«Ալաշկերտի» և Աբրահամ Խաշմանյանի ինքնատիպ նվաճումը

2-րդ անգամ մասնակցելով եվրոգավաթների խաղարկությանը, «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այս անգամ էլ հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: «Ալաշկերտի» այս նվաճումը բացառիկ է եվրոգավաթների մասնակից հայկական ակումբների մեջ: Դեռևս անցյալ տարի թիմն ինքնատիպ նվաճման հասավ՝ եվրոգավաթներում նորամուտը նշելով հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Մինչ այդ եվրոգավաթների մասնակից հայկական ակումբներից և ոչ մեկը նման հաջողության չէր հասել:

«Ալաշկերտը» ևս մեկ նվաճման հասավ՝ դառնալով Չեմպիոնների լիգայի մասնակից հայկական 8 ակումբներից միակը, որը հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը նշեց հաջորդ փուլ դուրս գալով:

Ինքնատիպ նվաճման է հասել նաև «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա եվրոգավաթների մասնակից հայկական թիմերը գլխավորած մարզիչներից միակն է, ով առաջին անգամ եվրոպական մրցասպարեզ դուրս եկած իր սաների հետ նորամուտը նշել է հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ալաշկերտը» հաղթահարել էր շոտլանդական «Սենթ  Ջոնսթոնի» արգելապատնեշը:

Նախկինում մարզիչներից Սամվել Դարբինյանը, Արկադի Անդրեասյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Վարդան Բիչախչյանն ու Սամվել Սարգսյանը ևս եվրոգավաթներում իրենց նորամուտը նշել էին առաջին փուլի արգելքի հաղթահարմամբ, սակայն նրանց գլխավորած թիմերն, ի տարբերություն «Ալաշկերտի», առաջին անգամը չէին, որ հանդես էին գալիս եվրոպական մրցասպարեզում:

Աբրահամ Խաշմանյանի ցուցանիշը 3-րդն է հաջորդ փուլի ուղեգիր նվաճած հայկական ակումբների 12 մարզիչների ցանկում: Առայժմ նրան գերազանցում են միայն Արկադի Անդրեասյանն ու Վարդան Բիչախչյանը, որոնց գլխավորած թիմերը 3-ական անգամ են հաջորդ փուլ մտել: Ի դեպ, Բիչախչյանը կարող է յուրօրինակ ռեկորդակիր դառնալ, եթե «Շիրակին» հաջողվի հաղթահարել Գորիի «Դիլայի» արգելքը:

Vahagn MInasyan Goal vs Santa Coloma

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է եվրոգավաթներում «Ալաշկերտի» հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

2015/16թթ. Եվրոպա լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

02.07.2015   «Ալաշկերտ» – «Սենթ  Ջոնսթոն» Շոտլանդիա՝ 1:0 (0:0)
Միհրան Մանասյան (59):

09.07.2015   «Սենթ Ջոնսթոն» «Ալաշկերտ» ՝  2:1 (1:0)
Օ՛ Հալորան (34), Մաքեյ (87) – Նորայր Գյոզալյան (74):

Որակավորման 2-րդ փուլ

16.07.2015   «Կայրաթ» Ղազախստան – «Ալաշկերտ»՝  3:0 (1:0)
Իսլամխան (14` 11մ), Գոու (55), Դեսպոտովիչ (69):

23.07.2015    «Ալաշկերտ»  – «Կայրաթ»` 2:1 (1:0)
Արարատ Առաքելյան (28), Հեբեր Արաուխո (90+3) – Գոու (45+2):

2016/17թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկություն

Որակավորման 1-ին փուլ

28.06.2016   «Սանտա Կոլոմա» Անդորրա – «Ալաշկերտ»՝  0:0

05.07.2016    «Ալաշկերտ»  – «Սանտա Կոլոմա»` 3:0 (1:0)
Վահագն Մինասյան (12), Նորայր Գյոզալյան (84), Արթուր Եդիգարյան (88):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ