Անատոլի Այվազովը վերջին 6 տարում «Շիրակի» 9-րդ դարպասապահն է

Եվրոպա լիգայի մեկնարկից առաջ «Շիրակը» լուծեց դարպասապահի խնդիրը՝ պայմանագիր կնքելով փյունիկցի Անատոլի Այվազովի հետ: Ընդհանրապես վերջին տարիներին «Շիրակում» հաճախակի են փոխվում դարպասապահները: 20-ամյա Այվազովը 2010թ. սկսած պաշտոնական մրցումներում շիրակցիների կազմը համալրած արդեն 9-րդ դարպասապահն է:

Եվրոգավաթների նախորդ երկու խաղարկություններում «Շիրակի» դարպասը պաշտպանել էր Վսևոլոդ Երմակովը, ով իրավունք չուներ թիմի կազմում մասնակցելու Հայաստանի առաջնությանը: 2014/15թթ. Եվրոպա լիգայի մրցաշարի առաջին խաղում «Շիրակի» դարպասը պաշտպանել էր Արսեն Բեգլարյանը, սակայն նա նախընտրեց «Ուլիսը», որը մրցաշրջանի մեկնարկի շեմին հիմնովին համալրվել էր նոր ֆուտբոլիստներով՝ հիմնականում լեգեոնականներով:

Նախորդ մրցաշրջանում առաջնության աշնանային հատվածում «Շիրակի» հիմնական դարպասապահը Գոռ Էլյազյանն էր, որի ծառայություններից ակումբը հրաժարվեց նոյեմբերին: Առաջնության աշնանային հատվածի մնացած 3 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Նորայր Աբրահամյանը, ով գյումրեցիների կազմում է 2009թ.-ից և հիմնականում թիմի 2–րդ դարպասապահի կարգավիճակում է:

Իսկ առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր «Ալաշկերտի» նախկին դարպասապահ, փորձառու Արմեն Խաչատրյանին, որի ծառայություններից մրցաշրջանի ավարտից հետո ակումբը ևս հրաժարվեց:

Ահա վերջին 5 առաջնություններում «Շիրակի» դարպասը պաշտպանած դարպասապահների ցուցանիշները:

Թ    ԹՎԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ԽԱՂ ԳՈԼ ՄԻՋԻՆԸ ԱՆԱՌԻԿ
2011 Իգոր Լոգվինով 27 39 1,44 6
Գելա Ձամունաշվիլի 2 3 1,5 1
2012/13 Արթուր Հարությունյան 41 38 0,92 15
Նորայր Աբրահամյան 1 1
2013/14 Նորայր Աբրահամյան 15 17 1,13 3
Արթուր Հարությունյան 13 14 1,07 3
2014/15 Գոռ Էլյազյան 26 27 1,03 11
Նորայր Աբրահամյան 2 5 2,5
2015/16 Գոռ Էլյազյան 12 13 1,08 4
Արմեն Խաչատրյան 11 10 0,90 2
Նորայր Աբրահամյան 3 4 1,33

Թեև վերջին տարիներին «Շիրակում» դարպասապահները հաճախակի են փոփոխվել, սակայն Հայաստանի 24 առաջնություններում ընդհանուր առմամբ թիմի կազմում հանդես են եկել ընդամենը 11 դարպասապահներ: Դա հիմնականում ձեռք է բերվել Արթուր Հովհաննիսյանի և Ռայմոնդ Զադուրյանի կայուն ու հուսալի խաղի շնորհիվ, որոնք Հայաստանի անդրանիկ առաջնությունից սկսած երկար տարիներ հավատարմորեն ծառայել են հարազատ թիմին:

Հետաքրքիր է, որ 1992-2002թթ. ՀՀ առաջնության հանդիպումներում շիրակցիների դարպասի պաշտպանությունը բացի Արթուր Հովհաննիսյանից և Ռայմոնդ Զադուրյանից վստահվել է միայն Արսեն Մշեցյանին, ով ընդամենը 2 խաղ է անցկացրել:

Հարկ է նշել, որ «Շիրակի» 2 դարպասապահներն էլ անխոցելիության ռեկորդների հեղինակ են, որոնց արդյունքը մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել: Արթուր Հովհաննիսյանը 1992թ. առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում (խաղերից մեկում նա փոխարինվել էր առաջին խաղակեսից հետո) դարպասն անառիկ էր պահել՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 681 րոպե շարունակ: Այդ տարի նա առաջնության 30 հանդիպումներից 21-ում դարպասն անառիկ էր պահել, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է:

Ռայմոնդ Զադուրյանին է պատկանում դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով բացարձակ ռեկորդը: Նա  2002թ. առաջնությունում 755 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Ռայմոնդ Զադուրյանը երկար տարիներ դարպասապահների շրջանում յուրօրինակ ռեկորդակիր էր բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (261): Եվ միայն նախորդ առաջնության մեկնարկային տուրում Գևորգ Կասպարովին հաջողվեց գերազանցել Զադուրյանի ցուցանիշը:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է «Շիրակում» ՀՀ առաջնություններում հանդես եկած դարպասապահների ցուցանիշները:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ԽԱՂ ԳՈԼ ՄԻՋԻՆԸ ԱՆԱՌԻԿ ԹՎԱԿԱՆ
1.   1.Ռայմոնդ Զադուրյան 261 305 1,16 89 1992-2004, 2006-2008
2.Արթուր Հովհաննիսյան 163 106 0,65 85 1992-2002
3.Նորայր Աբրահամյան 65 127 1,95 8 2009-2010, 2012-2015/16
4.Արթուր Հարությունյան 54 52 0,96 18 2012-2014
5.Գոռ Էլյազյան 38 40 1,05 15 2014/15-2015/16
6.Երվանդ Հունանյան 31 61 1,96 8 2005-2006, 2008-2009
7.Իգոր Լոգվինով 27 39 1,44 6 2011
8.Արմեն Խաչատրյան 11 10 0,90 2 2015/16
  9.Հովհաննես Հովհաննիսյան 9 12 1,33 3 2003, 2005, 2007
10.Գելա Ձամունաշվիլի 9 12 1,33 2 2010-2011
  11.Արսեն Մշեցյան 2 2 1 1 1999
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ