Ազգային հավաքականի տարեվերջյան հանգրվանը և Մեսիի խորհրդավոր ընկերը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը նոյեմբեր ամսին 38 հորիզոնականով բարձրացել էր աղյուսակում և հայտնվել 87-րդ տեղում, այժմ ևս մեկ աստիճանով բարձրացել է և հանգրվանել 86-րդ հորիզոնականում: Առաջին եռյակում տեղ են գտել Արգենտինայի, Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

The Guardian-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է 2016 թվականի աշխարհի ուժեղագույն 100 ֆուտբոլիստների շարքում: Հայ կիսապաշտպանը տեղ է զբաղեցրել 57-րդ հորիզոնականում:

The Guardian. Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 2016թ. թոփ 100 ֆուտբոլիստների թվում

maxresdefault

Տեղի է ունեցել միանգամից 2 ուշագրավ իրադարձություն՝ կապված Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Նախ, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով մինչ այս մոտ 2 ամիս ընդգրկված էր երևանյան ակումբի մարզչական շտաբում:

«Ալաշկերտի» հերթական մարզչական փոփոխությունը. Արամ Ոսկանյանը՝ թիմի գլխավոր մարզիչ

Մյուս նորությունն էլ առնչվում է կիսապաշտպան Զավեն Բադոյանին, ով բոլորովին վերջերս էր տեղափոխվել «Ալաշկերտ»: Այդուհանդերձ, ֆուտբոլիստը, ով երեկ նշում էր իր ծննդյան 27-րդ տարեդարձը, 2 տարվա պայմանագիր է ստորագրել բելառուսական «Գոմելի» հետ: Բադոյանն այդ ակումբի մարզական պատիվը պաշտպանել է նաև 2014 թվականին:

Զավեն Բադոյանն իր ծննդյան օրը հեռացել է «Ալաշկերտից» և տեղափոխվել Բելառուս

1 2 3 4 5 6
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ