ԱՆԳԼԻԱ – ՈԻԵԼՍ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • Անգլիա – Ուելս
  • «Ստադ Բոլեր-Դելելի» մարզադաշտ, Լանս
  • Հունիսի 16, ժամը 17:00

Խաղից առաջ

Բրիտանական երկու հավաքականները առաջին անգամ պատմության մեջ հանդիպելու են մրցաշարում: Դա տեղի է ունենալու իրենց 104-րդ խաղում, իսկ մինչ այս 68 հաղթանակ ունի Անգլիան, 14՝ Ուելսը: Վերջինս պատմությունը թարմացնելու լավ հնարավորություն ունի, քանի որ վերջին անգամ Անգլիային հաղթել է հեռավոր 1984թ.:

Բնականաբար, Մեծ Բրիտանիայում շատ մեծ հետաքրքրություն է ստեղծվել խաղի շուրջ, սակայն Ռոյ Հոջսոնը գտնում է, որ իր թիմը ավելի մեծ ճնշման տակ է, քան մրցակիցը: Բնականաբար, Անգլիան ֆավորիտն է ու խաղալու է մեծ լարվածության տակ: Սակայն դրա պատճառը նաև մրցաշարային իրավիճակն է, քանի որ առաջին խաղում հաղթանակից հետո ուելսցիները սիրով կհամաձայնեն նաև ոչ-ոքի արդյունքին, իսկ անգլիացիներին հաղթանակ է հարկավոր:

Այս խաղը շատերն անվանում են Պրեմիեր լիգայի ցուցադրություն ԵՎՐՈ-2016-ում: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները առաջին խաղում շատ ակտիվ էին, բայց ուելսցիները՝ ավելի հաջողակ: Խաղից առաջ գլխավոր հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Ռոյ Հոջսոնը պայքարի կնետի Ջեյմի Վարդիին, թե դաշտ դուրս կբերի նախորդ խաղի կազմը, որը ստեղծեց շատ պահեր, բայց եզրափակել չկարողացավ: Ուելսի պաշտպանությունը վերջին շրջանում այնքան էլ հուսալի չէ, ու չի կարողացել դարպասն անառիկ պահել իր վերջին 5 խաղերում անընդմեջ: Սակայն, ինչպես ցույց տվեց Ռուսաստանի հետ խաղը, Անգլիայի հավաքականի պաշտպանությունը ևս անթերի չէ, իսկ Գարեթ Բեյլը հաստատ ավելի վտանգավոր ֆուտբոլիստ է, քան Վասիլի Բերեզուցկին: Ինչևէ, ամեն ինչ կորոշվի Լանսում, որտեղ այսօր թեժ բրիտանական ֆուտբոլ ենք տեսնելու:

BN-OL128_0611eu_P_20160611184659

Հավանական մեկնարկային կազմեր

Անգլիա. Հարտ – Ուոքեր, Սմոլինգ, Քեյհիլ, Ռոուզ – Ալի, Դայեր, Ռունի – Լալանա, Քեյն, Սթերլինգ
Ամբողջական հայտացուցակը
ՈւելսՀենեսի – Գանտեր, Չեսթեր, Ուիլյամս, Դևիս, Թեյլոր – Ալեն, Լեդլի – Ռեմսի, Բեյլ – Ռոբսոն-Կանու
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Անգլիան ու Ուելսը նախկինում անցկացրել են 103 խաղ, որից անգլիացիները հաղթել են 66-ում և պարտվել 14-ում:
  • Ուելսը վերջին անգամ հաղթել է Անգլիային 1984թ.: Հենց այդ ժամանակ է նաև Ուելսը խփել իր վերջին գոլը Անգլիային, որի հեղինակը հայտնի Մարկ Հյուզն է եղել:
  • Անգլիան չի կարողացել 1-ից ավելի գնդակ խփել մեծ մրցաշարերում իր վերջին 14 խաղերից 13-ում:
  • Ուելսը չի կարողանում դարպասն անառիկ պահել իր վերջին 5 խաղում անընդմեջ:
  • Արոն Ռեմսին մասնակցել է 3 գոլերի Ուելսի կազմում իր վերջին 3 խաղերում:

Միմյանց դեմ

06/09/11 Անգլիա 1-0 Ուելս
26/03/11 Ուելս 0-2 Անգլիա
03/09/05 Ուելս 0-1 Անգլիա
09/10/04 Անգլիա 2-0 Ուելս

Խաղադրույքներ

Անգլիայի հաղթանակ- 1,55
Ոչ-ոքի – 3,95
Ուելսի հաղթանակ – 7,20

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ