Աբրահամ Խաշմանյանը սուպերգավաթակիր թիմ պատրաստած 13-րդ մարզիչն է

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դարձավ սուպերգավաթակիր թիմ պատրաստած 13-րդ մարզիչը՝ մարզչական կարիերայում թիմի հետ նվաճելով երկրորդ տիտղոսը:

Սուպերգավաթի մրցաշարերում առավել հաջողակ է գտնվել Վարդան Մինասյանը, ով իր սաների հետ 4 անգամ պատվո շրջան է կատարել: Խաշմանյանի պես Վարդան Մինասյանի օրոք Սուպերգավաթը նվաճելու նրա սաների առաջին փորձն էլ հաջողությամբ է պսակվել: 2004թ. մրցաշրջանի կեսից Միխայ Ստոյկիցայից ստանձնելով «Փյունիկի» ղեկը, Մինասյանն իր սաների հետ 2005թ. մայիսի 27-ին վայելեց Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Հետագայում հաջողությունը կրկնվեց 2008, 2010-2011 թթ.:

Օտարերկրացի մարզիչներից լավագույն արդյունքի է հասել սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը, ով միակն է, որ 2 թիմի է սուպերգավաթակրի տիտղոսին արժանացրել: 2012թ. նրա գլխավորությամբ Սուպերգավաթը նվաճել է «Միկան», իսկ 2 տարի անց նման հաջողության է հասել «Բանանցը»:

VivaroNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի մրցաշարերում մարզիչների գրանցած արդյունքները:

Մարզիչներ ՍԳ Ակումբներ
1.Վարդան Մինասյան 4 «Փյունիկ»՝ 2005, 2008, 2010-2011 թթ.
2.Անդրանիկ Ադամյան 3 «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ.
3.Ժոլտ Հոռնյակ 2 «Միկա»՝ 2012թ., «Բանանց»՝ 2014թ.
4.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ»՝ 1997թ.
5.Վարուժան Սուքիասյան 1 «Ցեմենտ»՝ 1998թ.
6.Օսկար Լոպես 1 «Փյունիկ»՝ 2002թ.
7.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ»՝ 2004թ.
8.Արմեն Ադամյան 1 «Միկա»՝ 2006թ.
9.Արմեն Գյուլբուդաղյանց 1 «Փյունիկ»՝ 2007թ.
10.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ»՝ 2009թ.
11.Վարդան Բիչախչյան 1 «Շիրակ»՝ 2013թ.
12.Սարգիս Հովսեփյան 1 «Փյունիկ»՝ 2015թ.
13.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ»՝ 2016թ.
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ