Արի՛ տուն. 15 հայ մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 2

«Վիվառո նյուզը» գտել և ձեզ է ներկայացնում այն մարզիկներին, որոնք ունեն հայկական ծագում ու ներկայանում են այլ երկրների կազմում:  Նրանք ներկայանում են տարբեր մարզաձևերում, ունեն անցած սպորտային հարուստ ուղի, նվաճումներ, հիմա էլ եկել են Ռիո գագաթնակետին հասնելու:

Արայիկ Մարության (բռնցքամարտ (69կգ)/ Գերմանիա)

Arayik 1

Գերմանիայի թիմի կազմում հանդես եկող սիրողական բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը ծնվել է 1992թ. օգոստոսի 15-ին Արմավիրում: Հիմա նա մարզվում է Շվերեն քաղաքում, մարզիչը Մայքլ Թիմն է:

Արայիկի կարիերայի ամենահաջող տարին 2013-ն է, այս տարում նա Աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, ինչպես նաև Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ:  Նախորդ տարիներում`  2010թ. և 2012թ.-ին, դարձել է Գերմանիայի չեմպիոն:  Անցյալ տարի Աշխարհի առաջնությունում Արայիկ Մարությանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Arayik 2

31-րդ օլիմպիական խաղերում՝ Ռիոյում, Արայիկը որակավաորման փուլում ռինգում հանդիպեց Վենեսուելան ներկայացնող Գաբրիել Մաեստրենի հետ, սակայն 2:1 հաշվով պարտվեց և այլևս չշարունակեց իր պայքարը:

Արայիկի մականունը «առյուծ է»: Նա փոքր ժամանակից ցանկացել է զբաղվել որևէ մարտարվեստով, ամենից շատ դուր է եկել բռնցքամարտը և հենց այս մարզաձում էլ շարունակել է մարզումները: Արայիկը չունի թալիսմաններ, նրան մոտիվացնում է Fabolus – “Foreigners” երգը, իր հարցազրույցներում նշել, որ ցանկանում է հանդիպել Լիոնել Մեսիին:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ