ԱՆԳԼԻԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • Անգլիա – Ռուսաստան
  • «Վելոդրոմ» մարզադաշտ, Մարսել
  • Հունիսի 11, ժամը 23:00

Խաղից առաջ

ԵՎՐՈ-2016-ի այս խաղի մասին առաջնության մեկնարկային երկու օրերին արդեն իսկ չափից շատ է խոսվել: Պատճառը Մարսելում երկու թիմերի երկրպագուների կազմակերպած լայնածավալ անկարգություններն են, որոնք 2 օր շարունակ կաթվածահար են անում քաղաքը: Ոստիկանությունը բազմապատկված ուժերով է աշխատելու այս խաղում, որը անվանվել է առաջնության 5 ամենառիսկային խաղերից մեկը:

Ֆուտբոլային իմաստով խաղը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել: Անգլիայի հավաքականը վերջին տասնամյակում առաջին անգամ մեծ մրցաշարի է ներկայանում բավականին մեծ հույսերով: Պատճառը թիմի փայլուն որակավորման փուլն է` 10 հաղթանակ 10 խաղում, ինչպես նաև հավաքված տաղանդավոր կազմը, որը ամենաերիտասարդն է մրցաշարում Գերմանիայի հավաքականի հետ` 25 տարեկան միջին տարիքով: Անգլիան խաղի ֆավորիտն է, ու միակ բանը, որ չի խոսում նրանց առավելության մասին, վիճակագրությունն է: Բանն այն է, որ Անգլիան Եվրոպայի առաջնություններում իր առաջին խաղում դեռ երբեք հաղթանակ չի տարել:

Ռուսաստանը Լեոնիդ Սլուցկիի գալուց հետո բավականին լավ տեմպ հավաքեց ու վստահ ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր նվաճեց, սակայն վերջին ընկերական խաղերում թիմը անվստահ է խաղում: Ոչ մի հաղթանակ վերջին 3 խաղում և 7 ընդունված գնդակ: Ավելին, այս խաղում թիմին չեն օգնի առաջատարներ Ալան Ձագոևը և Իգոր Դենիսովը:

2008թ. Ռուսաստանը օգնեց զրկել Անգլիային Եվրոպայի առաջնության ուղեգրից: Հիմա անգլիացիները հնարավորություն ունեն վրեժ առնելու, ինչպես նաև հայտնելու իրենց լուրջ հավակնությունների մասին: Ինչքանով դա թույլ կտա անել Ռուսաստանը` կտեսնենք հունիսի 11-ի վերջին խաղում:

wayne-rooney-goal-celeb-england-san-marino-wembley-european-qualifiers_3214704

Հավանական մեկնարկային կազմեր

Անգլիա. Հարտ – Ուոքեր, Սմոլինգ, Կեյհիլ, Ռոուզ – Դայեր, Ալի, Ռունի – Սթերլինգ, Լալանա, Քեյն
Ամբողջական հայտացուցակը
Ռուսաստան. Ակինֆեև – Սմոլնիկով, Վ.Բերեզուցկի, Իգնաշևիչ, Շեննիկով – Նոյշեդտեր, Գոլովին, Շատով – Կոկորին, Ձյուբա, Սմոլով
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Անգլիան անպարտելի է Եվրոպայի առաջնությունների վերջին 22 խաղերի հիմնական և լրացուցիչ ժամանակներում, եթե հաշվի չառնենք 11 մետրանոց հարվածաշարերը:
  • 68-ամյա Ռոյ Հոջսոնը ԵՎՐՈ-2016-ի ամենատարեց մարզիչն է:
  • Ուեյն Ռունին ԵՎՐՈ-2016 որակավորման փուլում Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն էր 7 գոլով:
  • Արտյոմ Ձյուբան մասնակցել է որակավորման փուլում Ռուսաստանի 18 գոլերից 9-ին` 8 գոլ և 1 փոխանցում:
  • 45-ամյա Սլուցկին ԵՎՐՈ-2016-ի ամենաերիտասարդ մարզիչն է:

Միմյանց դեմ

17/10/07 Ռուսաստան 2-1 Անգլիա
12/09/07 Անգլիա 3-0 Ռուսաստան

Խաղադրույքներ

Անգլիայի հաղթանակ – 1.80
Ոչ-ոքի – 3.45
Ռուսաստանի հաղթանակ – 5.35

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ