Ալիկ Առաքելյանը գերազանցեց Դավիթ Հակոբյանի տարիքային ռեկորդը

«Գանձասար Կապանի» հետ խաղում «Փյունիկի» 20-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը բարձրագույն խմբում 96-րդ հանդիպումն անցկացրեց և տարիքային 2-րդ ռեկորդը սահմանեց: Նա գերազանցեց շիրակցի Դավիթ Հակոբյանի տարիքային ռեկորդը, ով ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 20 տարեկանում բոլորից շատ՝ 95 խաղ էր անցկացրել: Ի դեպ, անցյալ տարի էլ Առաքելյանը գերազանցել էր Հակոբյանի 19 տարեկանների համար սահմանած տարիքային ռեկորդը:

Եթե Ալիկ Առաքելյանը շարունակի իր կայուն ելույթները Հայաստանում, ապա առաջիկա տարիներին կգերազանցի Դավիթ Հակոբյանի տարիքային մյուս ռեկորդները ևս: Իր հերթին Դավիթը լավ հնարավորություն ունի տարիքային նոր ռեկորդներ սահմանելու:

Այս տարի նա տարիքային հերթական ռեկորդն էր սահմանել: «Ալաշկերտի» հետ մայիսի 18-ին կայացած նախորդ առաջնության նախավերջին տուրի խաղում «Շիրակի» 23-ամյա կիսապաշտպանը բարձրագույն խմբում 160-րդ հանդիպումն էր անցկացրել ու գերազանցել էր «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Կարապետյանի տարիքային ռեկորդը: Վերջինս  ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 23 տարեկանում բոլորից շատ՝ 159 խաղ էր անցկացրել:

Դավիթ Հակոբյան - Շիրակ

Տարիքային նոր ռեկորդի հեղինակ կարող էր դառնալ 33-ամյա արարատցի Նորայր Գրիգորյանը: Նախկին շիրակցի Տիգրան Դավթյանի տարիքային ռեկորդը գերազանցելու համար Գրիգորյանին անհրաժեշտ էր ընթացիկ առաջնության աշնանային հատվածում 9 խաղ անցկացնել: Նա մասնակցեց առաջնության մեկնարկային 8 հանդիպումներից 7-ին ու այլևս խաղադաշտ դուրս չեկավ:

Արթուր Յուզբաշյանն էլ եթե մնար «Փյունիկում», ապա կարող էր գերազանցել Արսեն Բալաբեկյանի 27 տարեկանների համար սահմանած տարիքային ռեկորդը:

Ալիկ Առաքելյանը բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է 2012թ.՝ 16 տարեկանում իր առաջին խաղն անցկացնելով «Միկայի» կազմում: Նրա նորամուտը կայացել է հոկտեմբերի 7-ին «Ուլիսի» հետ մրցավեճում: «Միկան» խաղը շահում էր 1:0 հաշվով և ավելացված ժամանակում Ժոլտ Հոռնյակը Արեգ Ազատյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց պատանի Առաքելյանին: Այդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը ևս 11 խաղում փոխարինման մտավ: Իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում Ալիկ Առաքելյանը «Միկայի» հիմնական կազմի խաղացող էր:

2014/15թթ. մրցաշրջանից հետո Ալիկ Առաքելյանը տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում ներկայումս թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:

VivaroNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդների ցանկը:

Տարիք Ռեկորդակիր Ակումբ Խաղ Թվական
15 Արեն Բաբայան «Լոռի» 14 2001
16 Արեն Բաբայան «Լոռի» 33 2002
17 Էդգար Մանուչարյան «Փյունիկ» 49 2004
18 Վարդան Բակալյան «Փյունիկ» 57 2013
19 Ալիկ Առաքելյան «Միկա», «Փյունիկ» 74 2015
20 Ալիկ Առաքելյան «Փյունիկ» 96 2016
21 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 124 2014
22 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 150 2015
23 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 174 2016
24 Սարգիս Կարապետյան «Միկա» 176 2014
25 Արկադի Դոխոյան

Արտաշես Առաքելյան

Սարգիս Կարապետյան

«Բանանց»

«Բանանց»

«Միկա», «Արարատ»

179

179

179

2002

2014

2015

26 Արթուր Յուզբաշյան «Փյունիկ» 205 2015
27 Արսեն Բալաբեկյան «Ուլիս», «Արարատ» 220 2013
28 Արսեն Բալաբեկյան «Արարատ», «Ալաշկերտ» 244 2014
29 Արսեն Բալաբեկյան «Ալաշկերտ» 261 2015
30 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 274 2010
31 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 298 2011
32 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 320 2012
33 Տիգրան Դավթյան «Շիրակ» 320 2011
34 Տիգրան Դավթյան «Շիրակ» 348 2012
35 Տիգրան Դավթյան «Շիրակ» 370 2013
36 Տիգրան Դավթյան «Շիրակ» 399 2014
37 Տիգրան Դավթյան «Շիրակ» 409 2015
38 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 403 2008
39 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 423 2009
40 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 448 2010
41 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 461 2011
42 Ռոբերտ Հարությունյան «Կանազ» 70 1994
43 Ռոբերտ Հարությունյան «Կանազ» 70 1995
44 Ռոբերտ Հարությունյան «Արաբկիր» 73 1996
45 Ռոբերտ Հարությունյան «Արաբկիր» 77 1997
46 Ազատ Մանգասարյան «Զանգեզուր» 46 1994

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ