«Ալաշկերտը» եվրոգավաթներում նոր ցուցանիշ արձանագրեց հայկական թիմերի շարքում

«Ալաշկերտին» թեև չհաջողվեց հաղթահարել Թբիլիսիի «Դինամոյի» արգելապատնեշը, սակայն կրկին հավատարիմ մնալով ձևավորված բարի ավանդույթին, հաջող խաղաց սեփական հարկի տակ: Ճիշտ է, այս անգամ ալաշկերտցիներին չհաջողվեց հաղթել, ինչպես եվրոգավաթների նախորդ 3 տնային հանդիպումներում՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով:

Եվրոգավաթների մրցաշարերում սեփական հարկի տակ գրանցած արդյունքներով «Ալաշկերտը» մեր թիմերի մեջ լավագույններից մեկն է, որն առայժմ անպարտելի է: Նման արդյունք հաջողվել է գրանցել միայն «Կոտայքին», «Զվարթնոցին» և «Էրեբունի-ՀՄՄ-ին», սակայն այս թիմերը եվրոգավաթներում «Ալաշկերտից» ավելի քիչ հանդիպումներ են անցկացրել:

Եվրոգավաթների մրցաշարերում սեփական հարկի տակ բոլորից անհաջող է հանդես եկել «Բանանցը», որն անցկացրած 12 հանդիպումներից 10-ում պարտվել է: Ընդ որում եվրոգավաթների մրցաշարերում «Բանանցը» սեփական հարկի տակ ելույթները սկսել է 5 անընդմեջ պարտությամբ և միայն 6-րդ խաղում է կարողացել ոչ-ոքի ավարտել հանդիպումը շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ:

Ընդհանրապես եվրոգավաթների մասնակից հայկական 16 ակումբներից 8-ը՝ «Շիրակը», «Երևանը», «Ցեմենտը», «Սպարտակը», «Բանանցը», «Լեռնագործը», «Կիլիկիան» ու «Գանձասար Կապանը»  սեփական հարկի տակ անցկացրած հենց առաջին խաղում պարտվել են: «Փյունիկը», «Միկան» և «Ուլիսը» անհաջողության են մատնվել 2-րդ խաղում: Առավել հաջող է խաղացել «Արարատը», որը միայն 3-րդ խաղում է սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրել:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է եվրոգավաթների մրցաշարերում սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում հայկական ակումբների ցույց տված արդյունքները:

ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ Մ %
1.Կոտայք 2 2 0 0 6 100
2.Զվարթնոց 1 1 0 0 3 100
3.Ալաշկերտ 4 3 1 0 10 83,3
4.Էրեբունի-ՀՄՄ 1 0 1 0 1 50
5.Միկա 13 4 6 3 18 46,1
6.Փյունիկ 23 8 6 9 30 43,4
7.Շիրակ 17 4 6 8 18 35,2
8.Արարատ 11 3 1 7 10 30,3
9.Գանձասար 4 1 0 3 3 25
10.Բանանց 12 1 1 10 4 11,1
11.Ուլիս 4 0 1 3 1 8,3
12.Երևան 3 0 0 3 0 0
13.Ցեմենտ 3 0 0 3 0 0
14.Սպարտակ 2 0 0 2 0 0
15.Լեռնագործ 1 0 0 1 0 0
16.Կիլիկիա 1 0 0 1 0 0

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ