ԵՎՐՈ-2016. Ալբանիայի հավաքական

A խումբ՝ ՖՐԱՆՍԻԱ, ԱԼԲԱՆԻԱ, ՌՈՒՄԻՆԻԱ, ՇՎԵՅՑԱՐԻԱ

Մականուն՝ «Սև արծիվներ»
ՖԻՖԱ-ի վարկանիշ – 45-րդ
Տիտղոսներ՝
Ամենաշատ խաղեր անցկացրած/գործող – Լորիկ Ցանա (87)/ Լորիկ Ցանա (87)
Լավագույն ռմբարկու/Գործող – Էրյոն Բոգդանի (18) / Համդի Սալիհի (11)

sfkjslkfj

Որակավորման փուլի արդյունք

2-րդ տեղ (I խումբ, 8 խաղ, 14 միավոր)

Ալբանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես է գալու մեծ մրցաշարում, ու, կարելի է ասել, այս մեծ հնարավորությունը ալբանացիներին նվիրեց հենց Հայաստանի հավաքականը: Ալբանացիները որակավորման փուլի հենց առաջին տուրում մեծ անակնկալի հեղինակ դարձան՝ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տանելով Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ: Հետագայում, միակ թիմը, որին Ջիանի դի Բիազիի թիմը կարողացավ հաղթել խաղով, դա Հայաստանի հավաքականն էր: Եվս 3 միավոր ալբանացիները գումարեցին տեխնիկական հաղթանակով՝ սերբերի հետ ավարտին չհասած հանդիպման հաշվին: Այս ընթացքում ալբանացիները հասցրեցին երկու անգամ ոչ-ոքի խաղալ դանիացիների հետ, իսկ նրանց ԵՎՐՈ-2016-ի ուղեգիր նվաճելու տոնակատարությանը ներկա էին հայ երկրպագուներից շատերը: Երևանի Հանրապետական մարզադաշտում մեր հավաքականի խայտառակ 0-3 հաշվով պարտությունից հետո մնում էր միայն դիտել, թե ինչպես են ալբանացիները տոնում այս անհավանական իրադարձությունը, որի մասին մենք դեռ շարունակում ենք երազել: Այնուամենայնիվ, այս ուղեգիրը նրանք նվաճեցին արժանիորեն՝ որսալով իրենց հաջողությունը մի այնպիսի խմբում, որտեղ բոլոր թիմերը բացի Պորտուգալիայից մինչև վերջին տուրը չկարողացան գտնել իրենց օպտիմալ խաղը:

Մասնակցություն ԵՎՐՈ-ներին

Որակավորվել է առաջին անգամ

Արդյունքներ՝ –

ԵՎՐՈ պատմություն

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ
Որակավորում 93 18 22 53 78 159
Եվրո 0 0 0 0 0 0
Ընդամենը 93 18 22 53 78 159

 

Albania's Odise Roshi (L) vies for the ball with Armenia's Gael Andonian during the Euro 2016 group I qualifying football match between Armenia and Albania on October 11, 2015 at the Replubican stadium in Yerevan. AFP PHOTO / KAREN MINASYAN

Կազմ

Ալբանիայի հավաքականը, բնականաբար, իր կազմով չի կարող արժանիորեն մրցել եվրոպական թոփ-հավաքականների հետ: Ֆուտբոլասերներին կարող է ծանոթ լինել «Նապոլիում» հանդես եկող պաշտպան Էլսեյդ Հյիսայը, ներկայումս «Նանտի» կազմում հանդես եկող Լորիկ Ցանան, ով հայտնի է «Լացիոյում» իր ելույթներով: Հռոմեական նույն ակումբում ներկայումս խաղում է նաև դարպասապահ Էրիտ Բերիշան, սակայն նա թիմի հիմնական դարպասապահը չէ: Մյուս ֆուտբոլիստները հիմնականում հանդես են գալիս եվրոպական տարբեր մակարդակի առաջնությունների միջին մակարդակի թիմերում, վառ աստղեր չկան, սակայն կա պայքարող կոլեկտիվ:

Հավանական կազմ

2016-05-18 15_23_24-Football Formation Creator - footballuser.com

Փոխարինողներ՝ Ջիմսիտի, Բալայ, Գաշի, Բաշա, Լիլա
Գլխավոր մարզիչ – Ջիանի դի Բիազի /ֆոտո/

Առաջատար՝ Լորիկ Ցանա

Լորիկ Ցանան Ալբանիայի հավաքականի ավագն է ու առաջատարը: Նա հավաքականում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է, ու 2002թ-ից հանդես գալով եվրոպական թոփ-առաջնություններում՝ իր փորձով մեծապես կօգնի խաղընկերներին՝ առաջին անգամ մեծ մրցաշարում արժանի ելույթ ունենալու համար:

 Խաղացանկ

ԱԼԲԱՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ
Հունիսի 11, շաբաթ, ժամը 17:00, Բոլար Դելելիս, Լանս

ՖՐԱՆՍԻԱ – ԱԼԲԱՆԻԱ
Հունիսի 15, չորեքշաբթի, ժամը 23:00, Վելոդրոմ, Մարսել

ՌՈՒՄԻՆԻԱ – ԱԼԲԱՆԻԱ
Հունիսի 19, կիրակի, ժամը 23:00, Օլիմպիկ պարկ, Լիոն

albania betnow-min

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ