Ինչպես հայկական ակումբները անցկացրեցին ձմեռային դադարը

Մարտի 2-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: «Վիվառո նյուզը» պարբերաբար անդրադարձել է առաջնության գարնանային հատվածին մասնակից 7 թիմերի նախապատրաստության ընթացքին, տեղեկացրել ակումբներում տեղի ունեցած փոփոխություններին և կայացած ստուգողական հանդիպումների արդյունքներին: Ամփոփելով նախապատրաստական ողջ շրջանը, «Վիվառո նյուզը» կփորձի գնահատել յուրաքանչյուր թիմի կատարած աշխատանքը՝  ելնելով տրանսֆերային գործունեությունից և ստուգողական հանդիպումներում գրանցված արդյունքներից:

«ԱԼԱՇԿԵՐՏ»

Առաջնության առաջատարը բոլորից շուտ՝ դեկտեմբերի 17-ից սկսեց նախապատրաստությունը: Թիմն ուսումնամարզական առաջին հավաքն անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հաջորդ 2 հավաքները կայացան Անթալիայում, որտեղ էլ Աբրահամ Խաշմանյանը ստուգեց ֆուտբոլիստների խաղային ունակությունները ստուգողական հանդիպումներում:

Ստուգողական հանդիպումներ       5 խաղ, +2=2-1, 5:4

«Շիոֆոկ» Հունգարիա՝ 2:1, «Շորոկշար» Հունգարիա՝ 0:0, «Ժետիսու» Ղազախստան՝ 0:1, «Սուդուվա» Լիտվա՝ 2:1, «Բեյջինգ ԲիՋի» Չինաստան՝ 1:1:

«Ալաշկերտն» իրեն բավական լավ դրսևորեց ստուգողական հանդիպումներում, իսկ թիմի ռմբարկուներ Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն կրկին հաստատեցին իրենց բարձր կարգը՝ դառնալով 2-ական գոլի հեղինակ: Հաշվի առնելով մրցակիցներին, նաև այն, որ հանդիպումների ընթացքում Աբրահամ Խաշմանյանը խաղալու հնարավորություն տվեց հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին, կարելի է արդյունքը բավականին բարձր գնահատել:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 7/10:

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Արմեն Խաչատրյան, Գրիգոր Հովհաննիսյան:
Եկել են՝  Գագիկ Պողոսյան, Արթուր Ավագյան, Լևոն Մինասյան, Արթուր Եդիգարյան:

«Ալաշկերտում» առանց այն էլ մեծաթիվ են փորձառու ֆուտբոլիստները և նոր համալրումների շնորհիվ թիմում մրցակցությունն էլ ավելի կաճի: Ճիշտ է, Գագիկ Պողոսյանը, Արթուր Ավագյանն ու Արթուր Եդիգարյանը դեռևս ֆունկցիոնալ առումով լրիվ պատրաստ չեն, սակայն դա միայն ժամանակի հարց է: Թիմ վերադարձած երիտասարդ դարպասապահ Լևոն Մինասյանը կփոխարինի «Շիրակ» տեղափոխված փորձառու Արմեն Խաչատրյանին, ով այդպես էլ առաջնության աշնանային հատվածում ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ Գևորգ Կասպարովը հուսալիորեն էր պաշտպանում դարպասը:

«Ալաշկերտը» համալրել էին նաև Ռիչի Կարդոսոն և Ֆելիպե Բորտոլուչի Պիրեսը, սակայն նրանց ծառայություններից Աբրահամ Խաշմանյանը հետագայում հրաժարվեց:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 8/10:

«ՓՅՈՒՆԻԿ»

Երկրի գործող չեմպիոնը հիմնականում մարզվում էր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այնուհետև երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց Կիպրոսում:

Ստուգողական հանդիպումներ       7 խաղ, +2=3-2, 9:8

«Ալաշկերտ-2»՝ 1:1, «Գանձասար Կապան»՝ 3:0, «Շախտյոր» Սոլիգորսկ, Բելառուս՝ 1:2, «Դինամո» Մոսկվա, Ռուսաստան (երիտասարդական թիմ)՝ 3:1, «Դնեպր» Չերկասի, Ուկրաինա՝ 0:0, «Ատլանտաս» Լիտվա՝ 1:4, «Վիգրի Սուվալկի» Լեհաստան՝ 0:0 (հորդառատ անձրևի պատճառով խաղը 55-րդ րոպեին դադարեցվել է):

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 5/10:

12633628_924209614352614_1368804432343108760_o

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Վասպուրակ Մինասյան, Գագիկ Պողոսյան, Էրիկ Նազարյան, Հովհաննես Փափազյան, Կարեն Եսայան, Գեղամ Թումբարյան:

Եկել են՝  Արմեն Մանուչարյան, Կարեն Հարությունյան, Սերոբ Գրիգորյան:

Հավատարիմ մնալով ակումբի որդեգրած տրանսֆերային քաղաքականությանը, «Փյունիկն» այս անգամ էլ հրաժարվեց լեգեոնականներ հրավիրելու մյուս թիմերում ընդունված պրակտիկայից: Թիմից հեռացած 6 ֆուտբոլիստներից միայն Գագիկ Պողոսյանն էր հիմնական կազմի խաղացող: Փոխարենը «Փյունիկը» համալրել են ավելի մեծ խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստներ: Հուրախություն թիմի մարզչական շտաբի և թիմի երկրպագուների, «Դաչիա» տեղափոխված Վարդան Պողոսյանը օրերս խզել է պայմանագիրը մոլդովական ակումբի հետ ու վերադարձել է «Փյունիկ»: Այնպես որ հարձակման գծում խնդիրներ չեն ծագի:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 7/10:

«ԱՐԱՐԱՏ»

Նախապատրաստությունը սկսելով դեկտեմբերի 21-ից Ձորաղբյուրի մարզաբազայում, արարատցիներն ուսումնամարզական առաջին հավաքն անցկացրին Սոչիում, ապա մրցաշրջագայության մեկնեցին ԱՄՆ:

Ստուգողական հանդիպումներ       8 խաղ, +1=1-6, 5:12

«Շիրակ»՝ 0:1, 0:1, «ԲՄԱ Էներգիա» Ռուսաստան՝ 0:1, «Բալթիկա» Ռուսաստան՝ 0:2, «Տորպեդո» Արմավիր, Ռուսաստան՝ 1:1, «Ֆրեզնո Ֆուեգո» ԱՄՆ՝ 1:0, «Նյու Յորք Կոսմոս» ԱՄՆ՝ 0:2, «Սոննամ» Հարավային Կորեա՝ 3:4:

«Արարատն» անհաջող անցկացրեց ստուգողական հանդիպումները՝ կրկին չկարողանալով օգտագործել գոլային պահերը:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 2/10:

12744195_1704045606476348_6483644086638376622_n

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Արամ Հայրապետյան, Ջուլիանո Հիմենես, Ալեքսանդր Ռակիչ, Զավեն Բուլուտ, Կառլո Ֆրանկո Չուեկա, Սարգիս Կարապետյան, Արեգ Ազատյան, Հայկ Չիլինգարյան, Լևոն Մինասյան:

Եկել են՝  Արման Մելիքսեթյան, Արամ Շահնազարյան, Սերգեյ Ավագիմյան, Գեորգի Խուբուա, Մարին Գլավաշ, Կիրիան Նվաբուեզե, Քրիստիան Չանեյ:

Առաջնության աշնանային հատվածում Վարուժան Սուքիասյանին ավելի շատ անհանգստացնում էր հարձակման գծի խաղը: Այդ ուղղությամբ նախապատրաստական շրջանում լուրջ աշխատանք տարվեց, փորձարկվեցին մի խումբ ֆուտբոլիստներ: Վերջապես ամերիկյան հավաքի ընթացքում հաջողվեց ընտրել 2 հարձակվողների՝ Կիրիան Նվաբուեզեին և Քրիստիան Չանեյին, ինչպես նաև խաղային լավ որակներով աչքի ընկնող հարձակողական ոճի խորվաթ կիսապաշտպան Մարին Գլավաշին:

Իհարկե, դժվար է ասել, թե նրանք իրենց ինչպես կդրսևորեն «Արարատում»: Բացի այդ, թիմը տրանսֆերային պատուհանի ընթացքում հասցրեց պայմանագիր կնքել Արտյոմ Խաչատուրովի հետ ու կարճ ժամանակ անց խզել այն, ինչը անորոշության մեջ թողեց երկրպագուներին: Նույն իրավիճակը ստեղծվել էր Բրայան Դե լա Ֆուենտեի հետ. «Արարատը» նախ հրաժեշտ տվեց նրան, ապա կրկին ընդունեց իր շարքեր:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 6/10:

«ՇԻՐԱԿ»

Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրը մարզումները սկսեց Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարին գյումրեցիները մեկ շաբաթով մեկնեցին ԱՄՆ, իսկ ուսումնամարզական վերջին հավաքն անցկացրին Սոչիում:

Ստուգողական հանդիպումներ       6 խաղ, +3=1-2, 14:8

«Արարատ»՝ 1:0, 1:0, «Լոս Անջելես Գելեքսի» ԱՄՆ` 1:2, Սոչիի հավաքական, Ռուսաստան՝ 9:1, «Ուֆա» Ռուսաստան՝ 1:4, «Դոլգոպրուդնի» Ռուսաստան՝ 1:1:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 7/10:

12647110_1019882911418351_943787299663787516_n

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Գոռ Էլյազյան, Անդրանիկ Բարիկյան (ավարտել է կարիերան), Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան:
Եկել են՝  Դրիսսա Դիարասուբա, Արմեն Խաչատրյան, Ռոբերտ Դարբինյան, Ռումյան Հովսեփյան, Էդգար Էսպինոզա, Էդեր Սմիթ Արեոլա, Սոլոմոն Իմե Ուդո, Նեմանյա Ստոշկովիչ:

Վերջին տարիներին «Շիրակը» բավական հաջող տրանսֆերային գործունեություն է իրականացրել՝ թիմում ընդգրկելով ագրեսիվ խաղով ու արդյունավետությամբ աչքի ընկնող հիմնականում սևամորթ ֆուտբոլիստների: Կրկին «Շիրակում» հանդես կգա Դրիսսա Դիարասուբան, որի բացակայությունը զգացվում էր թիմում: Փորձառու դարպասապահ Արմեն Խաչատրյանն էլ պետք է նպաստի թիկունքի ամրապնդմանը:

Առայժմ դժվար է գուշակել, թե ինչպես իրենց կդրսևորեն «Շիրակի» մյուս նորեկները ու կկարողանա՞ն արդյոք փոխարինել Մալաքյան եղբայրներին, որոնց հեռանալը մեծ կորուստ է թիմի համար:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 7/10:

«ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆ»

Նախապես ակումբի ղեկավարությունը որոշել էր թիմի նախապատրաստական ողջ շրջանն անցկացնել Հայաստանում: Գանձասարցիներն ուսումնամարզական հավաքներ անցկացրին Երևանում և Կապանում: Հետագայում թիմի ծրագրերը փոխվեցին և հնարավորություն ընձեռվեց մարզվել ու ստուգողական հանդիպումներ անցկացնել Կրիմսկում:

Ստուգողական հանդիպումներ       4 խաղ, +2=1-1, 3:4

«Փյունիկ»՝ 0:3, «Ուրալ» Ռուսաստան (երիտասարդական թիմ)՝ 2:1, ԲՄԱ Դոնի Ռոստով, Ռուսաստան՝ 1:0, «Վոլգա» Ռուսաստան՝ 0:0:

Գանձասարցիները մյուս թիմերից ավելի քիչ ստուգողական հանդիպումներ անցկացրին, սակայն վատ հանդես չեկան:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 7/10:

12711291_1752085955010369_1340725607653722918_o

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Ացամազ Բուրաև, Հայրապետ Ավագյան, Արթուր Բարսեղյան, Արմեն Հովհաննիսյան, Արսեն Պետրոսյան:

Եկել են՝  Տիգրան Դավթյան, Գոռ Մարտիրոսյան, Հովհաննես Գրիգորյան, Էդվարդ Կպոդո, Օտո Ջոշուա, Համլետ Ասոյան, Ալեքսանդր Ռակիչ:

Կարելի է վստահաբար ասել, որ թիմի ձեռքբերումները կնպաստեն կազմի ուժեղացմանը: Համենայնդեպս այդ են վկայում Կրիմսկում անցկացրած ստուգողական 3 հանդիպումների արդյունքները: «Գանձասար Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանն էլ գոհ է գանացի ֆուտբոլիստներ Էդվարդ Կպոդոյի և Օտո Ջոշուայի գործողություններից, որոնց շնորհիվ պաշտպանությունում մտահոգող խնդիրները կարելի է լուծված համարել:

Սերբ Ալեքսանդր Ռակիչին էլ ներկայացնելու կարիք չկա: Նա լիովին կարող է փոխարինել թիմից հեռացած Ացամազ Բուրաևին, ով 5 գնդակով ներկայումս «Գանձասար Կապանի» լավագույն ռմբարկուն է: Արսեն Պետրոսյանի հեռանալն էլ չի մտահոգում թիմի մարզչական շտաբին, քանի որ փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն էլ ունակ է հուսալիորեն պաշտպանելու դարպասը:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 8/10:

«ՄԻԿԱ»

Առաջնության մասնակից մյուս թիմերից «Միկան» բոլորից ուշ՝ միայն հունվարի 15-ին սկսեց նախապատրաստությունը: Ընդ որում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանի գլխավորությամբ թիմում փորձարկվող մի խումբ լեգեոնականները մարզումները սկսեցին Մոսկվայում, իսկ տեղացի ֆուտբոլիստները Հակոբ Մկրյանի ղեկավարությամբ պարապում էին Երևանում: Հետագայում «Միկան» արդեն ամբողջական կազմով ուսումնամարզական 2 հավաք անցկացրեց Թբիլիսիում, որի արդյունքում որոշվեցին թիմում ելույթները շարունակող ֆուտբոլիստները:

Ստուգողական հանդիպումներ       8 խաղ, +3=2-3, 18:11

«Լոկոմոտիվ» Մոսկվա, Ռուսաստան (երիտասարդական թիմ)՝ 10:1, «Արսենալ» Տուլա, Ռուսաստան՝ 2:1, «Սիոնի» Վրաստան՝ 0:2, «Ցխինվալ» Վրաստան՝ 1:1, «Ռուսթավի» Վրաստան՝ 1:1, «Գագրա» Վրաստան՝ 2:3, «Մցխեթա» Վրաստան՝ 0:1, «Ունիվերսիտետ» Վրաստան՝ 2:1:

Ստուգողական հանդիպումներում Սերգեյ Յուրանը փորձարկեց մի շարք ֆուտբոլիստների: Հաշվի առնելով այդ հանգամանքն ու մրցակիցների խաղամակարդակը, թիմի արդյունքը կարելի է գնահատել միջինից բարձր:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 6/10:

12661756_981996315200022_1003642048389756018_n

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Կոնստանտին Պրոկոպև, Անտոն Կոզլով, Թայմուրազ Տոբոև, Անդրեյ Բելոմիտցև, Ռամիլ Զարիպով, Նարեկ Բալայան, Իրակլի Կվեկվեսկիրի, Վիկտոր Կոսաչև, Օլեգ Ինկին, Սայպուտին Դավիդով, Դանիիլ Մարտինով, Միխայիլ Մոչալով, Դենիս Տալալայ, Գորան Օբրադովիչ, Եգոր Միշուրա:

Եկել են՝  Միլոշ Կովաչևիչ, Վարդան Մովսիսյան, Տարիկ Չմայչանին, Նասիմ Արոն Կպեհիա, Բրահիմ Բրունո Կոնե, Արտյոմ Յարմոլիցկի, Դմիտրի Կուդինով, Նիկոլայ Չիչերին, Իոսեբ Չախվաշվիլի, Դմիտրի Լուշնիկով, Սերգեյ Շումիլին, Միխայիլ Գորելիշվիլի, Նարեկ Դավթյան, Անդրանիկ Քոչարյան:

Առաջնության մասնակից թիմերից «Միկայի» կազմը բոլորից շատ է փոփոխվել: Փաստորեն, «Միկան» առաջնության գարնանային հատվածին ներկայանում է նոր թիմով ու մարզչական նոր կազմով: Առաջնության առաջին հատվածում թիմում հանդես եկած լեգեոնականներից միայն պաշտպան Դմիտրի Չիստյակովը կշարունակի ելույթները «Միկայում»: Նրանց փոխարինելու են եկել նոր լեգեոնականներ:

Թիմը համալրած ֆուտբոլիստներից  ֆուտբոլասերներին ծանոթ է միայն պաշտպան Վարդան Մովսիսյանը, ով կես մրցաշրջան հանդես գալով «Բանանցում», վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Կարելի է ասել, որ «Միկան» առայժմ հանելուկ է մրցակիցների համար ու թե ինչպես կդասավորվի թիմի հետագա ճակատագիրը, դժվար է կանխագուշակել:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 6/10:

«ԲԱՆԱՆՑ»

Իսպանացի մարզիչ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Բանանցը» մարզումները սկսեց իր մարզաբազայում, այնուհետև ուսումնամարզական 2 հավաք անցկացրեց արտերկրում՝ նախ Սոչիում, ապա Կիպրոսում:

Ստուգողական հանդիպումներ       8 խաղ, +5=2-1, 16:9

«Սոչի» Ռուսաստան՝ 6:1, «Տորպեդո» Արմավիր, Ռուսաստան՝ 1:1, «Ալաշկերտ-2»՝ 4:0, «Բանանց-2»՝ 3:2, «Չուկարիչկի» Սերբիա՝ 0:5, «Էրմիս» Կիպրոս՝ 1:0, «Դինամո» Մոսկվա, Ռուսաստան (երիտասարդական թիմ)՝ 0:0, «Տորպեդո» Արմավիր, Ռուսաստան՝ 1:0:

Նախապատրաստական շրջանի գնահատականը՝ 8/10:

12779116_949468225106204_9017533336453331446_o

Տրանսֆերներ

Հեռացել են՝  Արամ Շահնազարյան, Բոյան Միխայլովիչ, Արմեն Մանուչարյան, Կարեն Հարությունյան, Վարդան Մովսիսյան, Սարգիս Բալոյան, Անդրանիկ Քոչարյան, Ջերեմիա Ջոն:
Եկել են՝  Ացամազ Բուրաև, Զավեն Բադոյան, Կլաուդիո Տորրեխոն, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Ջասմին Մեցինովիչ, Սոսլան Կաչմազով, Դենիս Մահմուդով, Լայոնել Ադամս:

Թիմի մարզչական շտաբն առաջնության աշնանային հատվածի ավարտից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ կազմի փոփոխությանը՝ միանգամից հրաժարվելով 8 ֆուտբոլիստներից: Փոխարենը «Բանանցի» կազմը համալրեցին Ացամազ Բուրաևը, Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տորրեխոնը:

Հետագայում շարունակելով տրանսֆերային ակտիվ գործունեությունը, թիմը համալրվեց մի խումբ լեգեոնականներով: Համեմատելով թիմի կորուստներն ու ձեռքբերումները, կարելի է փաստել, որ «Բանանցի» կազմը զգալիորեն ուժեղացել է:

Տրանսֆերային գործունեության գնահատականը՝ 9/10:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ