Վարշավական պատմություններ ՄԱՍ 1 (ֆոտո, վիդեո)

Հայտնվելով Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական E խմբում, արդեն վիճակահանության օրն արձանագրեցինք: Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են, բայց դե Լեհաստանն այլ մակարդակի վրա է: Այդ համոզմունքն ամրապնդվեց Եվրո 2016-ում, որտեղ հասան լավագույն 8 ութնյակ: Մունդիալի ընտրական մրցաշարի մեկնարկը մեզ համար մեղմ ասած’ խոստումնալից չէր: 2 խաղ 2 պարտություն, մինչդեռ երկու դեպքում էլ կարող էր բացարձակապես այլ արդյունք գրանցվել: Բայց չենք պատրաստվում խոսել «եթե»-ների լեզվով: Հիմա գրեթե 0-ական վիճակում մեր թիմը մոտեցել է Լեհաստանի հետ արտագնա խաղին, որի մասին էլ կպատմի մեր օրագիրը:

Բնականաբար, հատելով Հայաստանի սահմանը, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ամբողջ աշխարհում օդակայանի անձնագրային բաժնի աշխատողները ժպտերես են ու բարեհամբույր: Վարշավան մեզ դիմավորեց Հայաստանի հավաքանում տիրող իրավիճակին բնորոշ` մի փոքր տխուր տրամադրությամբ` մռայլություն, թեթև մառախուղ ու անձրևի թու~յլ կաթիլներ: Առաջինը, որ արեցինք` մոտեցանք Եվրո 2012-ի կենտրոնական հանդիպումները հյուրընկալած հիասքանչ ` Վարշավայի «Նորոդովի» մարզադաշտին:Poland_6475 copy

Այստեղ դեռևս պահպանվում էր հին մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային ստուգատեսի շունչը:
Poland_6537 copy

Poland_6493 copy

Poland_6511 copy
Հետաքրքրությունը մեծ էր: Ինչպես են տեղի ներկայացուցիչները վերաբերվում առաջիկա հանդիպմանը: Տեղյակ են նրանք արդյոք Լեհաստան – Հայաստան խաղի մասին: Մեզ պատահած բազում լեհերից առանձնացավ մի գեղեցկուհի, ով ներկայացավ որպես Լեհաստանի պառլամենտի համար աշխատող, ում բավական ծանոթ էր Հայաստանը: «Մենք Հայաստանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Շատ ոլորտներում ձեռք են բերված սկզբունքային համաձայնություններ: Հայաստանը շատ լուրջ պատմություն ունեցող երկիր է, և ես ուրախ եմ, որ նման պետության հետ Լեհաստանը բարեկամական շփումների մեջ է», – ասել է մեր զրուցակիցը: Իսկ այն հարցին, թե արդյոք նա հաճախելու է խաղին ու ճանաչում է Հենրիխ Մխիթարյանին, նա պատասխանեց. «Ես ճիշտն ասած ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, գուցե այդ պատճառով չեմ ճանաչում Մխիթարյանին: Բայց ես խաղին անպայման գնալու եմ ու դա անելու եմ որպես երկրպագու»:

Ոմանք պարզապես խուսափում էին պատասխանելուց, ոմանք բացարձակ հետաքրքրված չէին ֆուտբոլով, իսկ մեկ այլ երկրպագուհու էլ գրավում էր ոչ ավելի, ոչ պակաս, իհարկե, հայկական խոհանոցը: Նա ասաց, որ տեղյակ է Հայաստանում մսային ավանդույթների մասին ու անգամ, մեկ առիթով փորձել է մսային ինչ որ ճաշատեսակ, որը շատ էր հավանել:Վերջում էլ կազմակերվածության մասին: Ավելի ճիշտ դրա բացակայության: Ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող միջազգային հանդիպում, այս հանդիպումը լուսաբանելուհամար էլ հավատարմագիր են ստացել բազում լրագրողներ ու օպերատորներ ամբողջ աշխխարհից, այդ թվում և Հայաստանից: Սակայն ասուլիսներից 1 օր առաջ որևէ մեկը տեղյակ չէ` ո՞վ է ի վերջո ստացել հավատարմագիր: Չկար որ մեդիա պատասխանատուն, ոչ էլ հավատարմագրերը: Հուսանք, առջևում նման կարգի անճշտությունների թիվը կհասնի նվազագույնի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ