Չեմպիոնների լիգա 1/8. «Չելսի» – ՊՍԺ

  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ
  • «Չելսի» – ՊՍԺ  (պատասխան հանդիպում)
  • Առաջին հանդիպման արդյունքը ՝ ՊՍԺ 2-1 «Չելսի»
  • «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտ, Լոնդոն
  • Մարտի 9, ժամը 23:45

 Խաղից առաջ

Այսօր ֆուտբոլային  աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Լոնդոնում, որտեղ «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ընդունել է ՊՍԺ-ին: Առաջին հանդիպումը այս երկու թիմերի միջև ավարտվել էր Ֆրանսիայի  չեմպիոնների օգտին ՝ 2-1: Եթե վերցնենք ընթացիկ մրցաշրջանի արդյունքները, ապա այս դիմակայության ֆավորիտ համարվում է ՊՍԺ-ն: Ֆրանսիացիները գրեթե ապահովել են Լիգա 1-ի չեմպիոնությունը, չնայած վերջին 2 տուրերում  նրանք չեն կարողանում հաղթել : Ինչ վերաբերվում է լոնդոնցիներին, ապա ընթացիկ մրցաշրջանը նրանց համար կարծես դժոխք լինի: «Արիստոկրատները» ԱՊԼ-ում զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը և ամենայն հավանականությամբ կզբաղեցնեն 7-10 ընկած տեղերը: Այսինքն «Չելսին» ամեն ինչ պետք է անի, որպեսզի նախ կարողանա այսօր հաղթել ՊՍԺ-ին և 2-րդ հաղթել ՉԼ-ին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում հնարավորություն ստանա մասնակցել հին աշխարհի գլխավոր մրցաշարին:

Սպասվում է դիտարժան և գոլառատ հանդիպում:

Հավանական մեկնարկային կազմեր

«Չելսի». Կուրտուա – Ռահման, Քեհիլ, Իվանովիչ, Ասպիլիկուետա – Միկել, Ֆաբրեգաս – Ազար, Օսկար, Վիլիան – Կոստա
«ՊՍԺ». Տրապ – Մաքսվել, Լուիս, Սիլվա, Մարկինյոս – Մատյուիդի, Մոտա – Դի Մարիա, Պաստորե, Մոուրա – Իբրահիմովիչ

Հանդիպմանը չեն մասնակցի

«Չելսի». Ֆալկաո, Զումա, Տերի, (Պեդրո, Քենեդի) կասկածի տակ
«ՊՍԺ». Սերժ Օրիե, (Մարկո Վերատի) կասկածի տակ

Հետաքրքիր փաստեր

  • ՊՍԺ-ն հաղթել է Չեմպիոնների լիգայի վերջին 3 խաղերում
  • ՊՍԺ-ն միջինը 2 գոլ է խփել վերջին 3 խաղերում (ՉԼ)

Միմյանց դեմ

Թիմեր ՉԵԼՍԻ ՊՍԺ
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 9 3 6 9 6 3
Հաղթանակ 3 1 2 2 2 0
Ոչ-ոքի 4 2 2 4 2 2
Պարտություն 2 0 2 3 2 1
ԳԽ 12 4 8 10 8 2
ԳԸ 10 2 8 12 8 4
Միավոր 13 5 8 10 8 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ