«Զենիթ» – «Բենֆիկա». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Զենիթ»«Բենֆիկա»
  • «Պետրովսկի» մարզադաշտ, Սանկտ-Պետերբուրգ
  • Մարտի 9, ժամը 21:00
  • Առաջին խաղի արդյունքը՝ «Բենֆիկա» 1-0 «Զենիթ»

Խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Զենիթը» ամենատպավորիչ թիմերից մեկն էր: Անդրե Վիլաշ-Բոաշը, որ վերջին մրցաշրջանն է անցկացնում թիմում, ցանկանում է «Զենիթի» հետ ռուսական ակումբների համար առայժմ անհասանելի նոր բարձունք նվաճել՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղում թիմը պարտվեց միայն վերջին րոպեներին, սակայն սեփական հարկի տակ այս մրցաշրջանում պետերբուրգցիները դեռ չեն պարտվել: Վիլաշ-Բոաշի թիմը հասցրեց նաև բացել տնային մրցաշրջանը՝ 1-ական խաղեր անցկացնելով Ռուսաստանի գավաթում և առաջնությունում, ինչը օգնեց մտնել խաղային ռիթմի մեջ: Ուստի, ինչպես Վիտցելն է ասել խաղից առաջ. «Բենֆիկան» «Ռեալ» չէ, մենք պարտավոր ենք նրանց անցնել»:

large

Մյուս կողմից, «Բենֆիկան» առավել հարուստ պատմություն ու փորձ ունի Չեմպիոնների լիգայի այս փուլում: Բացի այդ, սկսած «Զենիթի» դեմ առաջին խաղից, թիմը հաղթել է իր բոլոր հաջորդող հանդիպումներում: Ընդ որում՝ «Բենֆիկան» վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է «Սպորտինգին» և բարձրացել առաջին հորիզոնական, ինչը, թեև շատ ջանքեր է խլել, սակայն մյուս կողմից էլ հզոր լիցքեր է հաղորդել «Արծիվներին»:

Հավանական մեկնարկային կազմեր

«Զենիթ». Լոդիգին – Անյուկով, Լոմբերտս, Գարայ, Սմոլնիկով – Վիտցել, Նետո – Շատով, Դանի, Հալկ – Ձյուբա
«Բենֆիկա»Սեզար – Էլիսեու, Նիլսոն-Լինդելֆ, Նելսինյո, Սիլվիո – Սամարաս, Սանչես – Գայտան, Ջոնաս, Պիցի – Միտրօղլու

Հանդիպմանը չեն մասնակցի

«Զենիթ» Ֆայզուլին, Մալաֆեև, Ռյազանցև (վնասվածք), Կրիշիտո, Խավի Գարսիա (որակազրկում)
«Բենֆիկա»Լիսանդրո Լոպես, Լուիզաո, Ֆեյսա, Նունո Սանտոս (վնասվածք), Ժարդել, Ալմեյդա (որակազրկում)

 Հետաքրքիր փաստեր

  • «Զենիթը» հաղթել է ՉԼ այս մրցաշրջանի իր բոլոր տնային հանդիպումներում՝ խփելով 7 գնդակ և ընդունելով 2-ը:
  • Արտյոմ Ձյուբան մասնակցել է ՉԼ-ում «Զենիթի» գոլերի 61,5 %-ին՝ 8-ին 13-ից:
  • «Բենֆիկան» գոլ է խփել ՉԼ այս մրցաշրջանում իր բոլոր խաղերում, միևնույն ժամանակ՝ 2-ից ավել գոլ խփել է միայն մեկ անգամ ՉԼ իր վերջին 37 խաղերում:
  • «Բենֆիկան» ՉԼ փլեյ-օֆֆում պարտվել է իր վերջին 5 արտագնա խաղերից 4-ում:
  • «Զենիթն» ու «Բենֆիկան» ՉԼ այս մրցաշրջանում ամենաշատ քարտեր ստացած թիմերն են՝ 24 և 23 համապատասխանաբար:

Միմյանց դեմ

26/11/14 «Զենիթ» 1-0 «Բենֆիկա»
16/09/14 «Բենֆիկա» 0-2 «Զենիթ»
06/03/12 «Բենֆիկա» 2-0 «Զենիթ»
15/02/12 «Զենիթ» 3-2 «Բենֆիկա»

Թիմեր «Զենիթ» «Բենֆիկա»
  Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 5 2 3 5 3 2
Հաղթանակ 3 2 1 2 2 0
Ոչ-ոքի 0 0 0 0 0 0
Պարտություն 2 0 2 3 1 2
ԳԽ 6 4 2 5 3 2
ԳԸ 5 2 3 6 2 4
Միավոր 9 6 3 6 6 0
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ