Արաս Օզբիլիս. «Ակումբը աշխատանք է, հավաքականը՝ պարտք»

Հայազգի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Արաս Օզբիլիսը վերջին 2 շաբաթվա ընթացքում խաղաց թուրքական Սուպերլիգայում, ապա կրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, վնասվածք ստացավ ու չհայտնվեց «Բեշիկթաշի»՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Սակայն այն, որ նա թուրքական ակումբում կարող է խնդիրներ ունենալ, բոլորին հայտնի էր շատ վաղուց: Հենց այդ ժամանակ էլ VMag ամսագիրը բացառիկ հարցազրույց էր ունեցել Արասի հետ, որի ընթացքում զրուցել էր ֆուտբոլիստի կարիերայի տարբեր հատվածների մասին: 

Այս տարի առաջին հայը դաշտ դուրս եկավ Լա Լիգայում՝ հենց առաջին խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Իսպանական գրանդերի միջավայրում մեր ֆուտբոլիստին տեսնելը հպարտություն էր բոլոր հայերի համար, սակայն սա ընդամենը նախապատրաստություն է Արաս Օզբիլիսի կյանքի ու կարիերայի նոր հատվածին, որը նա անցկացնելու է Թուրքիայում: «Բեշիկտաշի» հետ 4,5 տարվա պայմանագիրը միանշանակ չընդունվեց Հայաստանում, շատերը անընդունելի էին համարում թուրքական կիսալուսինը նրա կրծքին, մյուսները արձանագրում էին կարիերայի աճը: Սակայն գերֆուտբոլային օդով ներծծված հոլանդական «Այաքսում» սկսած, ծանրագույն վնասվածքներով ողջ Եվրոպան ֆուտբոլային արահետներով չափչփած 25-ամյա Արասը լավագույնս գիտի՝ ինչ որոշում է ինքը կայացրել, ու ինչու: Պատասխանը շատ պարզ մի նախադասության մեջ էր.« Ակումբը աշխատանք է, հավաքականը՝ պարտք»:

Ինչ­պե՞ս և­ որ­տե՞ղ եք սկսել ֆուտ­բոլ խա­ղալ։

– ­Հո­լան­դիա­յում էր, 4,5 տա­րե­կան էի, երբ սկսե­ցի ֆուտ­բոլ խա­ղալ «­Հո­լան­դիա» սի­րո­ղա­կան ա­կում­բի կազ­մում, իսկ 7 տա­րե­կա­նում գնա­ցի «Ա­յաքս»: Ես ուղ­ղա­կի շատ էի սի­րում ֆուտ­բո­լը, հայրս միշտ խա­ղում էր ինձ հետ, ու հենց այդ­պես սկսվեց ա­մեն ինչ:

– Ո­րո՞նք են ա­մե­նա­հի­շար­ժան պա­հերն «Ա­յաք­սում»։

– ­Հո­լան­դիա­յի ա­ռաջ­նութ­յու­նում 30-րդ ­տիտ­ղո­սի նվա­ճու­մը, երբ մենք ար­դեն 3-րդ ­չեմ­պիո­նա­կան աստ­ղը ա­վե­լաց­րե­ցինք մար­զա­շա­պի­կի վրա, և­ ի­հար­կե՝ «­Ման­չես­թեր ­Յու­նայ­թե­դի» դեմ խա­ղը: ­Մենք պարտ­վում էինք 1-0 հաշ­վով, հե­տո ես գոլ խփե­ցի ու գո­լա­յին փո­խան­ցում կա­տա­րե­ցի, շատ հա­ճե­լի էր:

Արաս Օզբիլիս - Այաքս

– Ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք հե­ռա­նալ ­Հո­լան­դիա­յից։

– Ես ա­ռա­ջարկ ու­նեի, իսկ այդ ժա­մա­նակ «Ա­յաք­սը» ցան­կա­նում էր ինձ վար­ձա­կա­լութ­յան ու­ղար­կել մեկ այլ հո­լան­դա­կան ա­կումբ, դա հետ­նա­պահ­նե­րից մեկն էր: Ն­րանք ա­սա­ցին ինձ, որ կամ պետք է վար­ձա­կա­լութ­յան գնամ, կամ հե­ռա­նամ թի­մից, և­ ես ո­րո­շե­ցի հե­ռա­նալ:

– Ֆ­րանկ դե ­Բու­րը մի ան­գամ ա­սել է, որ ե­թե մնա­յիք «Ա­յաք­սում», կդառ­նա­յիք հա­ջորդ ­Ռո­բե­նը։ ­Չե՞ք զղջում հե­ռա­նա­լու հա­մար։

– Ի­հար­կե, շատ բան կա­րող էր լի­նել, բայց ես ո­րո­շում եմ կա­յաց­րել: ­Մի­գու­ցե, դա ա­մե­նա­ճիշտ ո­րո­շու­մը չէր, բայց չեմ էլ կար­ծում որ սխալ էր ինձ հա­մար: Ես չեմ կա­րող հետ նա­յել, իսկ հի­մա դժվար է ա­սել, թե ինչ կլի­ներ, ե­թե…

– «Ս­պար­տա­կում» ­Ձեզ, կար­ծես, ինչ-որ հո­գե­բա­նա­կան բեռ կար, որ խան­գա­րում էր։ Ի՞նչ էր դա։

– Ինչն էր խնդի՞­րը… Ի­րա­կա­նում խնդիր չկար: Ուղ­ղա­կի, եր­բեմն ա­մուս­նութ­յուն­նե­րը հա­ջող չեն լի­նում: ­Սա էլ ան­հա­ջող մի բան էր եր­կու կող­մե­րի հա­մար էլ: Իմ ա­ռա­ջին տա­րին հա­ջող էր, ես խա­ղում էի, սա­կայն մյուս տա­րի վնաս­վածք ստա­ցա, իսկ ար­դեն եր­րորդ տա­րում նրանք ցան­կա­ցան վա­ճա­ռել ինձ: ­Բազ­մա­զան խո­սակ­ցութ­յուն­ներ պտտվե­ցին, սա­կայն որ­պես ֆուտ­բո­լիստ ես էլ չգի­տեմ, թե ին­չու այդ­պես ե­ղավ: ­Հարց­րե­ցի «Ս­պար­տա­կի» ղե­կա­վար­նե­րին, սա­կայն նրանք որ­ևէ պատ­ճառ չբե­րե­ցին:

– Իսկ ինչ­պե՞ս է կյան­քը «­Ռա­յո ­Վա­լե­կա­նո­յում»։ ­Պատ­մեք մեզ իս­պա­նա­կան ֆուտ­բո­լի ներ­քին խո­հա­նո­ցի ման­րա­մաս­նե­րից։

– ­Հի­մա լավ է, սկզբում դժվար էր: ­Ռու­սաս­տա­նում 3 ա­միս ֆուտ­բոլ չէի խա­ղա­ցել, ու երբ գնա­ցի Իս­պա­նիա, պետք է կրկին մար­զա­վի­ճակ հա­վա­քեի: ­Վեր­ջին շա­բաթ­նե­րին ար­դեն ինձ լավ եմ զգում: Ի­հար­կե, իս­պա­նա­ցի­նե­րը սի­րում են տեխ­նի­կա­պես հա­րուստ ու ա­րագ ֆուտ­բոլ խա­ղալ: ­Լավ խա­ղա­դաշ­տեր կան, ու ֆուտ­բոլն էլ շատ լավն է: Ինձ դա դուր է գա­լիս:

Արաս Օզբիլիս - Հայաստանի հավաքական

Արաս Օզբիլիսը Հայաստան – Դանիա խաղում /7 սեպտեմբեր, 2015, Երևան/

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

– Երբ ի­մա­ցաք ­Հա­յաս­տա­նի  հա­վա­քա­կա­նից հե­տաքրքր­վա­ծութ­յան մա­սին, ո­րո՞նք էին ա­ռա­ջին մտքե­րը  և զ­գա­ցո­ղութ­յուն­նե­րը։

– Ան­կեղծ ա­սած՝ ինձ հա­մար այն­քան էլ հեշտ չէր: Ե­թե ես ընտ­րեի ­Հո­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նը, գու­ցե և ­դառ­նա­յի նոր Ա­րիեն ­Ռո­բեն, ինչ­պես ա­սել էին: Այդ դեպ­քում ես կկա­րո­ղա­նա­յի եր­կու ան­գամ ա­վե­լի լավ թի­մում խա­ղալ: ­Բայց ես ընտ­րե­ցի իմ սրտով:

– Ա­ռա­ջին այ­ցը ­Հա­յաս­տան։ Ի՞ն­չը տպա­վո­րեց ա­ռա­ջին հեր­թին։

– ­Շատ խորհր­դա­վոր էր ավ­տո­բուս նստե­լը՝ միայն հա­յե­րի հետ, լի­նել նրանց շրջա­պա­տում: ­Շատ հա­ճե­լի զգա­ցո­ղութ­յուն էր, հատ­կա­պես՝ ա­ռա­ջին ան­գամ: Չ­նա­յած՝ ես մինչ այդ էլ հետ­ևում էի ­Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի խա­ղե­րին, երբ դեռ նույ­նիսկ հրա­վեր չէի ստա­ցել:

– ­Վեր­ջին հինգ տա­րի­նե­րը մեծ ու­րա­խութ­յուն­նե­րի ու դառ­նութ­յուն­նե­րի պա­հեր են պարգ­ևել հայ երկր­պա­գու­նե­րին։ Ո­րո՞նք են ա­մե­նա­հի­շար­ժան պա­հե­րը ­Ձեզ հա­մար։

– ­Վեր­ջին ընտ­րա­կան փու­լից ա­ռաջ մենք եր­կու լավ շրջա­փուլ ու­նե­ցանք: Ա­ռա­ջին ո­րա­կա­վոր­ման փու­լը, երբ վեր­ջին խա­ղը Իռ­լան­դիա­յի հետ էր, ես դեռ հա­վա­քա­կա­նում չէի: Երկ­րոր­դը ևս ­լավ անց­կաց­րե­ցինք, լավ հնա­րա­վո­րութ­յուն ու­նեինք: ­Ցա­վոք, վեր­ջի­նը ան­հա­ջող էր, բայց դա ըն­դա­մե­նը 8 խաղ էր, ուս­տի շատ դժվար է բա­ցատ­րութ­յուն­ներ տալ: Ա­մե­նա­հի­շար­ժան պա­հը՝ 4 գո­լերն են ­Դա­նիա­յում, երբ մենք հաղ­թե­ցինք նման ա­ռա­վե­լութ­յամբ, ու մեր խա­ղա­մա­կար­դա­կը շատ բարձր էր:

– ­Վեր­ջին զար­գա­ցում­նե­րից հե­տո ինչ­պե՞ս եք տես­նում հա­վա­քա­կա­նի վե­րել­քը։

– ­Մենք պետք է շատ աշ­խա­տենք, ինչ­պես ա­ռաջ էր: ­Բո­լորն էլ գի­տեն՝ մենք ա­մե­նա­մեծ ֆուտ­բո­լա­յին եր­կի­րը չենք, բայց մենք ցան­կութ­յուն ու­նենք: ­Մենք պետք է խա­ղանք մեր սրտով, մենք պետք է ոչն­չից չվա­խե­նանք, որ­պես­զի մեծ նվա­ճում­նե­րի հաս­նենք: ­Մենք կա­րող ենք հաղ­թել ցան­կա­ցա­ծին, բայց կա­րող ենք և ­պարտ­վել ցան­կա­ցա­ծին, սա­կայն պետք է կա­յուն լի­նենք: ­Շատ նոր ֆուտ­բո­լիստ­ներ կան, տես­նենք, ժա­մա­նա­կը ցույց կտա:
– Ի՞նչ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեք տղա­նե­րի հետ հա­վաք­նե­րից դուրս։

– ­Բո­լո­րի հետ էլ շատ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ են, մենք ըն­կեր­ներ ենք, կապ ենք պահ­պա­նում: Ինձ հա­մար ա­վե­լի հեշտ է շփվել այն ֆուտ­բո­լիստ­նե­րի հետ, ով­քեր ա­վե­լի լավ անգ­լե­րեն գի­տեն: Մշ­տա­կան կապ եմ պա­հում ­Մար­կո­սի, ­Հե­նո­յի, ­Յու­րա­յի, Էդ­գա­րի, Ար­թու­րի (­Սար­կի­սո­վի՝ խմբ.), ­Ռո­բեր­տի, ­Դա­վի­թի (­Մա­նո­յան՝ խմբ.), Լ­ևո­նի հետ:

– Ի՞նչ վի­ճա­կում է ­Ձեր հա­յե­րե­նը։

– ­Հի­մա ա­մեն­ևին էլ վատ չէ, նույ­նիսկ կզար­մա­նաք:

– ­Հա­վա­քա­կա­նից բա­ցի այժմ էլ ի՞նչն է կա­պում ­Ձեզ ­Հա­յաս­տա­նի հետ։ Ու­րիշ ի՞նչ պատ­ճա­ռով կա­րող եք ­Հա­յաս­տան գալ։

– Իմ կի­նը Ար­տա­շա­տից է: Ն­րա ըն­տա­նի­քը ­Հա­յաս­տա­նից է ե­ղել, հի­մա այս­տեղ է ապ­րում նրա տա­տը և ­հո­րա­քույ­րը: Ես նրան ­Հո­լան­դիա­յում եմ հան­դի­պել ու հի­մա նրա շնոր­հիվ բա­վա­կա­նին լավ հա­յե­րեն գի­տեմ, շատ լավ հաս­կա­նում եմ:

Արաս Օզբիլիս

«ԲԵՇԻԿԹԱՇ»

– ­Քիչ ա­ռաջ նշե­ցիք, որ հա­վա­քա­կանն ընտ­րել եք սրտով։ Իսկ ինչ­պե՞ս եք սո­վո­րա­բար ընտ­րում ա­կում­բը։

– Ա­կումբ ընտ­րե­լը մի փոքր այլ բան է: Ա­կում­բը աշ­խա­տանք է, իսկ ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը՝ պարտք: ­Դու միշտ քո ա­կում­բում ես, իսկ ազ­գա­յին հա­վա­քա­կա­նում՝ տա­րին մի քա­նի ան­գամ: Գլ­խա­վորն այն է, որ ա­կում­բը ի­րոք ցան­կա­նա քեզ: Օ­րի­նակ, «Ս­պար­տակն» այլևս չէր ու­զում ինձ, և­ ոչ ոք չի մնա այն­տեղ, որ­տեղ նրան չեն ցան­կա­նում տես­նել: ­Դու պետք է վստա­հութ­յուն զգաս ա­կում­բից, մարզ­չից, ղե­կա­վա­րութ­յու­նից:

– Այս ձմեռ տե­ղա­փոխ­վե­ցիք «­Բե­շիկ­տաշ»։ Այլ տար­բե­րակ­ներ չկա­յի՞ն։

– ­Գի­տեք, ֆուտ­բո­լիս­տը միշտ փնտրում է տեղ, որ կա­րե­լի է խա­ղալ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով: Ե­թե նա­յեք «­Բե­շիկ­տա­շին», նրանք ­Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես գա­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն, իսկ յու­րա­քանչ­յուր ֆուտ­բո­լիստ ցան­կա­նում է հան­դես գալ այն­տեղ: ­Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում հան­դես ե­կող այլ թիմ ես գնալ չէի կա­րող, ուս­տի ֆուտ­բո­լա­յին ա­ռու­մով սա վատ քայլ չէր: ­Կար­ծում եմ՝ լավ ո­րո­շում եմ կա­յաց­րել, ո­րով­հետև նրանք ի­րոք ցան­կա­նում են տես­նել ինձ թի­մում: Ն­րանք խո­սել են իմ գոր­ծա­կա­լի հետ: Ար­դեն բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ ցան­կա­նում էին ինձ ձեռք բե­րել, ու շփում­նե­րի արդ­յուն­քում աս­տի­ճա­նա­բար պարզ դար­ձավ, որ ի­րոք ու­զում են ինձ ու­նե­նալ ի­րենց թի­մում:

Արաս Օզբիլիս - «Բեշիկթաշ»

– Արդ­յո՞ք ­Ձեզ այն­տեղ տվել են ինչ-որ ե­րաշ­խիք­ներ, որ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու ու կախ­ված է լի­նե­լու միայն ­Ձեր խա­ղից։

– ­Յու­րա­քանչ­յուր թի­մում է այդ­պես: ­Սա ֆուտ­բոլ է, սպորտ: Ե­թե վատ ես խա­ղում, կար­ևոր չէ՝ «­Բե­շիկ­տաշն» է, թե ու­րիշ ա­կումբ, տեղ չես ու­նե­նա կազ­մում: ­Սա ֆուտ­բո­լի աշ­խարհն է:

– Արդ­յո՞ք ­Ձեր և­ ա­կում­բի կող­մից ար­դեն հստակ ո­րոշ­ված է, որ հա­ջորդ մրցաշր­ջա­նը «­Բե­շիկ­տա­շում» է լի­նե­լու, թե՞ լավ տար­բե­րակ­նե­րը քննար­կե­լի են։

– Ես 4 տար­վա պայ­մա­նա­գիր եմ կնքել: Ե­թե չես խա­ղա­լու թի­մում, ա­պա եր­բեք 4 տար­վա պայ­մա­նա­գիր չես կնքի: Ի­հար­կե, ֆուտ­բո­լում ա­մեն ինչ էլ հնա­րա­վոր է: Ես չեմ կա­րող տես­նել ա­պա­գան:

– ­Թուր­քիա­յում երկր­պա­գու­նե­րը կա­րող են քան­դել յու­րա­քանչ­յու ֆուտ­բո­լիս­տի կա­րիե­րան։ ­Տե­սանք, որ ­Ձեզ լավ դի­մա­վո­րե­ցին, բայց չե՞ք վա­խե­նում, որ ան­հա­ջող ե­լույ­թի դեպ­քուն ­Ձեզ ա­ռանձ­նա­հա­տուկ դա­ժան վե­րա­բեր­մուն­քի կար­ժա­նաց­նեն։

– Ոչ: Ա­մեն ինչ ինձ­նից է կախ­ված: ­Չեմ կար­ծում, որ ինձ այլ կերպ ըն­դու­նեն:

– ­Հայ երկր­պա­գու­նե­րից շա­տե­րը չեն հաս­կա­նում ­Ձեր ընտ­րութ­յու­նը։

– ­Ճիշտն ա­սած, ում հետ որ խո­սել եմ, վատ ար­ձա­գանք չեմ լսել: Ով սի­րում է ինձ, ան­հանգս­տա­նում է ինձ հա­մար որ­պես ֆուտ­բո­լիստ, նրանք պետք է ու­րախ լի­նեն, քա­նի որ գնում եմ մի ա­կումբ, որն ու­զում է ինձ:

Զրուցեց՝ Կարեն Ռաֆայելյանը
VMag ամսագիր #9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ