Անգլիայի Պրեմիեր լիգա. Օրվա խաղերին ընդառաջ

Այսօր ապրիլի 23-ն է, օրը՝ ֆուտբոլային (շաբաթ): Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում այսօր տեղի է ունենալու 4 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունն ու գրավչությունը: Երևանի ժամանակով 15:45-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունելու է «Սթոկ Սիթիին», իսկ ահա 18:00-ին տեղի կունենան օրվա մյուս հանդիպումները. «Ասթոն Վիլան» կընդունի «Սաուտհեմփթոնին», «Բորնմութը»՝ «Չելսիին», իսկ «Լիվերպուլը»՝ «Նյուքասլին»: Առաջարկում ենք «Վիվառո Նյուզի» հետ միասին գնալ այս խաղերին ընդառաջ ու հասկանալ, թե հանդիպումներից յուրաքանչյուրը ո՛ր թիմի համար որքա՛ն կարևորություն ունի:


«Մանչեսթեր Սիթի» – «Սթոկ Սիթի»(մեկնարկը՝ 16:45)
14

Այն, որ «քաղաքաբնակներին» այս հաղթանակն օդի ու ջրի պես է անհրաժեշտ, միանշանակ է, և որ Մանուել Պելեգրինիի թիմն ամեն ինչ կանի հաղթական արդյունքի հասնելու համար, ևս բարդ է չհամաձայնել: Բայց և այնպես պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ «Սթոկ Սիթին», չնայած վերջին տուրում անհաջող ելույթ ունենալուն, բավականին ծանր թիմ է ու չի սիրում հեշտությամբ պարտություն կրել: Դրա վառ ապացույցն այն է, որ «Սթոկն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականով, ու թեպետ վերջին երկու խաղում չորսական գնդակ է ընդունել «Տոտենհեմից» ու «Լիվերպուլից»՝ միայն «Լիվերպուլի» դարպասը կարողանալով ուղարկել միայն մեկ գնդակ, այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության անհաշտ թիմերից է: Հետաքրքիր է, որ թիմերի միջև վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է «Սիթին», 2-ում՝ «Սթոկ Սիթին», և 1 հանդիպում ավարտվել է խաղաղ արդյունքով: «Սիթին» կպայքարի ինչպես «Արսենալին» շրջանցելու հնարավորությունը պահպանելու, այնպես էլ դիրքերը «Յունայթեդին» չզիջելու համար. ի վերջո մանչեսթերյան թիմը հազիվ թե ցանկանա կորցնել մասնակցության հնարավորությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում այն պարագայում, երբ ընթացիկ խաղարկությունում պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել է կիսաեզրափակիչում ու շարունակում է պայքարը եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: «Սթոկը» ևս ունի լուծելու հարցեր, որոնց բարի վերջաբանի դեպքում ակումբը կարող է տեղ գտնել Եվրոպա լիգայում…

«Մանչեսթեր Սիթիի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
19.04.2016թ. «Նյուքասլ Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» 1:1
16.04.2016թ. «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» 0:3
12.04.2016թ. «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ 1:0
09.04.2016թ. «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Բրոմվիչ» 2:1
06.04.2016թ. ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» 2:2

 

«Սթոկ Սիթիի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
18.04.2016թ. «Սթոկ Սիթի» – «Տոտենհեմ» 0:4
10.04.2016թ. «Լիվերպուլ» – «Սթոկ Սիթի» 4:1
02.04.2016թ. «Սթոկ Սիթի» – «Սուանսի» 2:2
19.03.2016թ. «Ուոթֆորդ» – «Սթոկ Սիթի» 1:2
12.03.2016թ. «Սթոկ Սիթի» – «Սաուտհեմփթոն» 1:2

«Ասթոն Վիլա» – «Սաուտհեմփթոն»(մեկնարկը՝ 18:00)
15

Պրեմիեր լիգան խորհրդանշող ակումբներից մեկը՝ «Ասթոն Վիլան», դժբախտաբար, այլևս հույսի նշույլ անգամ չունի, որ հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ անգլիական առաջատար առաջնությունում: Թիմի խայտառակ ելույթները շարունակական են ու պարբերական դադարները բավականին ուշ-ուշ են լինում: «Ասթոն Վիլան» պարտություն է կրել 9 խաղ անընդմեջ՝ կորցնելով հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հանդես գալու բոլոր հնարավորությունները, իսկ հիմա ի՞նչ կանի թիմը՝ կձգտի վերականգնե՞լ խարխլված հեղինակությունը, թե՞ ամեն դեպքում կշարունակի «նույն ոգով» մինչև հաջորդ հնարավորությունը: Այս հարցին, իհարկե, շատ բարդ է պատասխան տալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, «Ասթոն Վիլան» ավելի շատ բարոյահոգեբանական անկում է ապրում օր օրի, քան խաղային: Ինչ վերաբերում է «Սաուտհեմփթոնին», ապա թիմը պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգրի համար, իսկ այս հանդիպումը հետնապահի հետ լավ առիթ է դիրքերն ամրապնդելու համար: «Սաուտհեմփթոնը» վերջին 5 խաղերից 3-ում հաղթող է դարձել, մեկ հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ մյուսը՝ առաջատարին նվազագույն հաշվով պարտվելով: Հետաքրքիր է նաև այն, որ «Ասթոն Վիլայի» ու «Սաուտհեմփթոնի» միջև վերջին 5 հանդիպումներում ընթացիկ մրցաշրջանի անհույս հետնապահը ոչ մի հաղթանակ չի գրանցել: 2 հանդիպում ավարտվել է «Սաուտհեմփթոնի» հաղթանակով, իսկ 3-ը՝ ոչ-ոքի:

«Ասթոն Վիլայի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
16.04.2016թ. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ասթոն Վիլա» 1:0
09.04.2016թ. «Ասթոն Վիլա» – «Բորնմութ» 1:2
02.04.2016թ. «Ասթոն Վիլա» – «Չելսի» 0:4
19.03.2016թ. «Սուոնսի» – «Ասթոն Վիլա» 1:0
13.03.2016թ. «Ասթոն Վիլա» – «Տոտենհեմ» 0:2

 

«Սաուտհեմփթոնի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
16.04.2016թ. «Էվերթոն» – «Սաուտհեմփթոն» 1:1
09.04.2016թ. «Սաուտհեմփթոն» – «Նյուքասլ» 3:1
03.04.2016թ. «Լեսթեր» – «Սաուտհեմփթոն» 1:0
20.03.2016թ. «Սաուտհեմփթոն» – «Լիվերպուլ» 3:2
12.03.2016թ. «Սթոկ Սիթի» – «Սաուտհեմփթոն» 1:2

«Բորնմութ» – «Չելսի»(մեկնարկը՝ 18:00)
16
Լոնդոնի «Չելսիի» նպատակներն ընթացիկ մրցաշրջանում փոքր-ինչ բարդ է պարզաբանել, քանի որ թիմը գործնականում հազիվ թե կարողանա որևէ նվաճման հասնել, եթե իհարկե նվաճում չհամարենք այն, որ դուրս չի մնա Պրեմիեր լիգայից, ինչին ակումբը «ձգտում» էր մրցաշրջանի մեկնարկում բավականին երկար ժամանակ: Այս հանդիպումը ոչ հավասար կարգերի, բայց, ըստ երևույթին, հավասար դիրքերի խաղ կլինի: Երկու թիմերն էլ վերջին 5 հանդիպումներից 3-ում պարտություն են կրել, և եթե «Բորնմութին» հաջողվել է մյուս երկու խաղերում առավելության հասնել մրցակցի նկատմամբ, ապա «Չելսին» կարողացել է հաղթել միայն մեկ խաղում, իսկ մյուսն ավարտվել է ոչ-ոքի: «Չելսիի» ու «Բորնմութի» միջև նախորդ խաղը տեղի է ունեցել առաջին խաղաշրջանում, երբ «ազնվականները» տնային խաղում պարտվել են նվազագույն հաշվով: Վրեժխնդիր լինելու ժամանակը չէ՞…

«Բորնմութի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
17.04.2016թ. «Բորնմութ» – «Լիվերպուլ» 1:2
09.04.2016թ. «Ասթոն Վիլա» – «Բորնմութ» 1:2
02.04.2016թ. «Բորնմութ» – «Մանչեսթեր Սիթի» 0:4
19.03.2016թ. «Տոտենհեմ» – «Բորնմութ» 3:0
12.03.2016թ. «Բորնմութ» – «Սուոնսի» 3:2

 

«Չելսիի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
16.04.2016թ. «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» 0:3
09.04.2016թ. «Սուոնսի» – «Չելսի» 1:0
02.04.2016թ. «Ասթոն Վիլա» – «Չելսի» 0:4
19.03.2016թ. «Չելսի» – «Վեսթ Հեմ» 2:2
12.03.2016թ. «Էվերթոն» – «Չելսի» 2:0

«Լիվերպուլ» – «Նյուքասլ»(մեկնարկը՝ 18:00)
17

Յուրգեն Կլոպի «վերակենդանացած» «Լիվերպուլը» կփորձի հինգերորդ անընդմեջ հաղթանակը տանել մրցաշրջանը ձախողած «Նյուքասլի» նկատմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, մերսիսայդյան ակումբին կհաջողվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմում հիանալի մթնոլորտ է, իսկ հաղթանակի համը կարծես ակումբի խաղացողներին շատ է դուր եկել: «Նյուքասլը», որ վերջին տուրերում անձնազոհ քայլեր է կատարում Չեմպիոնշիփ վայր ընկնելուց խուսափելու նպատակով, կփորձի հնարավորն անել «Լիվերպուլից» միավորներ, թեկուզ միավոր խլելու համար: «Լիվերպուլը» հաղթել է վերջին 5 խաղերից չորսում՝ մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի, իսկ «Նյուքասլը» վերջին 5 հանդիպումներում կարողացել է 5 միավոր վաստակել: «Լիվերպուլի» ու «Նյուքասլի» միջև վերջին 5 հանդիպումներում թիմերը տարել են երկուական հաղթանակ, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի…

«Լիվերպուլի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
20.04.2016թ. «Լիվերպուլ» – «Էվերթոն» 4:0
17.04.2016թ. «Բորնմութ» – «Լիվերպուլ» 1:2
14.04.2016թ. «Լիվերպուլ» – «Բորուսիա Դորտմունդ» 4:3
10.04.2016թ. «Լիվերպուլ» – «Սթոկ Սիթի» 4:1
07.04.2016թ. «Բորուսիա Դորտմունդ» – «Լիվերպուլ» 1:1

 

«Նյուքասլի» գրանցած արդյունքները վերջին 5 խաղերում

Ա/Ա Հանդիպում Արդյունք
19.04.2016թ. «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի» 1:1
14.04.2016թ. «Նյուքասլ» – «Սուոնսի» 3:0
09.04.2016թ. «Սաուտհեմփթոն» – «Նյուքասլ» 3:1
02.04.2016թ. «Նորվիչ» – «Նյուքասլ» 3:2
20.03.2016թ. «Նյուքասլ» – «Սանդերլենդ» 1:1

Գևորգ Մովսիսյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ