախոշոր հաշվով հաղթանակը՝  15:0 («Աբովյան», 2005թ., 1/8 եզր.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝  0:4 («Փյունիկ», 2010թ., եզրափակիչ):
Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը՝  Սամվել Մելքոնյան՝  38 խաղ:
Լավագույն ռմբարկուն՝  Սամվել Մելքոնյան՝  16 գոլ:
Մեկ խաղարկության ռեկորդակիրը՝  Սեմյոն Մուրադյան՝ 9 գոլ (2007թ.):
2016թ. արդյունքները՝ 1/4 եզր. «Ուլիս»՝ 3:0, 1:2, 1/2 եզր. «Ալաշկերտ»՝ 0:1, 2:1:

«ՄԻԿԱ» ԵՐԵՎԱՆ

Գավաթի մրցաշարում անցկացրած մրցաշրջանները՝  2000 թ.-ից:
Նվաճումները՝  ՀՀ վեցակի գավաթակիր (2000-2001, 2003, 2005-2006, 2011թթ.), 2015թ. եզրափակչի մասնակից:
Գավաթի մրցաշարում խաղերի թիվը՝  89 խաղ, +51=17-21, 173-70:
Ամենախոշոր հաշվով հաղթանակը՝  10-0(«Դինամո», 2003թ., 1/8 եզր.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝  1:4 («Փյունիկ», 2002թ., 1/2 եզր.):
Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը՝  Ալեքս՝  42 խաղ:
Լավագույն ռմբարկուները՝  Դավիթ Գրիգորյան, Արամ Ոսկանյան, Նարեկ Բեգլարյան՝ 11-ական գոլ:
Մեկ խաղարկության ռեկորդակիրը՝  Արամ Ոսկանյան՝ 9 գոլ (2003թ.):
2016թ. արդյունքները՝ 1/4 եզր. «Շիրակ»՝ 1:1, 1:0, 1/2 եզր. «Գանձասար Կապան»՝ 0:1, 1:0, 6:5` 11մ:

13 տարի անց՝  կրկին եզրափակչում

«ԲԱՆԱՆՑ» – «ՄԻԿԱ»    13 խաղ, +6=4-3, 21:15

4 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները 8-րդ անգամ են հատվում: Թեև թիմերից յուրաքանչյուրը 7 անգամ հանդես է եկել եզրափակչում, սակայն նրանց միայն մեկ անգամ է բախտ վիճակվել գավաթի վճռորոշ խաղում միմյանց հետ վիճարկելու պատվավոր մրցանակը:

Եզրափակիչ այդ հանդիպումը տեղի է ունեցել 13 տարի առաջ՝ 2003թ. մայիսի 27-ին, «Հանրապետական» մարզադաշտում: «Միկան» գլխավորում էր Սուրեն Բարսեղյանը, իսկ «Բանանցի» գլխավոր մարզիչը Հովհաննես Զանազանյանն էր:
Գավաթի բախտը վճռվեց խաղավարտից 3 րոպե առաջ, երբ տուգանայինից կատարած դիպուկ հարվածով «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանը խոցեց Դմիտրի Վորոբյովի պաշտպանած դարպասը:

Եզրափակիչ այդ հանդիպումը «Բանանցի» և «Միկայի» գավաթային առաջին մրցավեճն էր: Ճակատագրի քմահաճույքով  հետագայում 5 տարի անընդմեջ (2007-2011թթ.) մրցակիցների գավաթային ճանապարհները հատվել են կիսաեզրափակչում: Ընդ որում առաջին 4 խաղարկություններում «Բանանցն» անանցանելի պատնեշ էր դարձել «Միկայի» համար` փակելով վերջինիս ճանապարհը դեպի եզրափակիչ (2007թ.` 1:0, 1:1, 2008թ.՝ 3:1, 2:0, 2009թ.՝ 1:1, 4:2, 2010թ.՝ 1:1, 2:0):

Եվ միայն գավաթի հաջորդ խաղարկությունում՝ 2011թ. «Միկային» վերջապես հաջողվեց խախտել տխուր ավանդույթը: «Միկա» մարզադաշտում կայացած առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3: Ընդ որում «Միկան» պարտվում էր 1:3 հաշվով և պարտությունից խուսափեց վերջին րոպեին Նարեկ Բեգլարյանի խփած գոլի շնորհիվ:

«Հրազդանում» կայացած պատասխան խաղի ելքը վճռեց Աղվան Մկրտչյանի խփած միակ գոլը, որը «Միկային» եզրափակչի ուղեգիր պարգևեց: «Միկան» Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ վճռորոշ խաղում 4:1 հաշվով հաղթելով «Շիրակին», 6-րդ և առայժմ վերջին անգամ դարձավ ՀՀ գավաթակիր:

MIKA-2011-gavatakire

Մրցակիցների գավաթային վերջին դիմակայությունը տեղի է ունեցել անցյալ տարի և կրկին կիսաեզրափակչում հաջողությունն ուղեկցել է «Միկային»՝ 1:2, 3:1: «Միկան» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 7-րդ անգամ մտավ եզրափակիչ, որտեղ առաջին անգամ չկարողացավ նվաճել գավաթը՝ 1:3 հաշվով պարտվելով «Փյունիկին»:

ՀՀ գավաթի 25-րդ խաղարկության եզրափակիչը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ 2 թիմերի մարզիչներն էլ օտարերկրացիներ են: Եթե «Միկան» օտարերկրացի մարզչի օրոք առաջին անգամ է եզրափակչում հանդես գալու, ապա «Բանանցի» համար դա արդեն 4-րդ դեպքն է: Թիմը գլխավորած այլազգի մարզիչներից առավել հաջողակ է գտնվել չեխ Յան Պոշտուլկան, որի օրոք «Բանանցը» 2007թ. դարձել է գավաթակիր՝ եզրափակչում 3:1 հաշվով հաղթելով «Արարատին»: Իսկ ահա բուլղարացի Նեդելչո Մատուշևի (2008թ.) և մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու (2010թ.) գլխավորությամբ «Բանանցը» եզրափակչում անհաջողության է մատնվել:

Հետաքրքիր է նաև, որ եզրափակիչ հանդիպումը 2 թիմերի համար էլ 90-րդն է գավաթի մրցաշարերում:

Մրցակիցների միջև կայացած գավաթային հանդիպումներում բոլորից արդյունավետ է գործել «Բանանցի» նախկին հարձակվող Նորայր Գյոզալյանը` խփելով 4 գնդակ: «Միկայից» 3 գոլի հեղինակ է դարձել թիմի նախկին ֆուտբոլիստ Նարեկ Բեգլարյանը: Հետաքրքիր է, որ ներկայումս «Միկայում» հանդես եկող Սամվել Մելքոնյանը նախկինում «Բանանցի» կազմում 2 անգամ գրավել է իր ներկայիս թիմի դարպասը:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 4 հանդիպումներից մեկում հաղթել է «Միկան», 3-ում գրանցվել է ոչ-ոքի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ