«Ալաշկերտ» – «Փյունիկ». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ»«ՓՅՈՒՆԻԿ» 

17 խաղ, +5=4-8, 23:31

13 մայիսի, ժ.17:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

13.08.2016  «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝  1:2 (1:1)

Ալիկ Առաքելյան (25) – Արտակ Եդիգարյան (20), Միհրան Մանասյան (62):

27.09.2016  «Ալաշկերտ» – «Փյունիկ»՝  0:0

30.10.2016  «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝  2:1 (1:0)

Արմեն Մանուչարյան (30), Վարդան Պողոսյան (48` 11մ) – Արտակ Եդիգարյան (69):

04.12.2016  «Ալաշկերտ» – «Փյունիկ»` 0:0

07.04.2017  «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝  0:3 (0:1)

Ուրոշ Նենադովիչ (39), Վահագն Մինասյան (63), Արտակ Եդիգարյան (89՝ 11մ):

Առաջնության 26-րդ տուրում «Ալաշկերտը» չեմպիոնի տիտղոսի համար պայքարում անչափ կարևոր հաղթանակ տոնելով ոսկե մեդալների համար մրցավեճում իր գլխավոր հակառակորդի՝ «Գանձասար Կապանի» նկատմամբ, ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը ու զգալիորեն թեթևացրեց չեմպիոնական տիտղոսը պահպանելու իր առջև դրված խնդրի իրագործումը:

Եվ յուրաքանչյուր հաղթանակ ավելի է մոտեցնելու ալաշկերտցիներին չեմպիոնական բարձունքին: Ուստի մնացած հանդիպումներում ալաշկերտցիները գործելու են կրկնակի եռանդով չեմպիոնության նվաճման հարցը ժամկետից շուտ լուծելու համար:

Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա թիմը կմնա առանց մեդալների: Մրցանակային տեղերի համար պայքարում փյունիկցիների համար անչափ կարևոր նշանակություն ուներ նախորդ տուրում «Շիրակի» հետ կայացած հանդիպումը, որում հաղթանակի գինը փաստացի 6 միավորի արժեք ուներ: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» գյումրեցիներից միավորների տարբերությունը կհասցներ 3-ի: Սակայն թիմն անհաջողության մատնվեց և այժմ 9 միավորով է զիջում «Շիրակին»:

Մինչդեռ առաջնության 21-րդ տուրից հետո փյունիկցիներն ընդամենը 3 միավոր էին զիջում աղյուսակը գլխավորող «Գանձասար Կապանին» և «Ալաշկերտին»՝ հանդիսանալով չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկը:

17626575_736668106511997_598601770678571759_n

Սակայն առաջնության հաջորդ 5 հանդիպումներում «Փյունիկը» չափազանց անհաջող հանդես եկավ՝ կրելով 4 պարտություն, վաստակելով ընդամենը մեկ միավոր «Բանանցի» հետ գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ: Ընդ որում վերջին 3 հանդիպումներում «Փյունիկը» չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Այս ամենի արդյունքում «Փյունիկը» դուրս մնաց մրցանակային տեղերի համար մղվող պայքարից:

«Փյունիկի» համար ներկայումս ամենակարևորը գավաթի վճռորոշ հանդիպումն է, որը տիտղոս նվաճելու թիմի միակ հնարավորությունն է:

Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները միմյանց հետ արդեն 8-րդ անգամ են հանդիպելու: Խաղերից երկուսը կայացել են Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում և ավարտվել են փյունիկցիների հաղթանակով: Ի դեպ, հենց «Փյունիկի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից անմիջապես հետո էր Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվել:

Իսկ ահա առաջնության հանդիպումներում առայժմ նվազագույն առավելության է հասել «Ալաշկերտը»՝ տոնելով երկու հաղթանակ, պարտվելով մեկում: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» հարկի տակ անցկացված երկու հանդիպումներն էլ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի:

Մրցակիցների միջև ընթացիկ առաջնության հանդիպումներում առայժմ առավել արդյունավետ է գործել առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը, ով 3 անգամ գրավել է «Փյունիկի» դարպասը:

Իսկ ընդհանրապես «Փյունիկի» հետ հանդիպումներում չափազանց արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը, ով արդեն 10 անգամ գրավել է մրցակցի դարպասը: «Փյունիկից» 4-ական գնդակ են խփել Սարգիս Բալոյանը և Կամո Հովհաննիսյանը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի ալաշկերտցիներ Արսեն Բեգլարյանն ու Գագիկ Դաղբաշյանը:

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ