ԱՎՍՏՐԻԱ – ՀՈՒՆԳԱՐԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: F խումբ
  • Ավստրիա – Հունգարիա
  • «Ստադ դե Բորդո» մարզադաշտ, Բորդո
  • Հունիսի 14, ժամը 20:00

Խաղից առաջ

Ավստրիա – Հունգարիա դիմակայությունը առաջին անգամ է հանդիպում Եվրոպայի առաջնություններում` իր հետ բերելով շատ հարուստ պատմություն ու նոր տպավորիչ իրադարձություն: Բանն այն է, որ սա ամենաշատ հանդիպումներ անցկացրած հավաքականների զույգն է Արգենտինա – Ուրուգվայ դիմակայությունից հետո: Թիմերը 137 հանդիպում են անցկացրել իրար դեմ, ու այս առայժմ Հունգարիան առջևում է 66 հաղթանակով, 31 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, իսկ ևս 40-ում առավելության են հասել ավստրիացիները: Վերջին անգամ այս թիմերը մեծ մրցաշարում հանդիպել են 82 տարի առաջ` 1934թ., երբ Ավստրիան հաղթել է 2-1 հաշվով: Սակայն վիճակագրությունը լիովին չի բացահայտի առաջիկա խաղից առաջ իրավիճակը, քանի որ վերջին 10 տարում թիմերը հանդիպում են առաջին անգամ, իսկ այդ ընթացքում շատ բան է փոխվել:

Ավստրիան 2008թ. տնային առաջնությունում անհաջող ելույթից հետո սկսեց աստիճանաբար աճել, ու ներկայումս հասել է մինչև ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակ: Մարսել Կոլերի թիմը տպավորիչ որակավորման փուլ անցկացրեց` 10 խաղում տանելով 9 հաղթանակ և գրանցելով 1 ոչ ոքի, ինչը Ավստրիային դասեց որակավորման փուլում անպարտելի 4 թիմերի շարքին: Ավստրիան ոչ միայն այս խաղի ֆավորիտն է, այլև ԵՎՐՈ-2016-ի հայտնությունը դառնալու ամենահավանական թեկնածուն:

austria-arnautovic-alaba_3476276

Հունգարիայի հավաքականը նույնպիսի հաջողություններով հպարտանալ չի կարող: Հունգարները միայն փլեյ-օֆֆի միջոցով կարողացան Ֆրանսիայի ուղեգիր նվաճել, սակայն կազմում որակյալ ֆուտբոլիստների պակասը կարող է նրանց դժվարություններ ստեղծել: Այնուամենայնիվ, գոնե այս խաղում յուրօրինակ դերբիի մթնոլորտը կարող է հավասարեցնել ուժերը և պայքարը էլ ավելի թեժացնել:

Մեկնարկային կազմեր

Ավստրիա. Ալմեր – Կլեյն, Դրագովիչ, Պրոդլ, Ֆուքս – Ալաբա, Բաումգարտլինգեր – Հարնիկ, Յունուզովիչ, Առնաուտովիչ – Յանկո
Ամբողջական հայտացուցակ
Հունգարիա. Կիրալի – Ֆիոլա, Գուզմիցս, Լանգ, Կադար – Գերա, Նեգի – Ջուջակ, Կլեյնհեյսլեր, Նեմեթ – Շալայի
Ամբողջական հայտացուցակ

Հետաքրքիր փաստեր

  • Ավստրիան իր բոլոր 3 մեծ մրցաշարերում` 1990թ. և 1998թ. աշխարհի ու 2008թ. Եվրոպայի առաջնություններում պայքարից դուրս է մնացել խմբային փուլից:
  • Մարսել Կոլերը իր առաջին մեծ մրցաշարին է մասնակցում որպես մարզիչ:
  • Քրիստիան Ֆուքսը, Ֆլորիան Կլեյնը և Ռոբերտ Ալմերը առանց փոխարինման խաղացել են որակավորման փուլի բոլոր 10 խաղերում:
  • Հունգարիան 3-րդ անգամ է խաղում Եվրոպայի առաջնություններում, և առաջին անգամ` 1972թ. ի վեր:
  • Բալաշ Ջուջակը 24 պահ է ստեղծել Հունգարիայի համար որակավորման փուլում, 16-ով ավելի, քան իր խաղընկերներից որևէ մեկը:
  • Հունգարիան որակավորման փուլում վատագույն գոլերի տարբերությունն է ցույց տվել ԵՎՐՈ-2016-ի 24 հավաքականների շարքում:

Միմյանց դեմ

16/08/06 Ավստրիա 1-2 Հունգարիա
16/08/00 Հունգարիա 1-1 Ավստրիա
25/03/98 Ավստրիա 2-3 Հունգարիա
24/04/96 Հունգարիա 0-2 Ավստրիա
23/03/94 Ավստրիա 1-1 Հունգարիա

Խաղադրույքներ

Ավստրիայի հաղթանակ – 1.77
Ոչ-ոքի – 3.40
Հունգարիայի հաղթանակ – 5.40

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ